ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասելու են ինչ ստոր ժողովուրդ եք, ձեր տղերքը գերի են Բաքվում, ունեք 5000-ից ավելի զոհ, դուք քեֆ եք անում. Նահատակված հերոսի հայր 06/01/2021 20:57 | ԼՐԱՀՈՍ
Այսօր նախատեսված է տաշի-տուշի։ Ընդ որում՝ ամենամեծ սրբապղծությունն այն է, որ դա արվելու է երեխաների ձեռքերով։ Հրեշը, չարքը հենց այդպես էլ գործում է։ Չարիքը գործում է ամենամաքուրի ձեռքերով, դա իրեն ավելի մեծ խինդ, ավելի մեծ բերկրանք է պատճառում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ հասկանալի կլիներ, եթե համերգի ժամանակ հնչեր Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հանրապետության Հրապարակում նախատեսված է համերգ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ ժամը 21-ին։
«Մտածել են՝ ինչ անենք, համերգը լավ է իրենց համար։ Մենք ավելի կոչնչացնենք, կստորացնենք հայ ժողովրդին, կասենք՝ տեսեք, դուք ինչ ստոր ժողովուրդ եք, ձեր տղերքը գերի են Բաքվում, ունեք 5000-ից ավելի զոհ, դուք համերգ եք գալի։ Ընդամենը երեկ Աբովյանում տեսաք, թե ինչ աննկարագրելի պայմաններում են մեր տղերքի մարմինները գցված, նետված։ Ասում է՝ այդքանից հետո, 11.000 վիրավորից հետո, 40.000 անտուն մարդկանց առկայությամբ դուք համերգ եկող ժողովուրդ եք։ Նա ուզում է աշխարհին, Թուրքիային ասել՝ տեսեք ոնց եմ ստորացնում, ձեր հանձնարարականներն ինչ լավ եմ կատարում, բերեցի համերգի, հիմա դուք միշտ կարող եք մեր երեսին շփացնել, որ դուք էդ ժողովուրդն եք։ Էլ ինչ Ցեղասպանությունից եք խոսում, ընդամենը մեկ օր առաջ տեսել եք ձեր զինվորի հետ ինչպես են վարվում ու դուք եկել եք համերգի »,- հայտարարել է Նազարյանը՝ հավելելով, որ շահարկվում է, թե մի խումբ ծնողներ պատրաստվում են խանգարել երեխաների համար համերգը։
«Բա մեր երեխեքը երեխեք չէի՞ն։ Դպրոցի վերջին զանգից գնացին ուղիղ պատերազմ, ընդ որում՝ գնացին մի պատերազմ, որը ծուղակ էր ընդամենը»,- ընդգծել է Նազարյանը։
Նրա խոսքերով՝ եկել է Հանրապետության Հրապարակ՝ տեսնելու, թե քանի մարդ դեռ չգիտի, որ մենք Շուշի ենք կորցրել, ունենք 11.000 վիրավոր, որոնցից շատերը հաշմանդամ և այդ երեխեքից շատերը երազում են կյանքին վերջ տալու մասին, ունենք 40.000 անտուն մարդ, որոնք Հադրութից, Շուշիից, Բերձորից, Քարվաճառից մի տականքի պատճառով եկել պտտվում են այստեղ ու չգիտեն, թե ինչ անեն, մեր կողքին ապրում է 10.000 ավելի ծնող, որոնք նոր են հուղարկավորել իրենց 18-20 տարեկան զավակներին, ունենք երիտասարդ կանայք, որոնք նոր են հուղարկավորել իրենց ամուսիններին։
«Իրենց ի՞նչ, ուզում են խելագարեցնեն։ Այս համերգի կազմակերպիչներին, խնդրում եմ, գտեք և հարցրեք՝ ինչը ձեզ դրդեց, դուք ո՞վ եք՝ մարդ եք, հրեշ եք, սատանայի ներկայացուցիչն եք, ինչը ձեզ ստիպեց, ով ձեզ հանձնարարեց նման համերգ կազմակերպել, անունն էլ դնել՝ երեխաների համար համերգ»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ այս ամենին քիչ է մնացել՝ մինչև հունիսի 20-ը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից