ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն ընտրություններին կստանա մոտ 15% ձայն, բայց Նիկոլն ինքնակամ չի հեռանա, կլինեն բախումներ, ձերբակալություններ. Արմեն Բաղդասարյան 06/03/2021 17:18 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում չկա իշխանություն, ինչից բոլորն օգտվում են, այդ թվում կրիմինալը, - անդրադառնալով միմյանց հաջորդող սպանություններին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը եւ ավելացրել, որ նախկինում եւս եղել են սպանություններ, բայց ոչ քաղաքի կենտրոնում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական հեղինակությունների միջեւ հարաբերությունների պարզաբանումները տեղափոխվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ, եթե օրեր առաջ Արմավիրում սպանվել էր քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի, նույն ինքը Արթուր Ասատրյանի եղբայրը, ապա հունիսի 2-ին հենց Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ փորձել են սպանել քյավառցի Ռաֆոյին, սակայն սպանվել է վարորդը։
«Սա վկայում է, որ պետական ինստիտուտները թույլ են գործում կամ ընդհանրապես անտարբեր են։ Ուժային կառույցները, ոստիկանությունը զբաղվում են ոչ այն գործով, որով պետք է զբաղվեն»,- ասել է Արմեն Բաղդասարյանն ու ընդգծել, որ այս իշխանությունները կոմպետենտ չեն որեւէ ոլորտում, կոմպետենտ չեն ոչ միայն մասնագիտորեն, այլ նաեւ չունեն բարոյահոգեբանական արժեհամակարգ։ Նրա դիտարկմամբ՝ այլ գնահատական դժվար է տալ մեր զինվորների մարմինների նկատմամբ Աբովյանի դիահերձարանում դրսեւորված անհարգալից վերաբերմունքին՝ պարկերով մարմինները նկուղում պահելու փաստին։
«Տպավորություն ունեմ, որ նրանց համար բացարձակ միեւնույն է, նրանց հետաքրքիր է միայն իրենց վարկանիշը եւ քաղաքական ապագան»,- ասել է վերլուծաբանն ու արձանագրել, որ այս իշխանություններն ընդհանրապես առաջնորդվում են քաղաքական շահերով եւ ոչ թե մարդկային, բարոյական արժեքներով։ Ավելին՝ նրա կարծիքով հենց այս իշխանությունների շահերից է բխում մեկը մյուսին հաջորդող սկանդալային իրադարձությունները
Մենք այսօր քննարկում ենք ամեն օր ստացվող խայտառակ նորությունները, իսկ իշխանություններին դա ձեռնտու է, որովհետև իրենք ամեն նոր սկանդալով մոռացության են մատնում նախկինը։ Արցախի օրինակն ակնհայտ է՝ մենք կորցրեցինք Հադրութ, Շուշի, աղմուկ բարձրացավ, հետո գերիների մասին սկսեցինք խոսել, բայց այս աղմուկն էլ մոռացվեց, երբ մտան ՀՀ տարածք եւ այդպես շարունակ, ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ Նրա խոսքով իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընտրությունները տեղի ունեն էմոցիոնալ ֆոնի վրա, ճղճղալով, մյուսներին հայհոյելով, նրանք այդ հարթությունում անպարտելի են, դեմագոգիա, պոպուլիզմ և այլն, իսկ լուրջ քաղաքական ծրագրային բանավեճի մեջ նրանք պարզապես մտնել չեն կարող, քանզի երեք տարի ձախողել են և ասելու բան չունեն։ «Անբովանդակ բանավեճում Նիկոլ Փաշինյանը բոլորի ատամները կջախջախի, բայց դա չի լինի բանավեճ, այլ լեզվակռիվ»։
Լրագրողի դիտարկմանը, որ այդ արժեհամակարգի կրող ուժն ասում է կա ապագա եւ որն է լինելու մեր ընտրությունը, դա է լինելու մեր ապագան՝ բանախոսը հույս է հայտնել, որ այս իշխանությունները չեն կարողանա վերարտադրվել։
«Վստահ չեմ, որ հունիսի 20-ին ընտրություններ տեղի կունենա, բայց եթե դրանք տեղի ունենան, ԱԺ-ում կլինեն Քոչարյանի ղեկավարած դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ԲՀԿ-ն, հույս ունեմ նաև ՀԱԿ-ը, ինչպես նաև մոտ 15%-ով ՔՊ-ն»,- ասել է բանախոսը։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանը ընտրություններում պարտվելու է, բայց ինքնակամ չի զիջելու իշխանությունը, և չի բացառվում հետընտրական բախումներ և ձերբակալություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ