ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում, ինժեներական աշխատանքներ անում. Պաշտպանվելու համար ամեն ինչ էլ անում են. Գեղամասար համայնքի ղեկավար 06/04/2021 16:59 | ԼՐԱՀՈՍ
Գեղամասար համայնքում տեղակայված ադրբեջանցիները եւս դիրքավորվել են՝ ինքնապաշտպանության համար ամուր հենակետեր են կառուցում, ինժեներական ակտիվ աշխատանքներ իրականացնում միանգամից մի քանի հենակետերում։
«Որտեղ դիրքավորված են՝ իրենց ամուր հենակետերը դնում են։ Ինժեներական աշխատանքներ են գնում ՝տեսնում ենք։ Ոնց որ հիմնավորվեն էդտեղ։ Տարբեր տեղեր են դիրքավորվել։ Ռազմական առումով, ինչ անհրաժեշտ է դիրքավորվելու, պաշտպանվելու համար ամեն ինչ էլ անում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ եթե ադրբեջանցիները շարունակում են ինժենարական աշխատանքները ուրեմն արգելք չի եղել։
Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների քանակը, ըստ համայնքի ղեկավարի, ավելի շատ են, տեղում կանգնած են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողները։ Գեղարքունիքի մարզում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքը հաճախակի բնույթ է կրում։
«Նման միջադեպեր եղել են։ Արդեն քանի անգամ նույն դեպքը կրկնվել է։ Ամեն օր օրը մի քանի անգամ հետաքրքրվում եմ։ Շատ վատ երևույթ է, որ մեր զինվորներն առաջնագծում ձեռքով պետք է կռիվ անեն։ Առաջնագծում պետք է հստակ իրավիճակ լինի, որ մեր դիմացինը իմանա՝ մի մետր առաջ եկավ, իր համար վտանգավոր կլինի։ Եթե կարողանում են գալ ու մի հատ էլ ձեռնամարտի են բռնվում, արդեն մենք լուրջ անհանգստանալու տեղիք ունենք։ Մեզ կամ էդքան թույլ են համարում, կամ չգիտեմ ինչի է տենց»։
Գեղամասար համայնքը ամբողջությամբ փռված է սահմանով։ Համայնքի երկու գյուղերը՝ Նորաբակը և Կութը համայնքում են, որտեղ ադրբեջանական կողմն առաջացել է։ Ավետյանը տեղեկացրեց, որ Կութ գյուղի անմիջական հարևանությամբ են, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատված են կարողանում օգտագործել։ Ավելին՝ հունիսի 3-ին ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյել են, բարձր գոռգոռաղել ու սպառնացել զենքի ցուցադրումով։ Նորաբակ գյուղում էլ գյուղացիները չեն կարողանում օգտագործել անասնագոմերը:
Ադրբեջանական ԶՈՒ-երի հետ միջադեպերը արձանագրվում են արոտավայրերում, երբ հովիվները կենդանիներին արոտի տանելիս մոտենում են ադրբեջանական դիրքերին։
«Մեր տարածքներն իրենց վերահսկողության տակ է։ Հիմա արդեն ամառ է, անասունները պետք է դուրս գան արոտավայր, հովիվները չեն կարողանում առաջ տանեն։ Իսկ եթե անասունները փախչում են առաջ, հետևից, որ գնում են բերելու՝ հայհոյելը, զենք ցույց տալը՝ ամեն ինչ էլ լինում է, արդեն չեն կարողանում գնալ առաջ։ Իրենք սպառնում են՝ չեն թողնում գնան։ Ադրբեջանցիներն էլ են հասկանում, որ հովիվ է, անասունը փախել է, զգուշացնում են, որ հետ գնան, բայց մեր տարածքում ասեն հետ գնացեք ու սա արդեն երկու շաբաթից ավելի է տևում՝ ցավալի է»։
Ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, հովիվներին էլ արգելում են իրենց իսկ տարածքում արոտի տանել կենդանիներին, որովհետև արոտները ևս ադրբեջանցիների նշանառության տակ են։ Ադրբեջանցիները վստահ են՝ այդ տարածքում թելադրողը իրենք են։
«Այստեղ քարտեզը չի խոսում։ Դա նշանակում է՝ մեզ կարող են ասել հեռու մնանք՝ կապ չունի ում տարածքն է՝ «Մենք ստեղ ենք ուրեմն մերն է»։
Ըստ համայնքապետի՝ հայ զինծառայողները դիմադրում են ամեն կերպ, բայց քանակով քիչ են, նաև հրաման չկա գործողության դիմելու՝ կառավարության մասշտաբով որոշոմ է պետք։
Համայնքում իրավիճակը նույնն է՝ էական փոփոխություններ չեն եղել, լարված իրավիճակը պահպանվում է, ամեն օր սպասում են, որ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր, բայց չեն գնում, ինչը համայնքում անհանգստության պատճառ է դառնում, սպասելիքները չեն արդարացվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից