ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը պատրաստվում է կեղծել ընտրությունները, գողանալ իշխանությունը. քաղաքագետ 05/30/2021 17:59 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ակտիվ իրականացվող քարոզարշավով փորձում է լուծել իր շատ կարևոր խնդիր: Նրան ընտրությունները պետք են ոչ թե իր իշխանությունը վերահաստատելու, այլ՝ արցախյան պատերազմից, կրած պարտությունից, ստորագրված կապիտուլյացիայից հանրության ուշադրությունը շեղելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրուցում ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն իր խնդիրը լուծել է. «Արցախի թեման ոչ մեկը չի քննարկում, հիմա էլ նա փորձում է ամրապնդել այդ իրողությունը և փակված համարել Արցախի թեման Հայաստանի և հայ ժողովրդի համար»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին արված բանավեճի առաջարկին և պնդմանը, որ նրանք պետք է բացատրություններ տան Արցախյան հարցի հետ կապված, փորձագետը նշեց, որ Փաշինյանն առաջին և երկրորդ նախագահների հետ որևէ բովանդակային քննարկման պատրաստ չէ. «Փաշինյանը շատ մեղքեր է փորձում բարդել նախկին բոլոր իշխանությունների վրա: Քարոզարշավի վերջում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ բանավեճը պարտադիր է, բայց չեն կարծում Փաշինյանը պատրաստ է որևէ մեկի հետ բովանդակային քննարկման, էլ չեմ ասում՝ առաջին և երկրորդ նախագահների հետ»,-ասաց Շահնազարյանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների ընթացքում քաղաքացիներին հորդորում է չվախենալ սահմանագծման գործընթացից և պնդում, թե դա բխում է հայկական կողմի շահերից` քաղաքագետն արձագանքեց. սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկում Հայաստանի շահն իսպառ բացակայում է. «Նման առաջարկով հանդես գալը քրեական գործերի հերթական հատորներից մեկն է լինելու, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնողն, ըստ էության, առաջարկում է հետ քաշել հայկական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից, այլ ոչ թե ադրբեջանցիներին դուրս մղել:Եթե նույն չափով, նույն քանակությամբ երկու կողմի զորքերը հետ քաշվեն, միևնույնն է, ինչ-որ հատվածներում ադրբեջանցիները շարունակելու են մնալ ՀՀ սուվերեն տարածքում, կամ սահմանագծի անմիջապես վրա են լինելու, մինչդեռ մեր զորքերը, ըստ Փաշինյանի առաջարկի, 6 կմ պետք է հետ քաշվեն»,-ասաց զրուցակիցը:
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է մտցրել անհավանական մեծ թվեր` հայտարարելով, թե ակնկալում են ստանալ ընտրողների 60 տոկոս ձայնը: Քաղաքագետի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը փորձելու է կեղծել ընտրության արդյունքները և դրանք ներկայացնել որպես հաղթանակ. «Ես տեսնում եմ, որ ժողովուրդն օր-օրի երես է դարձնում կապիտուլյանտից, անգամ նրանք ովքեր շատ հավատարիմ էին Փաշինյանին, նրանք էլ շատ արագ երես են դարձնում: Այս գործընթացը շարունակական է լինելու: Վստահ եմ, որ Փաշինյանը չի կարողանալու ևս մեկ անգամ խաբել ժողովրդին: Բացառում եմ, որ նա կարող է վերընտրվել, այլ հարց է, որ նա կեղծելու է ընտրությունները և ցույց է տալու հաղթանակ, իսկ թե դրանից հետո ինչպե՞ս քաղաքական էլիտաները և մեր հանրությունը կարձագանքի իշխանությունը գողանալու փաստին, ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ