ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը դեռ էյֆորիայից դուրս չի եկել. «եթե մի մարդ ասում է, որ հպարտ է պարտությամբ, էլ ինչի՞ մասին է խոսքը». քաղտեխնոլոգ 06/01/2021 19:11 | Մեկնաբանություն
Նիկոլ Փաշինյանը վաղուց չի կարողանում զբաղվել երկրի առջև ծառացած խնդիրներով,վերջին շրջանում դա առավել ակնհայտ է դարձել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նկատենք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը այցելում է ՔՊ երևանյան և մարզային գրասենյակներ, հանդիպում համակիրների հետ, մինչդեռ հակառակորդի զինվորականները արդեն շուրջ երեք շաբաթ է գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, ահաբեկում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, գերեվարում հայ զինվորների: Ավելին՝ ունենք նաեւ մեկ զոհ։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է գնահատում Փաշինյանի քարոզարշավը, քաղաքագետն ասաց.
«Փաշինյանի պարագայում դա նորմալ է, իսկ ինքն ուրիշ ի՞նչ է կարողանում անել, միայն կարողանում է ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել՝ ճվճվալ, ոստիկանների ուղեկցությամբ ման գալ, ուրիշ ոչինչ չի կարողանում անի այդ մարդը»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի կարողանում զբաղվել երկրի առջև ծառացած խնդիրներով.
«Վերջին շրջանում դա ավելի ակնհայտ է դարձել: Հայաստանում ոլոր կառույցներն առանձին-առանձին են գործունեություն ծավալում՝ ՊՆ-ն առանձին, ԱԳՆ-ն առանձին, Կառավարությունն առանձին, ԱԱԾ-ն առանձին, այդ կառույցները մեկը մյուսի հետ կապ չունեն, ով ինչ ուզում անում է, հայտարարում է»,-ասաց Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ ինքն ակնկալում է ստանալ ընտրողների 60 % ձայնը:
Դիտարկմանը՝ արդյո՞ք սա ուղիղ ցուցում չէ ընտրախախտումների համար՝ Կ. Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու կեղծել ընտրությունները.
«Ինքը շատ կուզենար ընտրախախտումներ անել, բայց, քանի որ առհասարակ ոչ մի բան անել չի կարողանում, դա էլ չի կարողանալու անել: Ես կարծում եմ, Փաշինյանն իրականությունից կտրված է,իրեն թվում է, թե 2018թ-ի ձայներն ունի, դեռ էյֆորիայից դուրս չի եկել, եթե մի մարդ ասում է, որ հպարտ է պարտությամբ, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց զրուցակիցը և վստահեցրեց, որ ՔՊ-ն իր ակնկալած ձայները չի հավաքելու.
«Այդքան ձայն կհավաքեն միայն մի դեպքում, եթե ինչ-որ կերպ ստացվի թվեր նկարեն, բայց այդ դեպքում էլ չեն մարսի»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Քաղաքագետը նկատեց, որ արդեն վեց ամիս է՝ հակառակորդ երկրի ղեկավարը տարբեր վիրավորական արտահայտություններ է անում մեր երկրի ղեկավարի հասցեին, սակայն Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքում դրանց.
«6 ամիս անընդհատ հակառակորդը մինչև վերջ ստորացնում, նսեմացնում է իրեն, բայց ես իր կողմից պատասխան չեն լսել ու այս մարդը դեռ խոսում է «տղամարդլամիշությունից»»,-ասաց Քոչարյանը:
Նա անդրադարձավ նաև ԱԳ նախկին նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ԱԳՆ-ն չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել.
«Արա Այվազյանը պետք է փակագծեր բացի: Հայաստանում ԱԳՆ-ն և Կառավարությունը զուգահեռ աշխատող կառույցներ են, իրար հետ կապ չունեն վաղուց»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ