ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլորիս մաղթում եմ կամք ու իմաստնություն՝ չշեղվելու Առաջին Հանրապետության ակունքներում դրված սկզբունքներից. Վահե Հակոբյան 05/28/2021 12:14 | ԼՐԱՀՈՍ
Առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ այսօր շնորհավորական խոսք է տարածել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված խոսքում ասված է.
«103 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28–ին, հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։
Հարյուրամյակներ շարունակ պետության ու պետականության բացակայությունից հետո, 1918 թվականին վերջապես իրականացավ մեր հավաքական երազանքը, որը նշանավորվեց առաջին Հանրապետության հիմնադրմամբ։ Առաջին Հանրապետության հիմնադրումն ունեցավ ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ չափազանց մեծ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ այն տեղի ունեցավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից տարիներ անց՝ էապես նպաստելով զոհի բարդույթի հաղթահարմանն ու Հայաստանի և հայ ժողովրդի վերածննդին։
Առաջին Հանրապետության հիմնադրումը դարձավ մեր անհատական ու հավաքական կամքի, վճռականության, պայքարի ու անկոտրում ազգային ոգու արտահայտությունը, որովհետև հայ ժողովուրդը կարողացավ վերջապես պետություն ստեղծել Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ–Ապարանում կերտած փառահեղ հաղթանակների շնորհիվ։ Այդ ճակատամարտերը պատմական ու ճակատագրական նշանակություն ունեցան մեր ժողովրդի կյանքում՝ հիմք ստեղծելով մեր դարավոր երազանքների իրականացման՝ պետության ու պետականության կերտման համար։
Ցավոք, Հայաստանի առաջին Հանրապետությունն ունեցավ կարճատև կյանք՝ պայմանավորված ներքին, բայց առավելապես արտաքին քաղաքական անբարենպաստ զարգացումներով։ Այդուհանդերձ, Առաջին Հանրապետությունն անգամ գոյության կարճ ժամանակահատվածում ստեղծեց այն պատմական ու քաղաքական նախադրյալները, որոնք տասնամյակներ անց պետք է դառնային Հայաստանի անկախ պետականության հիմնադրման ու կերտման անկյունաքարերը։ Հայաստանի երրորդ Հանրապետության փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն Առաջին Հանրապետության օրգանական շարունակությունն է՝ ամուր, ուժեղ ու զարգացող պետություն ունենալու մեր համազագային տեսլականը, գաղափարներ, որոնք հատկապես այսօր՝ մեր պետությանը պատուհասած աղետի պայմաններում արդիական են առավել, քան երբևէ։
Առաջին Հանրապետության հիմնադրման խորհուրդն ու կարևորությունը բազմապատիկ մեծ է հատկապես այսօր, երբ մենք կանգնած ենք անկախ պետության ու պետականության կորստի իրական սպառնալիքի առջև: Այս մարտահրավերը մենք կարող ենք ու պարտավոր ենք հաղթահարել նաև Առաջին Հանրապետության դասերից հետևություններ ու պատմաքաղական եզրահանգումներ անելով:
Անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս պարտք ունենք Առաջին Հանրապետության հիմնադիրների հանդեպ և դրա լավագույն արտահայտությունը պետք է դառնա այնպիսի պետության կայացումը, որի մասին ավելի քան հարյուր տարի առաջ երազում էին մեր նշանավոր նախնիները՝ Առաջին Հանրապետության հիմնադիրները, որոնց արժևորելու հավատամքով պետք է ապրենք մենք և մեր սերունդները։ Մինույն ժամանակ մենք պարտավոր ենք դասեր քաղել Առաջին Հանրապետության ու դրա կորստին հանգեցրած սխալներից՝ այսօր և ապագայում դրանք չկրկնելու հրամայականով։
Հավերժ հիշատակ ու խոնարհում բոլոր այն նվիրյալներին, ովքեր կերտեցին Մայիսի 28–ի հաղթանակը՝ հայ ժողովրդի պատմության ամենալուսավոր էջերից մեկը։
Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության հիմնադրման 103–րդ տարեդարձի կապակցությամբ և բոլորիս մաղթում եմ կամք, վճռականություն ու իմաստնություն՝ չշեղվելու Առաջին Հանրապետության ակունքներում դրված սկզբունքներից ու արժեքներից՝ դրանց հիմքի վրա մեր երկրի վերածնունդն ապահովելու, հզորացնելու և վաղվա ուժեղ Հայաստանը կառուցելու համար։
Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից