ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում 05/31/2021 18:01 | ԼՐԱՀՈՍ
«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։
Yerevan.Today-ի հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի քանի անգամ դիմել ենք, որ համապատասխան տեխնիկա տան, գոնե ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել։ Գումարներ պետք է ավելացվեր համապատասխան խնդիրներին լուծում տալու համար, ոչ թե չավելացրեցին, այլ կրճատեցին պլանավորածը, տարբեր խնդրահարույց հարցեր ենք ներկայացրել, խոստացել է միջոցներ կգտնի, ոչ մի բան չի արել»։
Խոսելով Փաշինյանի՝ ԶՈւ-ի, գեներալիտետի թիկունքին կանգնած լինելու մասին, Տիրան Խաչատարյանը նշեց․ «Ոչ մի անգամ ոչ մի վայրկյան նա մեր թիկունքում չի եղել։ Այն ամենապրիմիտիվ ապահովման խնդիրները, որ ինքը պետք է կազմակերպեր, չի արել։ Ես անձամբ լինելով ռազմաճակատի հրամանատար, խնդրել եմ, որ եթե համապատասխան հարցերը չեն լուծում, գոնե արգելափակման ջոկատներ դնեն փախչողներին կանգնացնեն, նույնիսկ դա չի կազմակերպել։ Մնացած զենք-զինամթերք, սպառազինություն չեմ ասում, դիվանագիտական ուղիների օգտագործում, համապատասխան աշխատանքներ․․․
Բացի այդ, նույնիսկ հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված ստելը, որ հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»։
Գեներալի պնդմամբ, ցանկացած տեսակի հրթիռ արձակելու թույլտվություն կարող է տալ միայն գերագույն հրամանատարը։ «Հարց է այնտեղ եղել, որ պետք է հրթիռ արձակվեր ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիր կար, ինքը՝ «ռուսներն ո՞վ են, ես եմ ասողը» և այլն այսպիսի պահվածք է ունեցել»։
Թե վերջնական, ե՞րբ պատերազմի պատության հետ կապված հարցերի պատասխանները կլինեն, Խաչատրյանը նշեց, որ իրենք՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել են հանձնաժողով ստեղծվի, քննություն անցկացվի, սակայն չի արվել։ «Թող հիմա դատական գործ բացվի, եթե ինքն ասում է՝ սենց է եղել, նենց է եղել, համապատասխան ընթացք տան, մենք էլ տեսնենք՝ ով ինչ է արել, ի՞նչ պետք է աներ և ով ինչ չի արել։ Մեր վերլուծության համար էլ մարդկանց պաշտոնից հանում են, հարց՝ ինչի՞, որովհետև իր բոլոր թերությունները ներկայացրել է։ 2019 թվականին զորավարժություն ենք արել, 62 իրենց վերաբերվող թերություն ենք ներկայացրել, քանիսի՞ն են լուծում տվել, ոչ մեկին ընդհանրապես։ Մի տարվա ընթացքում մի թերություն, մի խնդրահարույց հարցի լուծում չեն տվել։ Մենք ներկայացնում ենք, որ աութսորսը պետք չի, ավելորդ ծախսեր են և այլն, ինքն իր համար դարձրել է գովաբանման նյութի թեմա, կարծես թե նախկինում զինվորը սոված է եղել։ Տռուսիկ-մայկայով է զբաղվել, այսինքն խելքը էդ ա կտրել ընդամենը»,- ասաց նա։
Տիրան Խաչատրյանը ժխտում է, թե զինվորին, ինչպես Փաշինյանն է ասում, նախկինում որպես սնունդ անասնակեր են տվել, նա վրդովված նշեց․ «Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, այդ նույն ճաշարանից օգտվում է նաև սպան, պատասխանատու անձինք, նույն կերկարուրն ուտում ենք մենք, անասնակե՞ր էինք ուտում, նոր տալիս զինվորին, ո՞նց կարող է։ Եթե անասնակեր է եղել, ուրեմն բոլոր հրամանատարական կազմը անասուններ են հա՞, եղել։ Փաշինյանի պատկերացմամբ այդպես է, որովհետև ինքն անասուն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ