ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարմինները պահվել են +26 ն ջերմության պայմաններում, տեսանյութեր ունենք՝ ո՞ր օրն է բերվել, ո՞նց է բերվել, ի՞նչ ձևով է բերվել. Արսեն Ղուկասյանը պահանջում է ԱՆ-ից հերքել հայտարարությունը 06/01/2021 12:24 | ԼՐԱՀՈՍ
Առողջապահության նախարարության հայտարարությունը, թե Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում զինվորների դիակների ու մասունքների պահման պայմանները համապատասխանել են սահմանված պահանջներին, կեղծ է ու իրականությանը չի համապատասխանում։ Նման պնդմամբ է հանդես եկել անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը՝ պահանջելով, որ Առողջապահության նախարարությանը հրապարակավ հերքի տարածած տեղեկությունը։
«Առողջապահության նախարարության հերքմանն եմ սպասում։ Իրենք սխալ տեղեկատվություն են տարածել, թե իբր այդ մարմինները պահվել են համապատասխան նորմերով»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղուկասյանը։
Նկուղում՝ առանց սառնարանային պայմանների պահվող մարմինների մասին հարազատներից մեկն է իմացել՝ պատահաբար։ Նախօրեին թվային անճշտությունների մասին ակցիայից հետո ծնողները որոշել էին դատաբժշկական կենտրոններում ցուցակների ճշտումներ կատարել, այցելել բոլոր կենտրոններ։
Ծնողներից երկուսը Աբովյանում դատաբժշկական կենտրոնի մոտակայքից սարսափելի հոտ են զգացել, որից հետո տեղեկացել, որ նկուղում սառնարան են կառուցում։ Հատակը նորոգվել է մեկ օր առաջ, ապա մի քանի օր անց պետք է տեղադրվեր սառնարանը։
Ղուկասյանը նշում է, որ մարմինները կենտրոնում պահվել են +26 ջերմության պայմաններում, իսկ հարազատները չեն խնդրել, որ մարմիններն ու մասունքները տեղափոխեն, այլ նախարարությունից ստիպված ու պարտադրված են եղել։
«Մենք ձեզ չենք խնդրել, որ դուք երեխեքին տեղափոխեք, հակառակը՝ մենք ասել ենք՝ ինչի՞ եք այս պայմաններում պահում։ Մեզ ասում են՝ տեղ չունեինք, բայց իրենց խոստացել են երկու օրվա մեջ հարցը լուծել»։
Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ Աբովյանի դատաբժշկական կենտրոնից տարածված լուսանկարներից բացի կան նաև տեսանյութեր ու եթե հերքում չլինի նախարարությունից՝ պատրաստվում են դրանք հրապարակել։
«Մենք այդ կենտրոնի տեսախցիկների վիդեոներն էլ ենք հանել՝ ո՞ր օրն է բերվել, ո՞նց է բերվել, ի՞նչ ձևով է բերվել։ Մեր մոտ ամբողջ տվյալները կան։ Մենք նկարներն էլ ունենք, նկարից ավելի շատ տեղեկություններ ունենք, որ իրենց տված ինֆորմացիան սխալ է»։
Ըստ Ղուկասյանի՝ հերոսների մարմիններն ու մասունքները տեղափոխվել են Մարտունու դատաբժշկական կենտրոն։
Դիտարկմանը՝ ովքեր են պատասխանատու հերոսների մարմինների հանդեպ նման վերաբերմունքի համար, Ղուկասյանը նշեց, որ այսուհետ բոլոր հարցերը կպարզեն միայն օրինական ճանապարհով։
«Քրեական գործ է հարուցված տվյալ փաստի վերաբերյալ։ Թող համապատասխան մարմինները այդ գործով զբաղվեն ու որոշեն՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Մեր ծնողներից մարդ կա, որ պատրաստվում է հայցով ներկայանալ դատարան, որ գիտի՝ իր զավակն այդտեղ է եղել։ Ամեն ինչ անում են հերթով, կարգով, օրինական ձևով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ