ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում այսօր անցնում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի սահմանագիծը. Նահապետյան 06/03/2021 21:05 | Քաղաքական
Այսօրվա դրությամբ, Հայաստանի բանակը պետք է առաջին հերթին կարողանա ապահովել իր սահմանների պաշտպանությունը, սակայն դա հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նշենք, որ Արցախի նախագահը արցախցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առանց ռուսական բանակի համատեղ ջանքերի՝ անհնարին է տարածաշրջանում ապահովել խաղաղություն կամ մնալ Արցախում։ Սակայն նա չի խոսել Պաշտպանության բանակի դերի և ՊԲ-ում անհրաժեշտ բարեփոխումների մասին:
Փորձագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը տարածաշրջանում իր շահերն ունի և Արայիկ Հարությունյանի նման պաշտպանի կարիքը բնավ չունի:
«Արայիկ Հարությունը պետք է առաջին հերթին զբաղվի Արցախի հայկական տարածքների պաշտպանությամբ և տարածաշրջանի վերաբերյալ գնահատականներ չտա: Հարությունյանի նման «ստրատեգների» պատճառով է հայկական կողմը պատերազմում «փայլուն» կերպով պարտվել: Ռուսաստանը շատ լավ գիտի իր շահերի մասին տարածաշրջանում, նրանք առաջին հերթին պետք է ապահովեն Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Այդ անվտանգությունը այսօր ապահովում են ռուսական խաղաղապահ ուժերը և Արցախի այն բնակիչները, որոնք զորակոչված են, կամ կամավորագրված: Պարտված երկրի պարտված ղեկավարի գովեստի խոսքերի կարիքը Ռուսաստանը չունի», - շեշտել փորձագետը:
Նրա արձանագրմամբ՝ մեր տարածաշրջանում կա նաև Իրանը, որի համար կենսական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում և Արցախում: Թեհրանը կարող է հանդես գալ որպես անվտանգության երաշխավորներից մեկը:
«Հայաստանի Հանրապետությունն էր Արցախի անվտանգության երաշխավորը, ցավոք մենք զրկվեցինք այդ հնարավորությունից: Հայաստանի բանակը պետք է առաջին հերթին կարողանա ապահովել իր սահմանների պաշտպանությունը, քանի որ վտանգված է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, մեր տարածքները օկուպացվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, մեր սահմանամերձ մարզերի բնակիչները իրենց ապահով չեն զգում: Ավելին, վտանգված է նրանց ապրելու, աշխատելու իրավունքները: Եթե Հայաստանը երաշխավոր լինի իր տարածքների ամբողջականությանը, ապա մենք կարող ենք որոշ չափով Արցախի հետ կապված խնդրում ունենալ անվտանգային գործառույթներ իրականացնելու որոշակի հնարավորություններ», - նշել է փորձագետն ու ավելացրել, որ դա հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում:
Փորձագետի դիտակմամբ՝ իշխանություններն առանց կռվի Հայաստանի տարածքները հանձնում են թշնամուն, որը չի թաքցնում իր նկրտումները ՀՀ տարածքների նկատմամբ: Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ տարածքներ ունի վերցնելու:
«Եթե ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մի փաստաթուղթ, որի համաձայն պետք է տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, ՀՀ-ն փաստացի կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ դա նշանակում է, որ մենք ճանաչելու ենք Արցախը որպես Ադրբեջանի մաս: Եվ այդ դեպքում մենք կկարողանանք դիվանագիտական, մշակութային առումով մասնակցություն ունենալ մեր Արցախի հայրենակիցների կյանքում, բայց անվտանգային առումով ` ոչ, քանի որ դա կդիտվի որպես միջամտություն՝ այլ պետության ներքին գործերին», - շեշտել է փորձագետը:
Նահապետյանի խոսքերով՝ եթե իշխանափոխությունից հետո Հայկական բանակը կարողանա ոտքի կանգնել, ապա այդ դեպքում կարող են դիվանագիտական հարթությունը տեղափոխել իրավական հարթություն ` ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման սկզբունքն առաջ մղելով: Եվ իրավական հարթությունից հետո, ինչ-որ ձևով, մի գուցե միջազգային մանդատ ունեցող այլ կառույցների հետ միասին, Արցախի անվտանգության մասով Հայաստանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ:
Ըստ նրա՝ «Արցախում այսօր անցնում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի սահմանագիծը: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակիցն է, և Ադրբեջանում մի շարք գործընթացներում ներգրավված են Թուրքիայի Զինված ուժերը: Իսկ հակառակ կողմում ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներն են: Ռուսաստանն ապահովում է հայ բնակչության անվտանգությունը՝ միաժամանակ ապահովելով ՀՀ սահմանների անվտանգությունը Թուրքիայից», - ասել է փորձագետը ու նկատել, որ ՀՀ Զինված Ուժերը պետք է ապահովեն Հայաստանի սահմանների անվտանգությունը, սակայն, նրանց արգելված է իրականացնել իրենց գործառույթները:
«Սահմանապահ զինծառայողին արգելված է կրակել, պաշտպանվել, սա նշանակում է, որ բանակը իր պարտականությունները չի կատարում: Սա այսօրվա իշխանությունների քաղաքական դիրքն է», - շեշտել է փորձագետը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ