ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իբր տարածք ունենք, մի հատ էլ հետ ենք գնո՞ւմ. Պաշտպանության նախարարն ասում էր չպայքարեք, թող ադրբեջանցիները կանգնեն՝ ոչ մի կարկոց չի լինի. Շադունց 05/30/2021 00:04 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչական տարածքում իրավիճակը նորմալ է, տվյալ պահին սահմանապահներն ու գյուղի կամավորները բանակային կորպուսի հետ միասին հսկում են սահմանները, որպեսզի թույլ չտան ադրբեջանական կողմի սադրանքների կրկնությունը։ Թե ինչքանով կկարողնանան՝ ժամանակը ցույց կտա։
Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքի Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը, 1,5 կմ առաջացել։ Շադունցը հիշեցրեց` կես ժամ անց տղաների հետ միասին դուրս են հանել ադրբեջանցիներին։
«Որոշները գրում են՝ ինչի՞ պատանդ չեք վերցրել, մենք հանձնարարությունը ենք կատարում, բանակային կորպուսի հրամանատարի հետ ենք համագործակցում։ Եթե հրաման կտա, հնարավորություն կունենանք դա էլ կանենք։ Հանված են, իրենց տեղում չեն։ Նույնիսկ Խոզնավար տանող ճանապարհի ցուցանակն էլ են փոխել։ Էն որ գրում էին ցուցանակը փոխեք, դա էլ է փոխվել»։
Համայնքի ղեկավարը Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի տղամարդկանց զինել է, համայնքը ինքնապաշտպանական ջոկատ է կազմել ու հայկական կողմը ինժեներական աշխատանքներ է կատարում։ Շադունցը նշեց, որ ամեն ինչի կարիք էլ ունեն՝ եթե ցանկություն կլինի օգնելու՝ դեմ չեն։
«Որոշ մասնագետների ցուցումով ենք կատարում, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի անել աշխատանքները։ Նորմալ է, պետք չէ անհանգստանալ, պետք չէ բայց շատ արխային մնալ»։
Շադունցի փոխանցմամբ` ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքները շարունակում է իրականացնել, դրանք չեն էլ դադարել։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զորքերը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, Շադունցը տեղեկացրեց, որ այսքան ժամանակ իշխանության ներկայացուցիչների ասածով ոչինչ չի եղել՝ խաղաղություն են խոստացել, փոխարենը՝ ադրբեջանցիներն առաջացել են ՀՀ տարածք։ Խոստումն էլ տրվել է հունվարի 11-ի փաստաթուղթը ստորագրելուց մեկ օր առաջ՝ անձամբ պաշտպանության նախարարը։
«Յանի մի հատ տարածք ունենք, մի հատ էլ հետ ենք գնո՞ւմ։ Նիկոլ Փաշինյանը չգիտեմ ինչ է ասել։ Պաշտպանության նախարարին էլ մեզ մոտ էր ուղարկել հունվարի 11-ի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Համայնքի ղեկավարներին համոզում էր՝ դուրս գալ, որովհետև համաձայնագրի առաջին կետը մեզ չի վերաբերում, ասում էր՝ «դուրս եկեք, չպայքարեք, թող իրենք գան իրենց բնագծերում կանգնեն՝ էլ ոչ մի կարակոց չի լինելու, այսօրվանից սկսվում է խաղաղությունը»։ Ուզում եմ հարց տալ՝ բա ո՞ւր մնաց ասածը, բա ի՞նչ եղավ։ Որ համայնքի ղեկավարներով գոռում էինք, ասում ՝ դուրս գալը հիմա ճիշտ չէ՝ ինչ եղավ։ Ինչի հիմա Ադրբեջանը հանգիստ չի մնում՝ իր բնագծում չի կանգնում։ Ես հարց եմ տալիս պաշտպանության նախարարին՝ որ մեզ համոզում էր՝ ասում, դուրս եկեք, ամեն ինչ նորմալ է»։
Շադունցը նշում է, որ թիվ մեկ խնդիրը ինքնապաշտպանության գործը պետք է լինի, ոչ թե օրինակ՝ նախընտրական շտաբ բացելու հարցերը։ Միայն մեկ շտաբ կարող է բացվել Տեղ համայքնում, այն էլ՝ ինքնապաշտպանության համար, մուտքն էլ բոլորի համար ազատ է։
Դիտարկմանը՝ ինչպես է իրականացվելու հայկական զորքերի հետ քաշվելու ընթացքը և օտարերկրյա դիտորդների տեղակայումը, Շադունցը նշեց, որ իրենց հողը միայն իրենք կարող են պաշտպանել.
«Կարողա ես գյուղացի տղա եմ ՝ լավ չեմ պատկերացնում, բայց իմ հողը ինձնից լավ ոչ մեկ չի պահի, ես մենակ դա գիտեմ։ 100 տարի նույն պատմությունը կրկնվում է։ Չեմ հասկանում՝ էսպես պետք է լինի՞։ Եթե գալու են թող գան, ինչո՞ւ չեն գալիս։ Խելքս էլ իմս չի, որ գնամ ամեն գիշեր մեր խեղճ ու կրակ տղերքին հավաքեմ, գնամ էս քարի, էն քարի տակ մնամ։ Անելու են, թող անեն, յոթ ամիսա խոսում են»։
Համայնքը պաշտպանող ջոկատների համար վրանների խնդիր կա։ Շադունցը պիկապների համար դիմել էր հայրենակիցներին ու պարզվեց՝ միայն գլխավոր դատախազն է «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա նվիրել, որով կատարում են պահպանության աշխատանքները, մինչև այդ էլ մեկ «Նիվա» մեքենայով էին զենքերը բարձած սահմանները հսկում։
Շադունցը նշեց, որ ժամանակին բոլորն անհանգստացած էին Արցախում տիրող իրավիճակով, շատերը պահանջում էին զավակներին ՀՀ տարածքում ծառայության ուղարկել, հիմա նույն խնդիրները նաև ՀՀ տարածքում կան։
«Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում մեր բոլոր ծնողներից։ Նրանք հրապարակում ասում էին՝ մեր երեխաները ինչո՞ւ պետք է Արցախում ծառայեն՝ ջուր էին լցնում Ալիևի ջրաղացին, ասում թող ՀՀ-ում ծառայեն։ Եկել են... հիմա տեսեք, որ նույն Արցախը եկել հասել է մեր դռան դեմը։ Եկեք տեսեք՝ բան չի փոխվել՝ ուղղակի 150 կմ հետ են եկել։ Ես ներողություն եմ խնդրում, մեր ծնողներին ոչինչ չեմ կարող ասել՝ բայց եկեք տեսեք։ Էնտեղ զորամաս կար սարքած, ծառայում էին՝ հիմա նոր պետք է զորամաս սարքեն՝ չգիտեն ինչ անեն»,- ասաց Տեղ համայնքի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից