Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ձեզ կոռեկտ պահեք, ի՞նչ է նշանակում՝ նորմալ դատավոր լինի. Ազարյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում 06/03/2021   19:28  |  Դատական ռեպորտաժներ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր լարված մթնոլորտում է ընթացել «Սասնա Ծռեր»-ն գործով բողոքների քննությունը. Ամբաստանյալներից մի քանիսը բացահայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում դատավորների նկատմամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում «Սասնա ծռեր 1» գործով դատավճռի դեմ ներկայացված բողոքները քննվում են ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների կազմով՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ։ Դատարանի կազմում են նաեւ դատավորներ Մխիթար Պապոյանը, Սերգեյ Մարաբյանը։ Նախագահող դատավորը, օրենքով սահմանված կարգով, պարզաբանել է, որ դատավարության մասնակիցները կարող են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել ինչպես նախագահող դատավորի, առանձին դատավորների, այնպես էլ՝ դատարանի ամբողջ կազմի դեմ, և, թեև թե՛ պաշտպանության կողմի փաստաբանները, թե մեղադրող կողմը ինքնաբացարկի հիմքեր չեն տեսել, ամբաստանյալներից մեկը տեղից հայտարարեց, թե դատավորներից երկուսին ճանաչում է։

«Քանի որ դատավորները հանդիսացել են նախկին ռեժիմի հանցակից, կամակատարներ, դատել են բազում անմեղ քաղաքացիների, ազատազրկման են դատապարտել և հանդիսանում են շահագրգիռ կողմ, ինքնաբացարկ հայտնեք, եթե նորմալ դատավոր լինի, կզբաղվի էս գործով»,- հայտարարեց ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանը՝ դիմելով Դատարանին։

Նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանն էլ արձագանքեց՝ հորդորելով ամբաստանյալին կոռեկտ պահել. «Ի՞նչ է նշանակում նորմալ դատավոր լինի, կասկածու՞մ ես դատարանի նորմալության վրա»։

Կյուրեղյանն էլ արձագանքեց, թե պարզ չի՞ արտահայտվել, ամեն ինչ արտահայտվել է շատ պարզ է և շատ կոռեկտ, դատարանը կարող է իր մասին դրսում ցանկացածից հարցնել և իմանալ, թե ինչ են ասում իր մասին։ Դատարանն էլ հորդորեց ամբաստանյալին՝ հայտարարություններ կատարելիս խորհրդակցել և համաձայնեցնել պաշտպանի հետ, ինքնաբացարկի միջնորդությունը ձևակերպել իրավաբանորեն, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որ հիմքերով Դատարանը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Արեգ Կյուրեղյանն էլ պնդեց, թե դատարանը հանդիսանում է իրենց մյուս կողմի՝ մեղադրանքի կողմի հետ շահագրգիռ կողմ և դատավարությունն անաչառ անցկացնել չի կարող։ Կյուրեղյանի պաշտպանը հայտնեց, որ միջնորդությունն իր հետ համաձայնեցված չի եղել, ինքը տեղեկացված չի եղել ինքնաբացարկի միջնորդությունից և պետք է քննարկի իր պաշտպանյալի հետ։ Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանն էլ հայտնեց, որ բոլոր ամբաստանյալներն ունեն ինքնաբացարկի միջնորդություն։ Ամբաստանյալ Գրիգորյանը շարունակեց ներկայացնել միջնորդությունը՝ նշելով, թե օրենքները, որոնց հղում է կատարում դատարանը, ընդունվել է նախկին ռեժիմի օրոք և դատավորը ևս դատավոր է դարձել նախկին հանցավոր ռեժիմի օրոք, հետևաբար՝ հանդիսանում է այդ ռեժիմի մաս։ Ամբաստանյալներից մեկն էլ որոշեց դատարանի համար «միջնորդությունը» օտար լեզով՝ ռուսերենով, ապա հեգնեց. Հիմա հասկացա՞ք, թե՞ դատարանը իրավաբանական լեզվից բացի այլ լեզու չի՞ հասկանում։

Դատավոր Մխիթար Պապոյանն էլ նախազգուշացրեց ոչ կոռեկտ վարքագիծ դրսեւորող ամբաստանյալներին՝ նշելով, որ եթե շարունակվի դատարանի նկատմամբ նման վերաբերմունքը, ապա նրանց հանդեպ կկիրառվեն սանկցիաներ։

«Ձեզ հորդորում ենք, արդար դատաքննության սկզբունքն ապահովելու տեսանկյունից ճիշտ կլինի, որ ձեզ պահեք կոռեկտ և մասնակցեք դատաքննությանը։ Սա ընդամենը հորդոր, այլապես՝ օրենքի շրջանակներում դատարանը կիրականացնի իր լիազորությունները»,- նշեց դատավոր Մխիթար Պապոյանը՝ հավելելով, որ ցանկացածը կարող է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որի վերաբերյալ որոշում կայացվում է խորհրդակցական սենյակում, սակայն միջնորդությունը պետք է ներկայացվի իրավական հիմնավորմամբ։

Ամբաստանյալներից մեկն էլ նախ նշեց, որ իրենք ապստամբ են, ոչ թե՝ ամբաստանյալ։ Բացի դա՝ ամբաստանյալը նշեց, որ իրենք մարդկայնորեն են խոսում և չեն դիտարկում որպես դատավորներ։

«Ձեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ դատավորները վնգստացողներ են։ Դրա համար մենք մարդկայնորեն ենք խոսում, դուք մեզ համար դատավոր չեք, ընդամենը պետության հաշվին ապրող մարդիկ եք»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե ՀՀ սահմաններից ներս արդեն թուրքն է ապրում և այժմ դատարանում են, որ բացատրեն դա։ Դատավոր Սերգեյ Մարաբյանն էլ արձագանքեց՝ չեն կարող բացատրել։

Գործով ներգրավված պաշտպաններ Գրիգորյանը, Փոստանջյանը և Ծառուկյանը նշեցին, որ բացարձակ վստահություն ունեն սույն կազմի հետ։

Մինչ պաշտպանները դիրքորոշում էին հայտնում, ամբաստանյալներից մեկը շարունակեց թիրախավորել դատարանին., ինչի համար ենթարկվեց դատական սանկցիայի և 32 ժամով հեռացվեց դատարանից՝ դատավորներին վիրավորելու համար։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։Նշենք, որ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող գագիկ Մկրտչյանի սպանությունը, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 11 ամիս ժամկետով։ Դատարանը, մասնավորապես, հիմնավորված չի համարել Բիլյանին սպանության համար առաջադրված մեղադրանքը եւ արդարացրել է նրան այդ մասով՝ հռչակելով վերջինիս անմեղությունը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։

Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք պահելու, կրելու, կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, կազմակերպված խմբի կողմից հրազեն շորթելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար ։ Ավելին՝ Բիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, վերջինս ազատ էր արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 02/06/2021  |  ՄամուլՈւշագրավ իրավիճակ քննչական մարմիններում. «Ժողովուրդ»
20:33 31/05/2021  |  ԼՐԱՀՈՍՈւղղակի միջամտություն է դատարանի անկախությանը. Փաստաբանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթի մասին
19:45 20/05/2021  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի կոչով դատարանները շրջափակելու օրը դատավոր Դավիթ Բալայանին հրելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերացվեց
23:23 13/05/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Կարինե Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են
20:23 20/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով խստացնել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պատիժը
20:04 02/04/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք նիստերի դահլիճը չենք լքել, դատավորը չի հայտարարել, թե որքա՞ն ժամանակով է ընդմիջում հայտարարում. Սեյրան Օհանյան
00:03 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍՕնիկ Գասպարյանի հայցը բավարարած դատավորը կյանքի սպառնալիքներ է ստացել. նա դիմել է ԲԴԽ. Armlur
23:33 16/03/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն անմարդկային ճնշումներ է գործադրում Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դեմ
17:56 15/03/2021  |  Մեկնաբանություն21 օր է ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ Արթուր Մկրտչյանի կողմից արդարադատությանն առերևույթ խոչընդոտելու վերաբերյալ
10:09 23/02/2021  |  ՄամուլԾռերը 2 ամսով Ազատության հրապարակը «բրոնյա» են արել, բացառությամբ մարտի 1-ի. «Հրապարակ»

Արխիվ

[]