ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտոնյալը. սպանության մեջ մեղադրվող ՊԵԿ նախագահի տեղակալ Մաշադյանի եղբայրը ութ ամիս է, ինչ Դատապարտյալների հիվանդանոցում է, մինչդեռ նրա առողջական խնդիրների վերաբերյալ տվյալներ չկան 05/31/2021 21:17 | Քրեական խրոնիկոն
Տարեց կնոջ սպանության գործով որպես մեղադրյալ անցնող Գարիկ Մաշադյանը, որը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է և Աննա Հակոբյանի ազգականը, արդեն ութ ամիս է, ինչ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, մինչդեռ՝ քրեական գործում առկա չէ որևէ փաստաթուղթ՝ նրա հիվանդությունների վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց առ այն, որ տարեց կնոջ սպանության գործով տուժողի ընտանիքը հերթական հարվածն է ստանում։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը մուտք է գործել Վարդաշեն փողոցի տարեց բնակիչ Ցողիկ Բադիկյանի տուն, պահանջել ենթադրաբար օգոստոս ամսին իր կողմից տրված ոսկյա խաչը, ինչը Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել այն, որի ընթացքում ծագել է վիճաբանություն ու Մաշադյանը մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել տարեց կնոջն ու սպանել։
Տուժողի դին հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում,ամուսնու կողմից։ Ժամանել են ոստիկանները, կատարել դեպքի վայրի զննություն և դեպքի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, սակայն Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության համար՝ առանց հափշտակության նպատակի։ Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունից պարզ է դարձել, որ բնակարանից հափշտակվել են ոսկյա զարդեր և կանխիկ գումար եւ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ քրեական գործի ողջ նախաքննության կամ դատաքննության ընթացքում Գ․Մաշադյանը երբևէ չէր հայտնել, որ տառապել կամ տառապում է որևէ հիվանդությամբ։
«Նրա հիվանդության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ քրեական գործում։ Նման պայմաններում Մաշադյանը արդեն ութ ամսից ավել իր հանգիստն է վայելում դատապարտյալների հիվանդանոցում։ Այստեղ հետաքրքիր է հետևյալ հանգամանքը, որ բոլոր ՔԿ հիմնարկները ունեն բուժմասեր, որտեղ ըստ անհրաժեշտության բժշկական օգնություն է ցուցաբերվում հիմնարկներում պահվող անձինք։ Դատապարտյալների հիվանդանոցում մահճակալների սակավության պատճառով տեղափոխվում են միայն ծանր հիվանդություններ ունեցող կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք և բուժվելուց անմիջապես հետո կրկին վերադարձվում ՔԿ հիմնարկ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նման պայմաններում Մաշադյանը առանց որևէ հիվանդության տևական ժամանակ գտնվում է այդ հիվանդանոցում։
Տուժող կողմը գտնում է, որ վերջինիս տեղափոխելու խնդիրը կարգավորվել է նրա ազգականների կողմից, այդ մասով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, որի վերաբերյալ նաև հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։
Փաստաբանը հիշեցրեց, որ Գարիկ Մաշադյանի հարազատ եղբայրը՝ Ռաֆիկ Հարությունի Մաշադյանը, ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալն է, վերջինիս որդին Հարություն Մաշադյանը հանդիսանում է Երևանի կայազորի դատախազության դատախազ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը հանդիսանում է Գարիկ Մաշադյանի ոչ հարազատ մորեղբոր աղջիկը։
«Մաշադյանը դանակի երեք տասնյակ հարված էր հասցրել թոշակառու կնոջը և դանակով կտրել նրա պարանոցը։ Սկզբում, երբ դեռ բացահայտված չէր հանցագործություն կատարողի անձը, դեպքը որակվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն բանից հետո երբ պարզվել էր, որ հանցանքը կատարվել էր Մաշադյանի կողմից, միայն վերջինիս ցուցմունքի հիման վրա, դեպքից երկու օր անց նրա արարքը վերաորակվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ինչն աբսուրդ է։ Այս բառը չեմ սիրում, բայց դատարանում և բոլոր հնարավոր կառույցներում ասել եմ, որ եթե ՀՀ-ում կգտնվի թեկուզ մեկ նման գործ, երբ անձի արարքը, նման փաստական հանգամանքների պայմաններում, այդպես որակված լինի, ես վայր կդնեմ փաստաբանի արտոնագիրս»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով. «Շատ կցանկանայի հանդիպել արդարադատության նախարարին, նայել դեմքին ու այս ամեն ինչի պատճառի վերաբերյալ հարց տալ։ Տեսնեմ իր միատոն ձայնով ինչ պետք է պատասխաներ»։
Նշենք, որ քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, փաստաբանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Գարիկ Մաշադյանը ներկայացել է դատական նիստերին, այսինքն՝ անգամ առերևույթ որևէ հիվանդություն չունի։
Հետաքրքվեցինք՝ արդյոք փաստաբանական հարցում է իրականացվել կամ միջնորդություն ներկայացվել է՝ առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր տուժող կողմին տրամադրելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ քրեական գործի ողջ նյութերը հետազոտվել են դատարանում, բժշկական փաստաթղթեր իր վերաբերյալ չկան։
«Իր առողջական վիճակի վերաբերյալ նաև ինքը որևէ բան չի հայտնել։
Եթե թեկուզ որևէ հիվանդություն ունենար, գոնե մեկ փաստաթուղթ ներկայացրած կլինեին քննիչին կամ դատարանին, նշանակված կլիներ փորձաքննություն և այլն, որևէ բան չկա կատարելապես առողջ մարդ է։ Եվ հետո, եթե ծայրահեղ ծանր այնպիսի հիվանդ է, որ անհրաժեշտ է եղել նրան ութ ամիս տեղավորել հիվանդանոցում, ինչպես է գալիս և մասնակցում նիստերին»,- նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից