ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը հետ կքաշվի միայն այն պարագայում, եթե Հայաստանը դիմադրի ՈՒԺՈՎ. Վարուժան Գեղամյան 05/27/2021 12:55 | Մեկնաբանություն
10 կետով այն բանի մասին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ադրբեջանը այսօր առավոտյան գերի է վերցրել հայ 6 զինվորի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Լուրը պաշտոնապես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի կողմից նոր գերիներ վերցնելը հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը հրաման է տվել մեր բանակին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ (!!!) չկրակել Ադրբեջանի բանակի վրա։ Ոչ թե այն պատճառով, որ զենք չկա կամ զինվոր չկա, այլ որովհետև մեկ մարդ հրաման է տվել ՉԿՐԱԿԵԼ։
Այս պահի դրությամբ արդեն 15 օր է, ինչ Ադրբեջանը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի մի քանի տեղերում խախտել է փաստացի սահմանը և գրավել է 11.000 հեկտար ՀՀ տարածք։ Ուշադրությո՛ւն դարձրեք. ոչ թե Արցախի Հանրապետության տարածքի մասին է խոսքը, այլ Հայաստանի Հանրապետության։
Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն չի պատրաստվում ռեալ գործով դիմագրավել մեր սահմանները խախտած թշնամուն, այլ ողջ ուժերը կենտրոնացրել է՝ ընտրություններում վերարտադրվելու համար։ Ավելորդ չէ նշել նաև, որ եթե նույնիսկ այդ իշխանությունը ցանկություն ունենար դիմադրել, անկարող էր լինելու դա անել, քանի որ այս կառավարությունում չկան համապատասխան որակ ու հմտություն ունեցող մարդիկ։
Ադրբեջանի գործողությունները ունեն պարզ բացատրություն. արդեն պարզ է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի դիմադրելու է Ադրբեջանի կողմից ոչ մի գործողության, հետևաբար՝ պետք է օգտվել ստեղծված իրավիճակից և նվաճել որքան հնարավոր է շատ հայկական հող։ Այդ դեպքում Հայաստանը շատ ավելի հեշտությամբ կտա նոր տարածքներ առանց պատերազմի, այն է՝ նոր կապիտուլյացիոն փաստաթղթով։
Ադրբեջանը սեփական 30-ամյա փորձից լավ գիտի, որ միջազգային ոչ մի դատապարտող կոչ ու փաստաթուղթ, ՄԱԿ բանաձև կամ նույնիսկ խիստ զգուշացում իրականում չեն կարող խանգարել իրականացվող ռազմական գործողությանը, եթե այդ թղթի/կոչի/բանաձևի հետևում չկա կանգնած իրական ուժ։ Հետևաբար՝ իրենք շարունակելու են ՀՀ տարածքի նվաճումը։
Սխալ է այն կարծիքը, որ Ադրբեջանը հետ կքաշվի ՀՀ տարածքից, եթե Հայաստանը կատարի Ադրբեջան-Թուրքիա երկյակի պահանջները։ Ադրբեջանը հետ կքաշվի միայն այն պարագայում, եթե Հայաստանը դիմադրի ՈՒԺՈՎ։
Հայաստանի թուրքամետ իշխանությունները ճիշտ են ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն է, սակայն նրանք մինչև վերջ չեն պատմում ձեզ իրականությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած խաղաղության բանաձևը մեկն է. այս տարածքում պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններ։ Ցանկացած այլ բան ինքնախաբեություն է կամ օկուպացիոն ռեժիմի մանիպուլյացիա։ Սա պնդում եմ որպես թուրքագետ, որ 15 տարի շարունակ զբաղվում է մեր հարևան երկու պետության հետազոտությամբ։
◾️ Ադրբեջանը և Թուրքիան ինչպես միշտ քարոզում են, որ Հայաստանը և հայերը դիմադրելու կարողություն չունեն, որպեսզի մեզ բարոյազրկեն և թույլ չտան հայկական ռևանշ ու հեշտությամբ շարունակեն Հայաստանի նվաճումը։
Սա նոր բան չէ, սակայն աննախադեպն այն է, որ այս հարցում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է ՀՀ իշխանությունը, որն իր մեդիա-կայսրությամբ այս պահին ակտիվ քարոզում է ՀՀ մարզերում և սփյուռքում, որ մենք չենք կարող որևէ կերպ դիմադրել թշնամուն։
Իրականում, սակայն, դիմադրելու կարողություն ու կամք չունեն միայն կապիտուլյանտ Ն. Փաշինյանը և իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե 1918 թ. մայիսին Արամ Մանուկյանը ոչ թե կռվելու հրաման տար, այլ ասեր՝ «համակերպվենք և դիմենք Անտանտ դաշինքին, գուցե կփրկվենք»։ Այդ դեպքում Հայաստան պետությունը չէր էլ ստեղծվի, իսկ մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։
◾️ Այս պահին ավելի քան պարզ իրողություն կա։ Կամ մենք վերջապես ազգովի հեռացնում ենք կապիտուլյանտին և շանս ու ժամանակ տալիս մեր պետությանը վերականգնվելու ու մեզ պաշտպանելու համար, կամ մեզանից յուրաքանչյուրին մեր պետության տարածքում այսօր կարող են թուրքերը գերեվարել և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունն ուղղակի հերթական դատապարտող կոչը կանի, կշարունակի ֆեյսբուքում դրոշ պաշտել ու «Շուշի ազատագրել»։
◾️ Ստիպված եմ արձանագրել, որ այսօր առավոտյան գերի ընկած մեր տղերքը նաև ձե՛ր մեղքով են, եթե դուք մինչև հիմա սատարում եք կապիտուլյանտ իշխանությանը կամ էլ անտարբերությամբ սպասում եք ձեր երազած «փրկչին»։ Այս պահին չկա քաղաքական նախասիրության հարց, կա դավաճաններին հեռացնելու հարց։
Տարածե՛ք, որ մեր հայրենակիցներն իմանան ճշմարտությունը։
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան
Հ.Գ. Նկարում Վերին Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին է, որը կապիտուլյանտը որպես «ադրբեջանական հող» կնվիրի թուրքերին, եթե վերընտրվի ու ստորագրի կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը»,-գրել է թուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից