ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրանց կշտանալու վերջը չի երևում. ԱԱԾ պահեստազորի սպաներ 06/03/2021 14:09 | ԼՐԱՀՈՍ
Հետհեղափոխական Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման նոր համակարգի ներդնումից հետո այդ ծառայությունների մատուցման իրավունքն անցավ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Կառույցն այդ «շնորհին» արժանացավ Արդարադատության նախարարության միջամտության արդյունքում, թեպետ նույն գործընթացը 35-40 տոկոսով էժան իրականացնելու պատրաստ հաստատություններ կային, այս մասին ասվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։
«Ինչպես բանակի պարագայում էր, երևի այստեղ էլ ելակետ էր ընտրվել կոնտինգենտին ելակով պահելու հավաստիացումը՝ թուղթ է, վրան ինչ ասես կարող ես գրել։
Համաձայն առկա տեղեկատվության, կալանավորված կամ ազատազրկումը որպես պատիժ կրող մեկ անձի սննդի համար օրական ծախսվում է մոտ 1500 ՀՀ դրամ։ ՀՀ-ում անազատության մեջ գտնվող կալանավորների և դատապարտվածների ընդհանուր թիվը 2000-2100 է։ Վիճակագրությունը հավաստում է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվողների շուրջ 20 տոկոսը սնվում է բացառապես հանձնուքներում առկա սննդով, ինչը սակայն չի խոչընդոտում մատակարարող ընկերության հետ կնքված պայմանագրի մեջ կայունորեն պահպանել դատապարտվածների եղած 2000-2100 թիվը»,-նշվում է հայտարարությունում։
Ըստ ԱԱԾ պահեստազորի սպաների՝ պարզ մաթեմատիկական հաշվարկով շուրջ 400 անձի սնունդ փաստացի չմատակարարելու դեպքում միայն օրական 600․000 ՀՀ դրամի վնաս է հասցվում պետությանը՝ այդ գումարները գրպանելու ակնհայտ հնարավորություն տալով համապատասխան թավշյա պաշտոնյաներին։
«Սակայն նույն պետական շահի տեսանկյունից դիտարկելին միայն վերը նշվածը չէ։ Խստագույնս քննարկման է արժանի նաև պայմանագիրը կնքած կողմերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարք կատարած լինելու հանգամանքը։ Սույն հոդվածի վերը նշված մասերը պատասխանատվություն են նախատեսում առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու համար։
Նշված պայմաններում, հաշվի առնելով վերջին երեք տարիներին պետական համակարգերում հետևողականորեն խրախուսվող հովանավորչությունն ու ամենաթողությունը, գործնականում անհնար ենք համարում, որ կոռուպցիոն ակնհայտ ռիսկեր պարունակող նմանատիպ գործարքներից անտեղյակ լինեն Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության բարձրագույն ղեկավարությունը։
Թե երեքամյա անգործության այս շքերթի վերջը ե՞րբ պիտի տան թավշյա իշխանությունները՝ անցնելով երկաթե բռունցքի տարփողվող կեցվածքին, մնում է անհայտ, որովհետև, ինչպես ցույց է տալիս իրականությունը, սրանց կշտանալու վերջը չի երևում», - նշվում է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ