Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Վաղը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ 06/05/2021   16:36  |  ԼՐԱՀՈՍ

«Արամ Խաչատրյանի ամեն մի նոտան հավերժական է, չկա մի ազգ, որ նրան չգնահատի, չսիրի և չհիանա»,- ասել է Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, որն էլ կնախագահի մրցույթի ժյուրիի կազմը:

Վաղը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթի մեկնարկի կապակցությամբ այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են մանրամասներ մրցույթի կազմակերպման մասին։ Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշել է, որ ավանդույթի համաձայն, մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրիմին այցելությամբ և հարգանքի տուրք մատուցելով։ Մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա 2014թ. մրցույթի դափնեկիր թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։ Մարտին Թովմասյանը կարևորել է այն փաստը, որ տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթը կայացել է մշակույթի նախարարության և հանրապետության նախագահի ու նրա տիկնոջ աջակցությամբ։ Նշվել է, որ այս տարի մրցույթին մասնակիցներ կան ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Հունաստանից, Սլովենիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից, Իսպանիայից, Հայաստանից և այլ երկրներից։

Խաչատրյանի մրցույթի նպատակներից է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտների և աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը։ Խոսելով 17 տարիների ընթացքում մրցույթի ձեռքբերումների մասին՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի, Ջութակի կոնցերտները և Թավջութակի ռապսոդիան այս տարիների ընթացքում կատարել է 2600 երաժիշտ, այդ 2600 երաժիշտները սովորել են Խաչատրյանի ստեղծագործությունները հատուկ մրցույթին մասնակցելու համար։ «Դա նշանակում է, որ նրանք այդ գործերը կատարել են ոչ միայն Երևանում՝ մրցույթի շրջանակներում, այլև աշխարհի տարբեր բեմերում։ Ես հիշում եմ՝ Բորիս Բերեզովսկուն մի անգամ հարցրի՝ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը տարվա ընթացքում քանի անգամ եք կատարում, նա ասաց, որ այդ տարի արդեն 25 անգամ կատարել է տարբեր երկրներում։ Ընդ որում, շեշտեց, որ ամենաշատ ծափերը ստանում է հենց Արամ Խաչատրյանի կոնցերտից հետո։ Առողջ արևելքը, որ կա Խաչատրյանի երաժշտության մեջ, մեծ ազդեցություն ունի թե՛ ճապոնացու, թե՛ շվեդի, թե՛ ամերիկացու վրա,- ասաց պարոն Սմբատյանը՝ ավելացնելով, որ թեև բոլորիս համար շատ ծանր ժամանակներ են, սակայն պետք է ամեն ինչ անենք՝ պահպանելու մեր ինքնությունը, մեր ազգայինը,- երաժշտությունն այն լեզուն է, որով մենք աշխարհի հետ կարող ենք խոսել առանց թարգմանության և հավասարը հավասարի հետ»։

Մրցույթի ժյուրիի նախագահ, Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը նշում է, որ Արամ Խաչատրյանը մեր ազգային հպարտությունն է։ «Նրա ամեն մի նոտան հավերժական է, չկա մի ազգ, որ նրան չգնահատի, չսիրի և չհիանա։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ևս մեկ առիթ է այս մեծությունը հավերժացնելու համար։ Եվ այդ գործում մեծ ներդրում ունի Արմեն Սմբատյանը»,- ասել է մաեստրո Չեքիջյանը։ Հովհաննես Չեքիջյանը հատկապես շեշտել է, որ ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Ըստ ժյուրիի նախագահի՝ մրցույթի մասնակիցների ընտրությունը դժվար է լինելու. «Աչքի անցկացնելով մասնակիցների կենսագրությունները՝ տեսնում ես, որ մեկը մյուսից լավն է։ Հետևապես շատ դժվար է լինելու նաև նրանց ընտրությունը»։

Ըստ կանոնակարգի, մրցույթի մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է ներկայացնեն նաև հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն։ Այս տարի դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունը։ Մաեստրո Մանսուրյանն ընդգծել է, որ 17 տարվա պատմություն ունեցող խաչատրյանական մրցույթն աննախադեպ գեղեցիկ իրադարձություն է։ «Մեր կյանքը հաճախ նման տևականությամբ միջոցառումներ մեզ չի պարգևում։ Կազմակերպիչներին  հաջողվել է հետևողական աշխատանքի միջոցով կյանքի կոչել այս փառավոր նախաձեռնությունը, ինչը մեզ հնարավորություն է տալիս շփվելու հոգևոր մեծ հարստության հետ՝ միաժամանակ կապվելով աշխարհի, երաժշտական տարբեր շերտերի հետ»,- ասել է պարոն Մանսուրյանը։

Ժյուրիի անդամ, IMG Artist ընկերության փոխնախագահ Հարոլդ Քլարկսոնը, լինելով թավջութակահար, քաջ ծանոթ է Խաչատրյանի այն ստեղծագործություններին, որոնք գրված են թավջութակի համար։ Քլարկսոնը նշել է, որ Խաչատրյանի արվեստի հետ ծանոթացել է ուսանողական տարիներին։ Նա բարձր է գնահատում Խաչատրյանի անվան մրցույթը՝ շեշտելով, որ այն մեծ ճանաչում ունի աշխարհում և երաժշտական օրացույցի կարևոր մասն է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:31 25/04/2021  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին. Mediaport
09:49 09/12/2020  |  ՄամուլՄարզպետաց դասի փոփոխությամբ Փաշինյանը փորձում է ամրապնդել դիրքերը․ «Հրապարակ»
11:09 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր ամբողջ կռիվը տուն, տեղ, հող, ավանդույթ, հայոց լեզու պահելու ուղղությամբ է․ Մանսուրյան
19:30 29/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
22:39 25/08/2020  |  ԼՐԱՀՈՍՌԴ-ում «Բանակ-2020» համաժողովի շրջանակներում ավարտվել է «Վարպետ-զինագործ» մրցումների երկրորդ փուլը. Հայաստանը գրավել է երրորդ տեղը
20:15 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀուլիսի 17-ին կանցկացվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը
20:11 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի են ունեցել բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների բաց մրցույթներ
00:22 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մրցույթի հաղթողները
20:54 13/02/2020Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները
23:35 23/12/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տիկնոջ հետ ծննդյան 91-ամյակի առիթով այցելել է Հովհաննես Չեքիջյանին

Արխիվ

[]