ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին 23 տարվա խոտոր, արկածախնդրական ընթացքը Հայաստանը 100 տարի անց կանգնեցրել է նույնպիսի համազգային աղետի առջեւ. ՀԱԿ 05/28/2021 11:33 | ԼՐԱՀՈՍ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«1918 թվականի մայիսի 28-ը Հայոց պատմության այն ճակատագրական պահերից մեկի խորհրդանիշ թվականն է, երբ ժողովրդի առջեւ ծառանում է լինել-չլինելուն հավասարազոր խնդիր կամ բացվում է պատմական շրջադարձի մի հնարավորություն։
Լինել-չլինելու հարցը լուծվեց 1918 թ. մայիսի 21-29–ին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում հայկական կանոնավոր զինված կազմավորումների եւ կամավորական ջոկատների տարած ռազմական հաղթանակների շնորհիվ։
Այդ հիմքի վրա հնարավոր դարձավ պատմականորեն տրված հնարավորության օգտագործումը՝ Հայաստանի Հանրապետության, որպես ինքնիշխան պետության հռչակման համար։
Հայկական պետականության կայացման եւ ամրապնդման հնարավորությունները բազմապատկվեցին 1918 թ. նոյեմբերին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանն ստացավ շուրջ 60.000 քառակուսի կիլոմետր տարածք։
Ցավոք, քաղաքական մտքի տկարությունը, առավելապաշտությունը, քաղաքական իրատեսության բացակայությունը թույլ չտվեցին ամբողջությամբ իրացնել հայկական պետականության կայացման եւ ամրապնդման պատմականորեն տրված շանսերը։ Թեեւ հետին թվով, սակայն Առաջին հանրապետության հայրերը արձանագրեցին ճակատագրական այն սխալները, որոնք պատճառ դարձան Հայաստանի անկախության եւ տարածքների կեսի կորստյան։
Բոլոր դեպքերում, Առաջին հանրապետությունը դարձավ այն հիմքը, որի վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը, իսկ վերջինիս հիմքի վրա՝ Հայաստանի Երրորդ հանրապետությունը որպես անկախ պետություն։
Առաջին հանրապետության կարճատեւ պատմությունը լավագույն դաս ծառայեց Ղարաբաղյան շարժման եւ 1990-ականների իշխանության համար՝ չկրկնելու նույն սխալները, հետեւելու իրատեսական քաղաքականության հանրահայտ սկզբունքներին։ Դրա շնորհիվ նվաճվեց Հայաստանի անկախությունը, ձեռք բերվեցին հաղթանակներ, փրկվեց Արցախը, ստեղծվեցին նրա անվտանգության մեխանիզմները։ Վերջին 23 տարվա քաղաքական խոտոր, արկածախնդրական ընթացքը Հայաստանը 100 տարի անց կանգնեցրել է նույնպիսի համազգային աղետի, ուստիեւ՝ Առաջին հանրապետության դասերը վերհիշելու նույն խնդրի առջեւ։
Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, եւ նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից