ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
... Որ մոռանանք նոր Սարդարապատ ունենալու մասին․ «Փաստ» 05/29/2021 08:52 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. <<Երեկ Մայիսի 28-ն էր՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը: Մայիսը մեր ժողովրդի ու պետականության համար յուրահատուկ նշանակություն ունի: Զուր չէ, որ մենք հպարտանում էինք Մայիսյան եռատոն ասվածով, երբ մի ամսվա տարբեր օրերում կենտրոնացրել էինք մեր պատիվը, ուժը, արժանապատվությունը: Իսկ հիմա մայիսն ամեն անգամ «աղ է լցնելու» մեր բաց վերքերին, հատկապես Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը, այն Շուշիի, որը երեսուն տարի անց սկուտեղի վրա մատուցեցին թշնամուն, ամեն դեպքում մեզ հակառակը դեռ չեն ապացուցել, այն Շուշին, որին դժբախտ ու դժգույն անվանեցին, բերդաքաղաքը, որի շենքերն այսօր հողին է հավասարեցնում թշնամին, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի գմբեթը քանդում է, խաչն ու հրեշտակներին հեռացնում տաճարի տարածքից, որ կրկին համոզվենք՝ այստեղով թուրքն է անցել:
Մենք այլևս Շուշի չունենք, կվերադարձնե՞նք երբևէ, ոչ ոք չգիտի: Մայիսի 28-ը տարվա մեջ այն տոնական օրերից մեկն է, երբ բազմաթիվ շնորհավորանքներ ենք կարդում ու լսում, բազմաթիվ ճռճռան ելույթներ, ճոռոմ մտքեր ու բառեր, որոնք արտասանողների կեսից շատը դրանց բացատրությունն ու, որ ամենասարսափելին է, նշանակությունը չգիտի: Սարդարապատի անունն ու մեր հաղթանակի նշանակությունը ամենաշատը շահարկվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ղեկավար, որն ամենաշատը մեզ ամոթով թողեց, որը խլեց իրենց հայրենիքում ապրող մարդկանց անվտանգության զգացումը, հավատը, հույսը, ում իշխանության տարիներին մենք ամենաշատն ենք մեզ պատվազրկված զգում: 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել մեր երկրի վարչապետի պաշտոնը, մի հոգեցունց ճառ արտասանեց Սարդարապատի հուշահամալիրում: Տարավ-բերեց և Սարդարապատի մեր հաղթանակը փոխկապակցեց հեղափոխության հետ՝ «Սարդարապատի հաղթանակից ուղիղ հարյուր տարի անց՝ 2018 թ.-ի ապրիլ-մայիսին, հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը…
Հայ ժողովուրդը պիտի հաղթեր, որովհետև իր երակներում հոսում է Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյունը, Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը»: Այս երկու գաղափարներն ու երևույթներն անհամատեղելի են, ինչո՞ւ դրանք դնել նույն հարթության վրա: Սա հատկապես զգում ենք հիմա՝ կործանման եզրին հայտնվելու պահին՝ հենց այսօր, օրեր առաջ, երբ մեր երկրում, մեր պետական սահմաններին մեր զինվորներին թշնամին գերեվարեց: Ինչո՞ւ, որովհետև նրանց տրված է չկրակելու հրաման, երևի թե նրա համար, որ հայ ժողովուրդը մոռանա նոր Սարդարապատ ունենալու մասին: Սարդարապատի մասին Փաշինյանը հիշել էր նաև Արցախյան երկրորդ պատերազմի օրերին: Մարտակոչ, ուղերձ էր հղում քաղաքացիներին ու զինվորներին: Դրան հիմա այլ անվանում կտանք, բայց այն օրերին բոլորիս մտքում միայն հաղթանակն էր, պատերազմի այլ ելք ունենալու մասին չէինք էլ մտածում, ինքներս մեզ սաստում էինք, երբ ժամանակ առ ժամանակ սթափ բանականությունը սկսում էր ճնշել մեզ:
Հաղթանակը տեսնելու մտքին էինք լծված բոլորս, այլ տարբերակի մասին չէինք էլ ուզում մտածել: Այդ օրերին էր, որ Փաշինյանը մեզ հավաստիացնում էր, թե «սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»:
Իսկ արդյունքը բոլորիս է հայտնի: Շատերը մեկնեցին հաղթանակի առաջնագիծ, մի տանից մի քանի հոգի ու չվերադարձան, չտեսան ամոթը, իրենց հայրենիքի ոտնատակ լինելը, անպաշտպանությունը, բզկտված լինելը: Երեկ էլ այն մեկ մարդը, որ իրեն համարում է համազգային այս աղետի թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, նորից արտաբերեց Սարդարապատի անունը, ասաց. «Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին»:
Ինչ խոսք, միայն նախանձել կարելի է այս մարդու ինքնավստահությանն այն դեպքում, երբ թշնամին արդեն օրեր շարունակ մեր տանն է: Կար մի ժամանակ, երբ պատմության դասագրքերում գրվածն այնքան տարօրինակ էր թվում աշակերտական սեղանի առջև նստած Առաքել յան Լուսինեի համար. հարցեր ունեի՝ ինչպե՞ս 1,5 միլիոն մարդ կոտորվեց, մարդիկ ինչպե՞ս գաղթեցին, ինչո՞ւ էր ինքնապաշտպանական բնազդն այդքան թույլ, ինչո՞ւ Կոմիտասը խելագարվեց, ինչպե՞ս գլխատվեց մեր մտավորականությունը: «Ինչուներն» այնքան շատ էին: Բայց չափահաս Լուսինեի համար հիմա ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, պատմությունը կրկնվելու սովորություն ունի, և ես ու շատերս ստանում ենք մեր «ինչուների» պատասխանները:
Միայն մեկ հարց չի ստանում պատասխան. արդյո՞ք իշխանությունը, փողը կարող են փրկել «ձեզ» այն անեծքներից, որ ամեն օր լսում եք ձեր հասցեին, արդյո՞ք 20-ամյա այրին, ում կյանքի ընթացքն առհավետ փոխվեց, երբևէ կների ձեզ, արդյո՞ք մայրերը, ումից իրենց մինուճար կամ զույգ որդիներին, իսկ որդիներից իրենց հայրերին խլեցիք, կհավատան՝ իբր պատերազմը դադարեցնել չէիք կարող...>>
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․05.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ