ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ մոտ բերել են դիերը ծայրահեղ աստիճանի նեխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի և ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին պատված որդերով եւ թրթուրներով. փորձագետ 06/04/2021 16:12 | ԼՐԱՀՈՍ
Մինչ օրս մեր հիմնարկի կողմից 3500-ից ավելի դիակի եւ դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել։ Բարդագույն փորձաքննություններ կարողացանք իրականացնել մեր մասնագիտական բարձր որակի եւ պատասխանատվության արդյունքում, քանզի հասկանում եք, որ զինվորների փորձաքննությունները սովորական փորձաքննություններ չէին։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը՝ հավելելով, որ գործ չեն ունեցել թարմ, նոր դիակների հետ, այլ՝ ռազմի դաշտում թողնված, արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված, հուղարկավորված և արտաշիրիմված դիակների հետ:
Ըստ Գևորգյանի՝ պատերազմական իրավիճակը նախատեսում է ոչ ստանդարտ աշխատելաոճ ցանկացած բնագավառի համար։ Աշխարհի որևէ առաջադեմ երկիր պատրաստ չէ, նույն դատաբժշկական փորձաքննությունների ասպարեզում, իրագործել իր օրական նորմավորված փորձաքննություններից տասնյակ, հարյուրավոր անգամ ավելի փորձաքննություն:
«Սա ֆորսմաժորային վիճակ էր, սակայն պատերազմի առաջին օրվանից ձեռնարկել ենք սառնարանային համակարգի ձեռքբերմանն ուղղված աշխատանքներ»,- ասաց դատաբժշկական փորձագետը՝ հավելելով, որ Գորիսում, Ստեփանակերտում, Մարտունիում իրենց հիմնարկի ղեկավարության պահանջով և ՊՆ օժանդակությամբ ստեղծվել են այդ շարժական սառնարանները։
«Իմ անձնական նախաձեռնությամբ Արտաշատում, միգուցե նախատեսված է եղել մրգի պահպանման համար, բայց եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ ենք վերցրել՝ մեր զինվորների դիակները պահպանելու համար, քանի որ նման ծավալ որևէ առանձին դիահերձարանի սառնարանում հնարավոր չէր պահել»,-հայտնեց Արմեն Գևորգյանը:
Մասնագետի խոսքով՝ դիակների նորմալ պահպանման ջերմաստիճանը 2-6 աստիճան է: Իսկ թե ինչո՞ւ են՝ այս սառնարանային համակարգերի առկայության դեպքում անգամ, դիակների մասունքների մեջ եղել թրթուռներ ու որդեր, ըստ Գևորգյանի՝ կապված է նրա հետ, որ գործ են ունեցել ոչ թարմ դիակների հետ։
«Ի ցավ ինձ եւ բոլորին, տեղեկացնեմ՝ մենք ունեցել ենք թարմ դիեր պատերազմի առաջին մեկ-երկու օրը։ Դրանից հետո, քանի որ դիերը գտնվում էին ոչ մեր ենթակայության տակ եղած տարածքում, դժվար էր դրանք հետ բերել։ Պատկերացրեք՝ արեւ, կենդանիներ, դրանց ազդեցությամբ որդեր, թրթուրներ։ Մեզ մոտ բերել են դիերը ծայրահեղ ծանր աստիճանի նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի եւ ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերով եւ թրթուրներով պատված։ Մենք որպես մեր եղբոր ու որդու ենք վերաբերվել եւ մտել ու աշխատել, չնայած անտանելի հոտ էր, անտանելի էր նման միջավայրում աշխատելը։ Բոլոր նմուշները մեկ առ մեկ համարակալվել են, դիերը՝ նույնպես»,-պատմեց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը։
Նրա հավաստմամբ, այդ թրթուրների պայմաններում են արել փորձաքննություն, քանզի պարտք են տվել աստծու առաջ, իրենց՝ խղճի դիմաց։ Գևորգյանի խոսքով՝ դիակների մեծ մասը եղել են անճանաչելի.
«Այդ զինվորների դիերը որեւէ մշակման ենթակա չեն եղել, քանի դեռ տվյալ դիակից չենք կարողացել վերջնական անջատել գենետիկ նյութը, քիմիական նյութով այդ դիակի վրա ազդելու իրավունք չունենք։ Պատկերացրեք՝ առանց դագաղի հուղարկավորված դիակ, հողի ամբողջ ագրեսիվ նյութերով, միջատներով։ Շահարկվում է՝ ճանճի թրթուրներ են եղել։ Այո, այդ թրթուրների պայմաններում ենք արել փորձաքննություն։ Դրանք բերվում են պոլիէթիլենային դիապարկերով, դրանց տրվում է եռաթիվ կոդ, բոլորն անխտիր մատենավարվում են, որևէ թաքցրած դիակի մասին խոսք լինել չի կարող»,-հավաստիացրեց դատաբժշկական փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից