ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը վերարտադրելու համար կանգ չի առնում որևէ բանի առջև. քաղտեխնոլոգ 06/02/2021 21:54 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանի միակ նպատակը տարբեր միջոցներով սեփական իշխանությունը պահպանելն է, որը, սակայն, իրեն չի հաջողվի: Դա հնարավոր կլինի միայն մի դեպքում, երբ նրա մրցակիցները որևիցե քարոզարշավ չանեն, բայց տեսնում ենք, որ ընդդիմադիր հիմնական ուժերը բավականին ակտիվ քարոզարշավ են անցկացնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և առաջիկա ընտրություններին.
«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը վերարտադրելու համար կանգ չի առնում որևէ բանի առջև, լինի դա քարոզ, գոռգոռոց, թե իր շրջագայությունները Փարիզ և Բելգիա, կամ զոհված զինվորների մասունքները տոպրակների մեջ նկուղում պահելը: Ցանկացած միջոցառում, որը կարող է իրեն խանգարել վերարտադրվելու համար փորձում է թաքցնել, իսկ ցանկացած միջոցառում, որը կարող է իր համար ձայն բերել, նա մաքսիմալ օգտագործում է դա՝ ոչնչի առջև կանգ չառնելով»,-ասաց Արմեն Բադալյանը:
Խոսելով ընտրակեղծարարությունների հավանականության մասին՝ փորձագետը նկատեց, որ գործող իշխանությունը չի տիրապետում դրա համար անհրաժեշտ միջոցներին.
«Դրա համար պետք է բարդ տեխնոլոգիաների և ֆինանսական միջոցների տիրապետել, կազմակերպչական բարձր ունակություններ ունենալ, ինչն իրենք չունեն: Երկրորդ՝ եթե նախկինում ընտրակեղծիք էին անում, գիտեին, որ դիմացը թույլ ընդդիմություն է, որը լավագույն դեպքում ԱԺ-ում մի քանի մանդատ կստանա, իսկ հիմա ընտրակեղծիք անողը պետք է հասկանա, որ ուժեղ ընդդիմություն է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Նիկոլ Փաշինյանի՝ 60% ձայնի ակնկալիք ունենալու վերաբերյալ հայտարարությունները փորձագետը որակեց PR կոմպանիա և ընդգծեց, որ դա որևէ հիմնավորում չունի.
«Ընտրություններին մասնակցող ուժերի մեջ 4 հիմնական ազդեցիկ ուժ կա՝ «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» դաշինք և «Բարգավաճ Հայաստան», ընդդիմադիր երեք հիմնական ուժերը երբ անցնեն խորհրդարան, նրանցիցի որևէ մեկը ՔՊ-ի հետ չի պատրաստվում դաշինք կնքել, իսկ ՔՊ-ն չունի այն վարկանիշը, որ ավելի շատ ձայն հավաքի, քան այդ երեք ուժերը միասին վերցրած: Այդ պատճառով էլ նա կարող է հայտարարել, թե ակնկալում է 60 կամ 80 % ձայն, բայց դրանք լուրջ պետք չէ ընդունել, ընդամենը PR կոմպանիա է և վերջ»,-ասաց Բադալյանը:
Հարցին՝ արդյո՞ք սա կարող է դիտարկվել որպես ընտրախախտումների ուղիղ հրահանգ, քաղտեխնոլոգն ասաց.
«Պետք չէ այս հայտարարությունն ընդունել որպես ուղենիշ՝ ընտրությունները կեղծելու համար, որովհետև ինքն անգամ կեղծիքով չի կարող այդքան տոկոս ձայն ապահովել: Նա չի կարող խորհրդարանում ունենալ ընտրության մասնակիցների կեսից ավելի ձայն»,-ասաց Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում առաջ է քաշում միայն նախկիններին մեղադրելու թեզը.«Այս երեք տարվա ընթացքում նա առաջնորդվել է հետևյալ սկզբունքով՝ մեղավոր են բոլորը, բացի իրենից, անգամ պարզվեց, որ սարի վրայի ձյունն է մեղավոր, ու այդ սարի պատճառով նա հո չի՞ պատերազմելու Ադրբեջանի դեմ: Նախկինների թեման եթե աշխատում էր 2018թ-ին և դրանից հետո որոշ ժամանակ, հիմա այլևս չի աշխատում, որոշ դեպքերում նախկինների հանդեպ վերաբերմունքն էականորեն փոխվում է դրանից, դա է ցույց տալիս նաև նախկինների վարկանիշի վերաբերյալ տվյալները»,-ասաց Բադալյանը:
Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարությանը, որը մեկնաբանելով իր հրաժարականի պատճառները, նշել էր, որ ԱԳՆ-ն չի կարող համաձայնություն տալ հակապետական որևէ գաղափարների, փորձագետը նշեց, որ նախկին նախարարը տողատակերով հայտարարություններ անելուց բացի, պետք է հստակ պարզաբանումներ տար.
«ԱԳ նախարարը հայտարարության տողատակերում ասաց, որ դեմ է վարվող քաղաքականությանը, և գործող վարչապետն անվտանգային խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, բայց ավելի լավ կլիներ, որ Արա Այվազյանը հրապարակային ներկայացներ խնդիրը, բաց տեքստով գրեր դրա մասին, այլ ոչ թե տողատակերով ինչ-որ բաներ գրեր և սուս-փուս հեռանար՝ փորձելով դուռը շրխկացնելու տպավորություն թողնել, պետք է հստակ ներկայացներ ի՞նչն է վտանգ ներկայացնում »,-ասաց զրուցակիցը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ