ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գաղտնալսում են, ներքին դիտումներ իրականացնում ՝ դատարանների անհիմն որոշումների հիման վրա. ՄԻԵԴ ներկայացվել են գանգատներ 06/04/2021 12:30 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Էդգար Թումասյանը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել՝ քրեական գործերից մեկով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների՝ անձի արդար դատաքննության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման հիմքով։ Քրեական գործը, որի շրջանակներում փաստաբանը ներպետական ատյանների միջոցով վիճարկել է վարույթ իրականացնող մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին որոշումները, ապա գանգատ ներկայացրել ՄԻԵԴ, վերաբերում է ԱՊՊԱ-ներից խարդախությամբ գումար հափշտակելուն, սակայն առաջիկայում գանգատներ կներկայացվեն նաև այլ քրեական գործերով իրականացված ՕՀՄ-ների վերաբերյալ։
Փաստաբան Էդգար Թումասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գաղտնալսումների, ներքին դիտումների և մյուս ՕՀՄ-ներով, որոնք իրականացվում են դատարանի որոշմամբ, դեռևս 2019թ․-ից վերաքննիչ բողոքներ է ներկայացնում, որտեղ պարզվում է, որ առաջին ատյանի դատարանի վարույթներում բացակայում են հիմնավորող նյութերը։
«Առաջին նման բողոքներից մեկը քննում էր Վերաքննիչի դատավոր Արշակ Վարդանյանը։ Նիստին հրավիրեցինք ԱԱԾ ներկայացուցչին և խնդրեցինք տրամադրել այն նյութերը, որոնք ներկայացրել են Առաջին ատյանում, որպեսզի հասկանանք, թե դրանք բավարար են եղել, թե ոչ։ ԱԱԾ ներկայացուցիչները հրաժարվեցին տալ՝ ասելով, որ գաղտնի նյութեր են, Վերաքննիչին ու կողմին չեն կարող տրամադրվել։ Պարոն Վարդանյանը դիմեց Սահմանադրական դատարան, ՍԴ-ն էլ որոշում կայացրեց, որից հետո պարոն Վարդանյանն առաջինը բավարարեց բողոքը ու վերացրեց ՕՀՄ-ն, դրանից հետո նման բողոքները մակագրվում են այլ դատավորների, որոնք ՍԴ որոշումն անտեսելով ու առանց որևէ նյութի հետազոտության մերժում են բողոքները»,- նշեց Թումասյանը։
Ըստ փաստաբանի՝ անգամ ՍԴ որոշումից հետո ներպետական դատական ատյաններում այս հարցի հետ կապված չձևավորվեց միասնական դատական պրակտիկա, ավելին՝ դատարաններն այսօր ուղղակի անտեսում են Սահմանադրական դատարանի որոշումը և չեն կիրառում դրանում արտահայտված իրավական դիրքորոշումները։ Թումասյանի դիտարկմամբ՝ ՕՀՄ-ները բողոքարկվում են ոչ միայն կոնկրետ գործով ցանկալի արդյունքն ապահովելու, այլ՝ բոլորին համատարած գաղտնալսելու և անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիության իրավունքն անհիմն սահմանափակելու երևույթը կանխելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ