ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուղղակի գնալն ու ստորագրելը պետք է կանխարգելել. փաստաբանները դատական կարգով պահանջում են պարտավորեցնել Փաշինյանին՝ չստորագրել որևէ փաստաթուղթ 05/28/2021 16:34 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Վարդան Առաքելյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ ձեռնպահ մնալ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև ստորագրման նախատեսվող հայտարարությունը և դրա հիմքում դրված կամ դրանից բխող փաստաթուղթը ստորագրելուց։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել՝ հրապարակելով դրա օրինակը, ինչը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։
Փաստաբան Վարդան Առաքելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չստորագրի, որը կբխի կապիտուլյացիայի ակտից և դրա դրույթներից։
Փաստաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինքնիրավչություն է ցուցաբերել, մասնավորապես, միջազգային պայմանագիր է ստորագրել, որը որևէ կերպ ԱԺ ընթացակարգերը չի անցել, միջազգային պայմանագրով խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը կարող է լինել միայն Սահմանադրությամբ նախատեսված կարգով, հանրաքվեի միջոցով։
«Այսինքն՝ ամբողջն անտեսվում է, ինքն ուղղակի գնում և փաստաթուղթ է ստորագրում։ Այդ «ուղղակի» գնալն ու ստորագրելը պետք է կանխարգելել։ Խնդրո առարկա փաստաթղթի ստորագրմամբ խախտվելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը, մեր և մեր ընտանիքների՝ անվտանգ երկրում ապրելու իրավունքը, կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը»,- նշել է Առաքելյանը՝ հավելելով, որ փաստաթղթի ստորագրման արդյունքում ՀՀ-ն խնդրահարույց ճանապարհ կունենա ոչ միայն Իրանի հետ, որի առնվազն Գորիս-Կապան հատվածով անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակով, այլև՝ կունենանք Վրաստան-Հայաստան խնդրահարույց ճանապարհ, ինչպես նաև՝ Տիգրանաշենի մասով, ըստ էության, Սյունիքի մարզի հետ կապը վերահսկվելու է Ադրբեջանի կողմից, այսինքն՝ տալիս ենք ամեն ինչ, փոխարենը՝ չենք ստանում ոչինչ։
Ինչ վերաբերում է վարչապետի՝ պաշտոնակատար լինելու հանգամանքին, Առաքելյանը նշեց, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը լիներ ՀՀ վարչապետ որևէ իրավունք չուներ նման փաստաթուղթ ստորագրելու՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերն անցնելու, առավել ևս՝ հնարավորություն ստեղծելու արդեն փաստի ուժով կիրառելու, բայց ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով փաստաբանները ներկայացրել են նաև հստակ հղումը, որը վերաբերում է դեռևս 2018թ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով վերջինս նշել էր, որ իրավաբանները պարզել են, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինել չի կարող։
«Իր իսկ հակասող խոսքերը դրված են հայցադիմումի հիմքում։ Ժամանակավոր պաշտոնակատար հասկացություն չկա, ինքը ժամանակավոր պաշտոնակատար լինել չի կարող։ Եթե նույնիսկ ընդունենք, որ ինքը հիպոթետիկ հանդիսանում է ժամանակավոր պաշտոնակատար, ապա այդ դեպքում ևս չի կարող որևէ փաստաթուղթ ստորագրել, որովհետև խոսք է գնում ՀՀ տարածքի՝ հնարավոր թշնամուն տալու մասին, մինչդեռ՝ ՀՀ տարածքը կարող է փոխվել միմիայն հանրաքվեով, ինչպես նաև խոսք է գնում միջազգային պայմանագրի մասին»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ հայտարարությունը որևէ հետևանք չի կարող ստեղծել ՀՀ-ի համար, բայց ականատես եղանք, թե փաստի ուժով ինչ է արվել։
«Հերիք չէ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան բերեց մեր գլխին, մի բան էլ՝ չօգտվեց նույն կապիտուլյացիայի ակտում առկա կետերից և գոնե Գորիս-Կապան քաղաքների պաշտպանող հատվածը չպահեց մեր ԶՈՒ վերահսկողության տակ, ինչի հնարավորությունը կար այդ փաստաթղթով, այլ՝ հանձնեց իր բանավոր պայմանավորվածություններով՝ թշնամի երկրի ղեկավար Ալիևի հետ»,- նշեց փաստաբանը։
Առաքելյանի խոսքով՝ ուղղակի հրամայական է, որ պատասխանատվության ինստիտուտը ՀՀ-ում լիարժեք սկսի գործել, յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ պետական պաշտոնյան, պետք է հասկանա, որ իր գործողությունների համար ինքը պետք է պատասխանատվություն կրի ողջ ծավալով, հատկապես, եթե այդ գործողությունները վերաբերում են ՀՀ քաղաքացիների բավականին լայն շրջանակին։
Դիտարկմանը, որ արդեն կան նախադեպեր, երբ դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը չի կատարվում, օրինակ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով, ուստի՝ այս պայմաններում ինչ երաշխիքներ կան, որ նույնիսկ դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պարագայում Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, Առաքելյանն ընդգծեց, որ այդ դեպքում ապագա իշխանությունների համար կապահովեն իրավական հիմքեր, իրավական հնարավորություններ՝ ետ կանգնելու բոլոր տեսակի դավաճանական և ՀՀ շահերը ոտնահարող քայլերից։ «Հիմնական խնդիրը դրանում է, որ կարողանանք ունենալ հնարավորություն՝ իր ստորագրությունները համարելու առոչինչ, փաստելու, որ դրանք որևէ իրավական ուժ չունեն և ՀՀ-ի համար որևէ հետևանք չէին կարող առաջացնել, եթե անգամ այդ հետևանքներն առաջանան»,- նշել է փաստաբանը։
Դիտարկմանը, որ հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրման դեպքում ադրբեջանցիները կտեղակայեն իրենց զորքերը, իսկ փաստաթղթի՝ առոչինչ ճանաչման դեպքում, բնականաբար, այլեւս հետ չեն քաշվի՝ փաստաբանը նշելով, որ որպես ՀՀ քաղաքացի փորձում են իրենց կարողությունների չափով նպաստել պետականության պահպանմանը։
«Եթե նույնիսկ հանձնվեն որոշ դիրքեր եւ Ադրբեջանի ԶՈՒ հայտնվեն այդ դիրքերում, լինեն որոշակի պայմանավորվածություններ, վստահ եմ, որ ունենալու ենք ուժեղ իշխանություն, որն, այդ թվում նաև հնարավոր ռազմական ուժի կիրառման արդյունքում կպահպանի ՀՀ իրավական սահմանները»,- նշեց Առաքելյանը՝ ուշադրություն հրավիրելով «իրավական սահմաններ» եզրույթի կիրառման հանգամանքի վրա, որը կարող է լինել 1920թ փետրվարի 24-ին Ազգերի լիգայի կողմից ընդունված որոշումը, հետևաբար՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն հետագայում, այժմ սահմանազատում-սահմանագծում իրականացնելն, ընդ որում՝ ԽՍՀՄ քարտեզների, հատկապես՝ 1974թ քարտեզի հիման վրա, ուղղակի անթույլատրելի է։ Փաստաբանն ընդգծեց, որ Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանագծման աշխատանքներ իրականացնելու դեպքում, ապա գոնե պետք է օգտագործվեն 1923-24թ դրությամբ առկա քարտեզները, որտեղ ՀՀ-ն 32.000 քառ. կմ էր, ոչ թե՝ 29.800 քառ. կմ։
«Առավելագույն «իրավական սահման» եզրույթ օգտագործելով՝ պետք է Ազգային լիգայի որոշումն ունենանք՝ արևելյան մեր ժամանակավոր հարևանի հետ սահմանը, որտեղ ՀՀ կազմի մեջ մտել է ոչ միայն բուն ԼՂՀ-ն՝ գրեթե ողջ ազատագրված տարածքներով, այդ թվում՝ Գետաբեկի տարածաշրջանը, Ղազախը, ինչպես նաև՝ Նախիջևանը եղել է ՀՀ անբաժանելի մասը » ,- նշեց Առաքելյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ