Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Մինչև Արցախի կարգավիճակի հստակեցումը և բոլոր պետությունների կողմից ճանաչումը, սահմանային հարցերի կարգավորումը հակահայկական ընթացք կստանա. Տարոն Սիմոնյան 05/29/2021   14:25  |  ԼՐԱՀՈՍ

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը պետք է համաձայնեցված լիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եթե համաձայնեցված չէ, ապա նրանցից ինչ-որ բան ակնկալելն այս պահին սխալ կլինի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 27-ին ԱԽ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ առաջարկելով, որ Սոթք-Խոզնավար տարածքի սահմանի հատվածից հայ և ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից, փոխարենը՝ սահմանին կտեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ ՌԴ ներգրավվմամբ։

Տարոն Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ արդյոք առաջարկը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, թե ոչ, եթե առաջարկը համաձայնեցված չէ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ապա տեղին չէ, որովհետև նախ պետք է խոսել մեր գործընկերների հետ, հետո որևէ առաջարկությամբ հանդես գալ։ Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե գործընկերներն անգամ չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում առաջարկը, ապա նրանցից ինչ-որ բան ակնկալելն այս պահին սխալ կլինի, բայց տեսական մակարդակում առաջարկ է՝ ենթակա քննարկման։

Իսկ թե ինչով կարող է պայմանավորված լինել՝ առանց քննարկման նման առաջարկով հանդես գալը, Սիմոնյանը նշեց, որ կարող է միայն ենթադրություններ անել, որոնք կարող են տարբեր լինել, այդ թվում՝ նաև ներքաղաքական հարցերի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների տեղակայման իրավական կարգավորումներին, Սիմոնյանը հայտնեց, որ սահմանային հարցերի հետ կապված չկա բազմակողմանի որևէ միջազգային պայմանագիր, որտեղ ընդհանուր կանոններով կարգավորում տրված կլինի, դա սովորաբար երկկողմանի պայմանագրերի արդյունք է կամ դատական գործերի արդյունք, հետևաբար, ընտրել միջազգային իրավունքում ընդհանուր կանոններ, որոնք այս հարցը պետք է կարգավորեն, չի լինի։

«Ամեն դեպքում կոնկրետ պետությունների սահմանների առանձնահատկությունից ելնելով յուրահատուկ կարգավորումներ են, դա պետք է հաշվի առնենք և չակնկալենք, որ դրսից ինչ-որ մեկը պետք է մեզ բերի ու մատուցի ընդհանուր կարգավորումներ, մենք էլ բերենք մեզանում դա օգտագործենք։ Դա երկկողմ հարաբերությունների արդյունք պետք է լինի, բայց երկկողմ և իրավահավասար, ոչ թե՝ պարտված և հաղթող կողմերի միջև բանակցությունների արդյունքում»,- նշեց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ սահմանային հարցեր ունենալու դեպքում պետությունները նախ հանձնաժողով են ձևավորում՝ այդ հարցերը լուծելու ուղղությամբ, հետո արդեն կնքում են որևէ միջպետական պայմանագիր, բայց հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ նման հարցերի քննարկումն արդեն շատ ժամանակավրեպ է, որովհետև մինչև Արցախի կարգավիճակի հստակեցումը և ճանաչումը՝ բոլոր պետությունների կողմից, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից, սահմանային հարցերի կարգավորումն իրականում հակահայկական ընթացք կստանա։

«Եթե ինչ-որ հանձնաժողով որոշի, որ սահմանը պետք է որոշվի Քաշաթաղի շրջանով, դա կնշանակի, որ մենք ոտնահարում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ճանաչում ենք, որ Քաշաթաղի շրջանն, օրինակ, Ադրբեջանինն է, մինչդեռ, մենք այդպիսի ճանաչում չունենք, հակառակը՝ մենք ճանաչել ենք, որ դա Արցախի Հանրապետության տարածքն է»,- նշեց Սիմոնյանը։

Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ միջպետական կամ միջազգային պայմանագրերը, այսինքն՝ կարգավորում է այնպիսի հարցեր, որոնք կապված են ռազմական, քաղաքական, տարածքային, մարդու իրավունքների կամ ֆինանսական հարցերի հետ, պարտադիր պետք է անցնեն վավերացման ընթացակարգ՝ սկզբում ՍԴ, ապա՝ ԱԺ-ում։


Դիտարկմանը, որ արդեն նախադեպ եղել է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է միջազգային պայմանագիր՝ 2020թ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ՝ առանց օրենքով սահմանված վավերացման ընթացակարգի պահպանման, օրերս ևս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, Սիմոնյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցի հետ կապված ԱԺ արտահերթ նիստ է գումարվել և բարձրաձայնվել, որ դա, թեև վերնագրված է «հայտարարություն», միջազգային պայմանագիր է և պարտադիր վավերացման գործընթաց է անցնում, հակառակ դեպքում՝ այն առոչինչ է թե՛ ներքին օրենսդրությամբ, թե՛ Վիեննայի միջազգային պայմանագրային իրավունքի կոնվենցիայով։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրման դեպքում ադրբեջանցիները կտեղակայեն իրենց զորքերը, իսկ փաստաթղթի՝ առոչինչ ճանաչման դեպքում, բնականաբար, այլեւս հետ չեն քաշվի, ինչը նոր ռազմական բախումների կարող է հանգեցնել, Սիմոնյանը նշեց, որ բոլոր վեճերը միջազգային հարաբերություններում լուծվում են բանակցությունների միջոցով՝ խաղաղ եղանակով, եթե դա արդյունք չի տալիս, հնարավոր են ռազմական բախումները։

«Մենք ոչինչ չպետք է բացառենք։ Միևնույն ժամանակ, պետք է փորձենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել, բայց եթե դա ՀՀ շահերին դեմ է, չի լինում որևէ կերպ խաղաղ ճանապարհով հարցի լուծումը, պետք է պատրաստ լինենք նաև մեր իրավունքներն ու արժանապատվությունը նաև ուժի միջոցով պաշտպանել»,- նշեց Սիմոնյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:40 29/05/2021  |  ԼՐԱՀՈՍՏարոն Սիմոնյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
12:37 27/05/2021  |  ՄեկնաբանությունՀուսով եմ՝ որոշ «հարմարվող» ուղեղներ գոնե հիմա հասկանում են, որ Ջրականում, Ակնայում, Թալիշում կանգնած հայ զինվորը պաշտպանում էր Հայաստանի ցանկացած այլ քաղաքում ապրող հայի հանգիստը. Սիմոնյան
17:33 25/05/2021  |  ԼՐԱՀՈՍՈչ ոք մեզ չի փրկելու, քանի դեռ մենք հասունության այն աստիճանը չունենք, որ ինքներս ստանձնենք մեր խնդիրները լուծելու պատասխանատվությունը.Տարոն Սիմոնյան
20:54 24/05/2021  |  Մեկնաբանություն«Հորդոր, խնդրանք Արտաքին գործերի նախարարության պրոֆեսիոնալ թիմին». Տարոն Սիմոնյան
21:32 20/05/2021  |  ԼՐԱՀՈՍԽաղաղություն այս տարածաշրջանում հնարավոր է, եթե Հայաստանը հաղթանակ տանի իր թշնամիների նկատմամբ, որոնք ոտնձգություն են կատարում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ.Սիմոնյան
15:57 06/05/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե որոշ դեպքերում մենք ենք այլ երկրներից փորձ վերցնում, ձեր դեպքում մեր պետական ինստիտուտների աշխատանքը բերվում է որպես օրինակ․Տարոն Սիմոնյանը՝ Թաթոյանին
14:35 04/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանական պատգամավորների հայտարարությունները օգտագործվում է հակառակորդի կողմից՝ Հայաստանի դեմ իրավական գործընթացներում. Տարոն Սիմոնյան
12:11 04/05/2021  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա, ցեղասպան քաղաքականություն վարող պետությունների հետ բարեկամության մասին չխոսի. Սիմոնյան
17:59 28/04/2021  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորների 1/5-ը չի կարող դիմել ՍԴ՝ մեկ այլ պետական մարմնի իրավազորության հետ կապված հարցով.Տարոն Սիմոնյան
12:37 26/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ԺՊ նշանակվելը սխալ է.Տարոն Սիմոնյան

Արխիվ

[]