ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել. Աբրահամյան 05/29/2021 11:26 | Մեկնաբանություն
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու, նրա ռազմական, քաղաքացիական ենթակառուցվածքների, թիկունքային շարժերի նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու, նրա ռազմական, քաղաքացիական ենթակառուցվածքների, թիկունքային շարժերի նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել։
1994 թվականից ի վեր, Ադրբեջանի հետ անընդհատ դիրքային մարտեր էր՝ կարևոր բարձունքներ զբաղեցնելու և մարտավարական, ռազմավարական առավելություն ստանալու համար։
Գլխավոր նպատակը՝ թշնամու հետ ցանկացած գործընթացում զսպող, կանխարգելող, ըստ անհրաժեշտության՝ պատժիչ գործողությունների արդյունավետ պրոցեսի ապահովումն էր։
Ընդ որում՝ ասածս տարածվում է մարտական հերթապահության կրումից մինչև սահմանային լարվածություն, իրավիճակի սրումից՝ հնարավոր մարտական գործողություններ։
Այդ բարդ և չափազանց պատասխանատու մարտական խնդիրը կատարելիս մեր զինված ուժերը ծանր ճանապարհ են անցել, բառիս բուն իմաստով, խրամատավորվելով ժայռերում, սարերում՝ հաճախ նույնիսկ 3000 մետրից բարձր սարերում։
Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ սա տարրական պատկերացումներ չունի հողի, հայրենիքի, զինվորականների առաքելության մասին, այլ այն, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել վերջին 3 տարիներին և ինչպես է փլուզել մեր պետականությունը։
Այսպիսի մտածելակերպ, արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ, բնականաբար, այսօր ծավալվող սահմանային ճգնաժամի պայմաններում, այս իշխանությունը երկիրը երաշխավորված տապալման է տանում։
Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ Արցախի հատվածում չի եղել մարտական դիրք, զորամաս՝ Արաքսից Գոմշասար (Գյամիշ), որտեղ ծառայության բնույթից ելնելով չեմ եղել, աշխատանքներ չեմ իրականացրել։
Այս տարիներին տեսել եմ, թե մեր զինծառայողները՝ սպաները, պայմանագրայինները, պարտադիր ժամկետային ծառայողները ինչպիսի նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ են ծառայություն կրում առաջնագծի ամենածանր հատվածներում։
Այս ամենը չգիտակցողներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը, նաև դիտմամբ այսպիսի քաղաքականություն վարողները, երկիրն այս ողբերգական կետին հասցրեցին ու շարունակում են արդարանալ։
ՀԳ. Լուսանկարում Գոմշասարն է (Արիության լեռը)՝ 3724 մետր, որը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում։ Նրա գագաթներից մեկում ամուր պաշտպանական կառույցներ էին ստեղծել, հենակետ տեղակայել և թշնամու նկատմամբ հսկայական առավելություն ստացել ՊԲ ուժերը։ Իսկ թե ինչ ծանր, բարդ եղանակային պայմաններում են մերոնք դիրքավորվել և գերազանց մարտական խնդիր լուծել, շատերը գիտեն»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից