ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քարոզչական պաստառները սկսել են տեղադրվել նախքան քարոզարշավի մեկնարկը. ԿԸՀ նախագահը պարզաբանում է 06/04/2021 16:37 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
5 մ² մակերեսը գերազանցող պաստառները կարող են փակցվել նախապես բաշխված վահանակների վրա։ Վահանակների բաշխումն իրականացվեց, սակայն մինչ այդ կային թե՛ Երևան քաղաքում, թե Հանրապետության մյուս քաղաքներում, միջպետական ճանապարհներին փակցված տարաբնույթ պաստառներ, որոնց վերաբերյալ նախ հանդես եկանք հրապարակային հայտարարությամբ՝ ներկայացնելով օրենքի պահանջները, որ բոլոր այն պաստառները, որոնք կճանաչվեն ասոցացվող նախընտրական քարոզչության հետ, Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ ենթակա են հանման, քանի որ այդ պաստառները կարող են լինել միայն նախապես բաշխված վահանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն ստացել էր տարբեր էսքիզներ և այդ բոլոր էսքիզների հետ կապված կայացրել էր առանձին որոշումներ՝ գտնելով, որ դրանք հարամվում են ասոցացվող նախընտրական քարոզչության հետ կապված»,- նշեց Մուկուչյանը՝ հավելելով, որ 5 մ² մակերեսը գերազանցող ինչպիսի պաստառներ կարողացել են հայտնաբերել, որոնք ասոցացվում են, դրանց վերաբերյալ եղել է կարծիք։
Հարցին՝ արդյոք միայն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ է եղել նշված էսքիզները, Մուկուչյանը պատասխանեց՝ նշելով, որ որոշումներ են կայացվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաստառների, «5165» կուսակցության հետ կապված, Տիգրան Արզաքանցյանի պաստառների վերաբերյալ։
Մուկուչյանը նշեց, որ հնարավոր է լինեն այլ վահանակներ, որոնք շրջայցերով հնարավոր չի եղել հայտնաբերել, սակայն վստահեցրեց, որ ցանկացած նման դեպք հայտնաբերելու դեպքում դրանք կդառնան քննարկման առարկա։ Նրա խոսքով՝ որոշումները կայացվել են առանձին որոշումների տեսքով, որովհետև ԿԸՀ գործառույթը դրանք ասոցացվող ճանաչելուն է վերաբերում։
«Այսինքն, եթե դրանք ճանաչվում են ասոցացվող, հետագայում արդեն տեղական ինքնակառավարման մարմինները քարոզարշավի մեկնարկին պետք է հանեն հիշյալ պաստառները»,- նշեց Մուկուչյանը՝հավելելով, որ կապ չունի, թե երբ են տեղադրված եղել պաստառները։
Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն երեկ ստացել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումի, պատասխանը գրավոր կարգով արդեն ներկայացվել է դատարան և պահանջել են գործի նյութերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ