ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ ինչու է սույն անձնավորությունը վերջին 10 օրվա մեջ հոգեխանգարումների նոր նոպայի մեջ հայտնվել. քաղաքագետ 06/04/2021 21:40 | ԼՐԱՀՈՍ
Մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը մենք ականատես ենք վարչապետի պաշտոնակատարի հանդիպումներին տարբեր մարզերում, որն ի դեպ օրենքի խախտում է: Չհաշված, որ այդ հանդիպումներին ներկա գտնվող անձանց շրջանում տեսնում ենք անչափահաս երեխաների, ինչը ենթադրում է որոշակի վարչական ռեսուրսի ներգրավվածություն: Քարոզարշավն աչքի է ընկնում նրանով, ինչով որ սույն անձնավորությունն աչքի է ընկել երեք տարի՝ ատելության քարոզ, նախկինների նկատմամբ մեղադրանք, տղայականություն խաղալ, այն պարագայում, երբ հարևան երկրի ղեկավարի բոլոր հոխորտանքների և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների թեզերին նա որևէ կերպ չի արձագանքել:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և հավելեց, որ երբ քաղաքական ուժերը մտնում են ընտրապայքարի մեջ, պետք է հանդես գան առաջարկով, այլ ոչ էմոցիոնալ տեքստեր ասեն և ատելության քարոզ անեն:
Քաղաքագետը նկատեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ հակառակորդի զորքերը դիրքավորվել են ՀՀ սուվերեն տարածքում, իսկ գործող իշխանությունը սահմանային խնդիրները լուծելու փոխարեն, փորձում է վարկաբեկել ընդդիմադիրներին.
«Ադրբեջանը մի քանի հատվածներում իր զորքերը տեղակայել է Հայաստանի սահմաններից ներս և որևէ նշույլ ցույց չի տալիս, որ մտադիր է հետ գնալ, ավելին՝ այդ տեղերում արդեն դիրքեր են սարքում, որ հետագայում տեղավորվեն, իսկ դրանք այնպիսի դիրքեր են, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեն, իսկ գործող վարչապետն ինչո՞վ է առահասարակ զբաղվում, նա որևէ բանով չի զբաղվում: Երբեմն ինչ-որ պարբերականությամբ փորձում են վարկաբեկիչ նյութեր տեղադրել իրենց հնարավոր հակառակորդների վերաբերյալ: Փաստորեն, տվյալ անձի օրակարգը միայն ինչ-որ ճանապարհով,ինչ-որ կերպ ինքնավերարտադրվելն է: Ունենք իրավիճակ, երբ երկրի վարչապետի պաշտոնակատարի համար ամեն ինչից կարևոր, ամեն ինչից թանկ սեփական աթոռին սոսնձված մնալն է: Սա մեծ դժբախտություն է պետության համար և աղետ է մեր երկրի համար: Նիկոլ Փաշինյանը որևէ բարոյական նորմի շրջանակում չգտնվելու իրողության ներքո մտքեր ունի վերարտադրվել, հետևաբար, նրան մեծ հաշվով հետաքրքիր չէ ադրբեջանցիները Գորիսում են, թե Շորժայի հատվածում»,-ասաց Ղևոնդյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարել էր Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ առյուծի վրա և պնդում էր, որ այդ լուսանկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել:
Արձագանքելով միջադեպին՝ քաղաքագետը նշեց, որ հավանաբար սա հավանաբար հետևանք է նրա, Նիկոլ Փաշինյանը նկատում է հանրության շրջանում իր վարկանիշի կտրուկ անկումը.
Քանի որ մենք երեք տարի հայտնվել ենք մեկ ծաղրածուի կրկեսում, և այդ ծաղրածուն մեր խաբված, միամիտ ժողովրդի վստահության քվեին է արժանացել 2018թ-ին, ես սպասում եմ, որ ինքն ավելի զազրելի, անարժանապատիվ, էժան քայլերի կգնա: Մարդ, ով Կառավարության նիստին պատշաճ կերպով չի արձագանքում իր պետությունը պահպանած զինվորների մասունքների նկատմամբ վերաբերմունքին, ինչպիսին տեսանք Աբովյանի դիահերձարանում: Նրա համար ավելի կարևոր էր ցանկացած նկար, որը կարող է իր մանիպուլյացիոն էպիտետների ներքո ինչ-որ կերպ ազդեցություն ունենա հասարակության տրամադրվածության վրա: Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ սույն անձնավորությունը վերջին 10 օրվա մեջ ինչու՞ է հոգեխանգարումների նոր նոպայի մեջ հայտնվել, որովհետև իր իսկ տվյալներով, նրա հեղինակությունը հանրային շրջանում կտրուկ նվազել է, այսպիսի վարքը հենց դրա պարզ դրսևորումն է»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Մեր այն դիտարկմանը, որ թե՛ իշխանությունը, թե՛ հանրությունը ինչպես հեշտ համակերպվեցին Արցախի կորստին, այնպես էլ հեշտորեն կարծես համակերպվում են հակառակորդի կողմից տարածքների օկուպացմանը՝ քաղաքագետն արձագանքեց.
«ՀՀ-ում այսօր գործող իշխանություններ փաստացի գոյություն չունեն, տեղական համայնքային իշխանությունները աշխարհազորի և սովորական մարդկանց աջակցությամբ վրաններ են գտնում, պաշտպանական գծեր են փորձում կահավորել, զինվորները ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիների հետ, մենք պետություն չունենք, եթե ունենայինք պետություն, ի դեմս երկրի գործադիրի ղեկավարի, երկրում իրավիճակն այլ կերպ կլուծվեր, այլ օպերատիվությամբ կլուծվեր, և մենք կհասկանայինք, որ ՀՀ-ի շահերը սպասարկող սուբյեկտ գոյություն ունի։ Այս պահի դրությամբ մենք չունենք այդպիսի վիճակ, հակառակը՝ ունենք անձնավորություն, ով առհասարակ շահագրգիռ չէ Հայաստանի շահերն ապահովելու համար և սպասարկում է հարևան երկրի շահերը»,-ասաց զրուցակիցը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հասարակության արձագանքին՝ քաղաքագետը նկատեց, որ հասարակությունը որոշ չափով մնացել է 2018թ-ի ազդեցության տակ և ապրում է այլ իրականության մեջ.
«Հասարակության հետ պետք է խոսել, բացատրել, և վստահեցնում եմ, որ մարդիկ պատշաճ բացատրությունների և պարզաբանումների ներքո հասկանում են իրավիճակի բարդությունը և շատ սթափ գնահատականներ են հնչեցնում: Մարդիկ ինչ-որ չափով մեղավոր չեն, քանի որ նրանց օբյեկտիվ ինֆորմացիա չի տրվում և նրանք հեշտ են խաբվում»:
Անդրադառնալով նաև Հայաստանում ստեղծված սահմանային իրավիճակին միջազգային հանրության արձագանքին, քաղաքագետը նշեց, որ պետությունները, որոնք իրենց խնդիրները չեն լուծում, չպետք է սպասեն միջազգային հանրության աջակցությանը.
«Եթե դու չես կարողանում քո սահմանը պահել, որևէ կազմակերպություն կամ երկիր պարտավոր չէ դա անել: Մենք ունենք իրավիճակ, երբ ՀՀ զինված ուժերը, ռազմաքաղաքական ղեկավարության և երկրի առաջին դեմքի մակարդակով, ցանկություն չեն ունեցել իրենց պետության սահմանների անվտանգությունը ապահովելու համար։ Սա փաստ է, և միայն այն հանգամանքը, որ դու ինքդ ջանք չես գործադրում, ո՞ր մի երկիրը պետք է պարտավորություն ստանձնի քո անվտանգությունը ապահովելու համար, Հայաստանին ընդհանրապես անլուրջ են վերաբերվում քանի որ տեսնում են՝ Հայաստանում ղեկավարություն չունի: Տարբեր երկրներ իրենց շահերը պետք է սպասարկեն, որևէ մեկը մեզ չի որդեգրել, որ մեր շահերով տարվի և տառապի»,-ասաց Ղևոնդյանը:
Հարցին՝ միջազգային հանրության արձագանքից կարո՞ղ ենք ենթադրել, որ գերտերություններին ձեռնտու է գործող իշխանության հետագա պաշտոնավարումը, քաղաքագետը պատասխանեց.
«Ռեգիոնում 2-3 երկիր կա, որոնց շահավետ է, որպեսզի գործող վարչապետը ինքնավերարտադրվի: Դրանք արևմտյան որոշ երկրներն են, բնականաբար Թուրքիան է և Ադրբեջանը: Որոշ երկրների համար էլ շահեկան է, որպեսզի Հայաստանում այնպիսի իշխանություն լինի, որը հակառուսական է, որովհետև իրենք Ռուսաստանի հետ ունեն մրցակցային, հակադիր հարաբերություններ: Այս դաշտում հիմնական խաղացողը գործող վարչապետն է, որը կարող է հակառուսականության գծի ներքո աշխատել և աշխատում է, չնայած իր բոլոր պաշտոնական հավաստիացումներին, իսկ իրականում իր խնդիրը ռուսական քաղաքականության համար ծուղակներ ստեղծելն է»,-եզրափակել է Ալեն Ղևոնդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ