ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրկնահանցագործի ձեռագիրը նույնն է, մտքերը՝ սևեռուն, այն է՝ զավթել իշխանությունը 05/31/2021 17:50 | Վերլուծություններ
Ի՞նչ է անում ՀՀ ժ/պ-ն իր իսկ հանցավոր անգործության հետևանքով սահմանին կանգնած մեր զինվորներին վերադարձնելու համատեքստում։ Ոչինչ, տառացիորեն՝ ոչինչ։ Անգամ մոռացել է այդ փաստը, մինչդեռ դրա մեղավորն ու պատասխանատուն միայն ինքն է, քանի որ ի՛ր հրամանով են զինաթափ արվել մեր սահմանապահ զինվորները՝ զրկվելով նաև ինքնապաշտպանության իրավունքից, քանի որ հենց ի՛ր պայմանավորվածությամբ և թողտվությամբ են ադրբեջանցի զինվորներն անարգել խուժել մեր սահմանից ներս և տնավարի լռվել։ Էնքան տնավարի, որ սույնը՝ ժ/պ-ն, կարող է համարել, թե «մեր և ադրբեջանցի զինվորները հյուսվել են միմյանց»։ Պարզ է՝ ժ/պ-ի ազգակցական բջիջներն արդեն չեն դիմանում։
Հիմա, նախընտրական այս փուլում նազիր-վեզիրներին, սեփական զոմբիներին ու ոստիկանական մի մեծ բանակ հետևը գցած՝ էս մարզից էն մարզ է գնում ու փակ տարածքներում, վերը նշված զանգվածի առաջ քաջնազարավարի ՝սեփական վախը սրտում՝ գոռգոռում։
Եվ քանի որ արդեն ամբողջովին խրված-թաթախված է սեփական վերարտադրությունն ապահովելու կեղտոտ գործի մեջ, իսկ որքան խորանում, այնքան հասկանում է, որ զոմբիներից զատ մարդ չի մնացել, իսկ մեկ զոմբին ընտրությունների ժամանակ չի կարող կոտորակվել հարյուրավոր ֆեյքերի, ժ/պ-ն որոշել է միջազգային մակարդակով պաշտպանել ինքզինքը։
Եվ քանի որ որպես պետության դե յուրե ղեկավար սույն երևույթն ուղղակի անզոր է որևէ հարց լուծելու, որևէ քայլ անելու, «իրադրությունը լարվելու մոտիվացիայի» համատեքստում առաջարկ է անում։ Իրադրությունն այնքան լարեց, որ հասանք այս օրվան։ Եվ ասում է՝ ուզում եմ միջազգային հանրությանը և Ադրբեջանի կառավարությանը դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում առաջարկել, որը կբերի լիցքաթափման։ Այն է՝ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից, իսկ փոխարենը սահմանագծի երկայնքով տեղակայվում են դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, բայց․․․ հաստատ՝ ոչ միայն
Այսինքն, իր հերթական գեղցի շուստրիությամբ է սույնը փորձ անում ռուս խաղաղապահներին հեռացնելու, քանզի իր արևմտյան տերերից դեռ կապիտուլյացիայից հետո ստացած հրահանգն է ուզում կատարել՝ ՀՀ տարածքը և ողջ տարածաշրջանը դարձնելով թատերաբեմ, ոտքի կոխան։
Այսինքն, մենք արդեն գործ ունենք կրկնահանցագործի հետ, որն ինքնախոստովանություն-ցուցմունք տվեց, թե՝ 44 օրյա պատերազմը սանձազերծեց դավաճան չորակվելու համար։ Սակայն դավաճանի խարանը ավելի խորը դաջվեց ճակատին։ Հիմա կրկնահանցագործը նույն մոտիվն է խաղարկում՝ իբր խաղաղության, լարվածության թոթափման համար է հրավիրում դիտորդների։
Բնականաբար, այս դեպքում ընտրական դիտորդների մասին չէ խոսքը, այլ՝ ռազմական, բնականաբար՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ներկայացնող ռազմական դիտորդներն էլ՝ հայտնի է, թե որ ուժերը պիտի լինեն։ Բայց՝ ոչ միայն նրանք։ Ցանկություն տարբեր ժամանակներում այլ պետություններ էլ հայտնել են։
Որոնք նաև կապահովեն սույն կրկնահանցագործի ազատ ելումուտը հանրապետության սահմանային մարզեր։ Հիշենք, որ Սյունիքի մարզ առանց ռուս խաղաղապահների չէր գնացել։ Բա հիմա ո՞նց պիտի դուրս գա ընտրապայքարի։ Այսինքն, դարձյալ սևեռումն իր անձն է, առանց մատը մատին խփելու՝ միջազգային մակարդակով զինված տղերք կանչելով․․․Սոդոմ-Գոմորի վերածվելու նախաշեմին ենք․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ