ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանկարծ կեղտոտ որևէ խաղի մեջ չներքաշել հերոս տղաների մարմինները, մասունքները. Գեղամ Նազարյան 05/31/2021 20:08 | ԼՐԱՀՈՍ
«Ի՞նչ է նշանակում հարազատների խնդրանքով տեղափոխում ենք այլ տեղ՝ ի՞նչն են տեղափոխում։ Ինչո՞ւ մարմինները չեն հանձնում հարազատներին, եթե հարազատները հայտնի են».- «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող, 44-օրյա պատերազմում անմահացած Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի կողմից հաստատված տեղեկությանը, որ զինվորների մասունքներ և դիակներ պահվել են Աբովյանի դատաբժշկական կենտրոնում նկուղային հարկում եւ տեղափոխվել հարազատների խնդրանքով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տելեգրամյան ալիքները տարածել էին, որ Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած: Ծնողները փորձել են մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան:
Քիչ անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ իրոք զինվորներին մարմիններ են պահվել, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում։
ԱՆ պաշտոնապես հայտնում է, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:
«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից: Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն' հուղարկավորելու համար ԱՆ կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը քննելու համար»,- ասված էր նախարարության հայտարարությունում։
Նազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հարցրեց՝ ինչո՞ւ զինծառայողների մարմինները մինչև այսօր չեն ամփոփվել մայր հողում։
«Եթե այդ մասունքների հարազատները հայտնի են, ինչո՞ւ չեն տալիս, որ ամփոփվեն հողում՝ ծեսով, կարգով։ Ի՞նչն է պատճառը, որ պահվում են այնտեղ։ Եթե հայտնի չէ հարազատը, ապա ո՞ւմ պահանջով են տեղափոխությունը կատարելու։ Ինչո՞ւ են այդ մարմինները գտնվում այդտեղ և տեղափոխվելու են, ոչ թե ամփոփվելու մայր հողում»։
Դիտարկմանը, որ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մարմիններն ու մասունքները ժամանակավոր են պահվել նկուղում, Նազարյանը նկատեց, որ նախարարությունը ժամանակի մասին հստակ չի նշում, խնդիրն այն է՝ ինչու նույնականացված մարմինները հարազատներին չեն տվել։
«Ժամանակավորապեսը կես տարի՞ է։ Ես չգիտեմ ինչքան է։ Հիմա ասում են հարազատների պահանջով տեղափոխում ենք այլ վայր՝ ում հարազատների պահանջով։ Եթե հարազատները հայտնի են՝ տվեք մարմինները հարազատներին»։
Նազարյանը կոչ է արել թեման չշահարկել, հատկապես ընտրությունների հետ չկապել։ Համապատասխան մարմիններին ևս կոչ է անում հնարավորին չափ հարգանքով վերաբերվել հերոս տղաների մասունքներին։
«Հետո, երբ պարզվի, որ դա դիտավորություն է եղել, ինչ-որ մեկի վատ արարքն է եղել, ամեն մեկը իր պատասխանը կտա՝ ամեն ինչի համար։ Ուղղակի կոչ եմ անում հարգանքով վերաբերվել հերոս տղաների մասունքներին և հանկարծ կեղտոտ որևէ խաղի մեջ չներքաշել հերոս տղաների մարմինները, մասունքները»,- ասաց Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից