ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիշերը երազ են տեսնում, առավոտյան հրամցնում որպես իրականություն․ «Փաստ» 05/27/2021 08:33 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր տնտեսական առումով Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում։ Մասնագետները պարբերաբար ահազանգեր են հնչեցնում, որ տնտեսական ճգնաժամը խորանում է, սակայն իշխանությունները, իրենց գործելաոճին համաձայն, փորձում են անհիմն, չարդարացված լավատեսություն ներշնչել հանրությանը։ Իսկ ինչքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, այնքան իշխանական քարոզչությունը ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Խնդիրն այն է, որ իշխանականները պրիմիտիվ քայլերով տնտեսական զարգացման շղարշ են փորձում ապահովել, իսկ մասնավորաբար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս հարցում իր վրա է վերցրել «պիոների» դերակատարությունը։ Վերջինիս թվում է, թե ինչքան մեծ թվերի մասին հայտարարի, այնքան իր ասածները հալած յուղի տեղ են ընդունելու։
Քերոբյանը անգամ չէր վարանում այնպիսի կանխատեսում անել, թե զբոսաշրջության ոլորտում 319 տոկոս աճ ենք ունենալու։ Հասկանալի է, չէ՞, անցած տարվա կորոնավիրուսային տոտալ լոքդաունի համեմատ: Հիմա էլ էկոնոմիկայի նախարարը սկսել է վիճակագրական տվյալների մեջ դրական ցուցանիշներ գտնել ու հանրությանը հրամցնել, թե տնտեսության վիճակը բարելավվում է, մեծ աճեր են գրանցվում և այլն։ Այդպես, օրերս նա ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցրել է, թե երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու, որովհետև տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ապրիլին կազմել է` 23,2%, իսկ առաջին չորս ամսվանը` 2,6%։ «Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»: Այնպիսի տպավորություն է, կարծես այս իշխանության ներկայացուցիչները գիշերը սիրուն երազ են տեսնում, առավոտյան որպես իրականություն հրամցնում Ֆեյսբուքում: Պատահական չէ, որ օգտատերերի մեծ մասը կա՛մ ծաղրում էր նախարարին, կա՛մ վիրավորում: Մարդիկ հարց էին տալիս՝ այս ո՞ր երկրի մասին է գրում Քերոբյանը:
Մյուս կողմից՝ եթե նույնիսկ վերը նշված ցուցանիշները (ոչ պնդումները, այլ միայն թվերը) իրականությանը մոտ են, արդյո՞ք դրանք բավարար են մեծ սպասումներ ունենալու համար։ Հաշվի առնենք, որ անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին համավարակի պատճառով խիստ սահմանափակումներ սահմանվեցին, որն ահռելի բացասական ազդեցություն ունեցավ տնտեսական ակտիվության անկման համար։ Իսկ այս տարվա ապրիլի 23,2% տոկոս աճը նույնիսկ այն չէ, ինչ պետք է լիներ, քանի որ այս տարի լոքդաուն կամ տնտեսական սահմանափակումներ ընդհանրապես չեն գործել։ Իսկ եթե խնդիրն առավել խորը դիտարկենք, ապա իրավիճակը նույնիսկ շատ մտահոգիչ է, որ այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընդամենը 2,6% աճ է գրանցվել, այլ ոչ թե երկնիշ աճ։ Մյուս կողմից՝ եթե աճի այսպիսի ցուցանիշը համեմատում ենք ահռելի գնաճի, սննդամթերքի թանկացման ու դրամի արժեզրկման հետ, ապա նշված ցուցանիշից ոչինչ չի մնում։
Էլ չենք խոսում բիզնեսների սնանկացման ու գործազրկության աննախադեպ աճի մասին։ Այս համատեքստում չենք կարող հաշվի չառնել, որ իշխանություններն իրենց անհեռատես քաղաքականությամբ նորանոր ռիսկեր են ստեղծում տնտեսության համար։ Նրանք հետևողականորեն այնպիսի պայմաններ են հաստատում, որ մեր երկիրն ընդհանրապես գրավիչ չլինի ներդրողների համար։ Բանկային գաղտնիքի անտեսումը, գործարարների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն ու անիմաստ քրեական գործերը այսպիսի քաղաքականության վառ օրինակն են։ Սրան գումարվում է նաև տնտեսվարողներին պաշտպանելու հարցում պետության անկարողությունը, երբ, օրինակ՝ հակառակորդը ցանկացած պահի կարող է ներխուժել Հայաստանի տարածք ու տիրանալ ՀՀ քաղաքացիների գույքին, անասուններին և այլն։
Ամենացայտուն օրինակներից մեկը Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունն է, որը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և Լեհաստանի դեսպանատունը զգուշացրեցին իրենց քաղաքացիներին՝ չայցելել Հայաստանի սահմանամերձ տարածքներ։ Սրանից հետո այդ ո՞ր մի ներդրողը շահագրգռված կլինի Հայաստանում գործ սկսելու համար, երբ երկիրը անընդհատ գլորվում է անկայունության անդունդը։ Ներդրումների ներգրավման համար առաջին հերթին տնտեսական կայունություն է պետք, իսկ դա իշխանություններն ի վիճակի չեն ապահովել, քանի որ նրանք ընդհանրապես մասնագետներին ու պրոֆեսիոնալներին լսելու կարողություն չունեն։ Փաշինյանի ու իր թիմի մեծամտությունն այն աստիճանի է, որ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն, ու խորհուրդների կարիք էլ չունեն։ Իսկ ընդհանուր առմամբ, նրանք ապացուցել են, որ ոչ մի բանի պիտանի չեն: Ներողություն, երևի բացառությամբ ամեն ինչ փլուզելուց, ավերելուց ու փչացնելուց: Միևնույն ժամանակ, Փաշինյանը խոսում է բանակի ու անվտանգության համակարգի վերականգնման մասին։ Սակայն այդ ինչպե՞ս ենք վերականգնելու մեր անվտանգության համակարգը, երբ չունենք համապատասխան տնտեսական հնարավորություններ, չկա նախաձեռնողականություն, ընդամենը բավարարվում ենք ֆեյսբուքում հրապարակված մի քանի ցուցանիշների վրա «ուրախանալով»։
Եվ եթե այս իշխանությունները ինչ-որ հրաշքով մնան (ինչի հավանականությունը արդար ընտրությունների պարագայում զրոյական է), ապա տնտեսությունն ընդհանրապես դեպրեսիայից դուրս չի գալու, և չի բարձրանալու մեր տնտեսական հնարավորությունների նկատմամբ վստահության մակարդակը։ Ուստի այս հանգամանքը ևս մեր քաղաքացիները պետք է մեծապես հաշվի առնեն հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ, իհարկե, եթե այդ ընտրությունները տեղի ունենան, քանի որ Նիկոլի դեպքում ոչինչ չի բացառվում։ Լրիվ հակառակը...>>։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27․05.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից