Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Զինված ուժեր եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, իշխանության են եկել սրիկա մարդիկ. Նորատ Տեր-Գրիգորյանց 05/27/2021   22:19  |  Քաղաքական

Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»: 

168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Գեներալ Տեր-Գրիգորյանցը նշեց. «Այս ի՞նչ է եղել մեր զորքի հետ, սա ի՞նչ է… սա վրդովեցնող է: Ինչո՞ւ են ընդհանրապես ադրբեջանցիների մուտք թույլ տալիս մեր տարածք, սա խախտում է, չէ՞, բանակն է պատասխանատու երկրի անվտանգության համար, որտե՞ղ է ՊՆ-ն, ինչպե՞ս են նրանք պաշտպանությունը կազմակերպել, ինչպե՞ս են սահմանը պահում: Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ես վրդովված եմ, ամոթալի է, ամոթալի»:

 
Նրա խոսքով՝ նման իրավիճակ է, որովհետև սխալ են պայմանավորվել, սխալ են կազմակերպել, սխալ են հստակեցրել սահմանը, իսկ Ալիևը լկտի է, նրան որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում, նրան ռազմական տրիբունալը պետք է դատի, սակայն նման բան տեղի չի ունենա, «նա իրեն լկտի է դրսևորում, ծաղրում է հայերին, ծաղրում է Հայաստանը, նա իրեն պահում է փողոցային խուլիգանի նման հեռուստացույցով բռունցքով գոռում է «Փաշինյա՜ն», և մարսում է»»:

Իսկ հայկական կողմը, Տեր-Գրիգորյանցի տպավորությամբ, որևէ միջոց չի ձեռնարկում, հայ զինվորները չեն պատերազմում, կանգնած են, իսկ ադրբեջանցիները մտել, գերեվարել են մեր զինվորին:

«Ինչպե՞ս է ստացվել: Ի՞նչ զինվորներ են նրանք: Ես բանակ եմ ստեղծել, Զինված ուժեր, որոնք հաղթել են, ազատագրել Ղարաբաղը, երկիր են պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, չգիտեմ, թե ինչ են արել, իշխանության են եկել սրիկա մարդիկ, անկառավարելի, անկազմակերպ, չնվիրված․․․ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում, ես վրդովված եմ»,- ասաց գեներալը:

Նա զարմանում է նաև, թե ինչպես է ղեկավարում Պաշտպանության նախարարը, հրամանատարությունը, ղեկավարությունը, ինչպե՞ս են նրանք պաշտպանություն, պահպանություն կազմակերպում:

«Ինչպե՞ս է ստացվում, որ զինվորը նստում է նստարանին, նրան մոտենում է ադրբեջանցի զինվորը և ասում՝ «դու գերեվարվել ես»: Ի՞նչ է՝ այդպես լինո՞ւմ է ընդհանրապես: Մեր զինվորները հերոսներ են, հերոսաբար են կռվել, ինչպե՞ս է սա թույլ տրվել, այնտեղ սահմաններ կան, չէ՞, «արգելակներ», ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ, հատկապես ՊՆ-ն: Բոլոր գեներալներին, սպաներին հանեցին պաշտոններից, երևի թե էլ մարդ չկա՝ ղեկավարի: Ուրեմն հեռացրեք բանակը, եթե չեք կարողանում ղեկավարել: Սա է իմ կարծիքը»,- բարկացած նշեց գեներալ Տեր-Գրիգորյանցը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու մասին հարցին՝ ռուսաստանաբնակ հայ գեներալն ասաց, որ այս գործում հիմարներ չկան:

«Ինչպե՞ս ես դու դիմում, պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ին, եթե դու ինքդ չես կարող կազմակերպել սեփական սահմանդ: Ցանկանում եք, որպեսզի ինչ-որ մեկը՝ ռուսները, ղազախները, թուրքմենները, ուզբեկները գան, Ձեր սահմանը պաշտպանե՞ն, հիմարներ չկան, նույնիսկ ամոթալի է: Եթե պատերազմ լիներ, ապա դա այլ հարց, ուժերը չէին բավականացնի, կգային-կաջակցեին, բայց այստեղ պատերազմ չկա, անվտանգության համար պատասխանատու է ԶՈՒ-ն ու ՊՆ ղեկավարը: Այդ մարդն ընդհանրապես գաղափար ունի՞՝ ինչ է նշանակում՝ անվտանգություն, նա ընդհանրապես կառավարո՞ւմ է ԶՈՒ-ն, նա խնդիր դնո՞ւմ է, նա գիտի՞, թե որտեղ են կանգնած զորքերը, որտե՞ղ են հրամանատարները, դիվիզիաների հրամանատարները, ստորաբաժանումները, ի՞նչ է կատարվում ընդհանրապես: Մինչ այս դեպքը՝ նախկին գերիներին ևս չեն վերադարձրել, այդ մարդիկ ինչպե՞ս էին գերի ընկել, նրանց ճիշտ հրամաններ չէին տվել, որպեսզի ճիշտ պահի նրանք վերադառնային ելման դիրքեր: Զարմանալի բաներ են տեղի ունենում Հայաստանում»,- ասաց գեներալը:

Նա նշեց, որ իր սիրտը պարզապես ցավում է: «Ձեզ մոտ այս բարդակների պատճառով Կոմանդոսը նույնիսկ մահացավ, սիրտը չդիմացավ: Ես իմ ընկերների հետ ստեղծել եմ Զինված ուժեր, մենք ազատագրել ենք Ղարաբաղը, և 30 տարի լիարժեքորեն Հայաստանին ոչ մեկը չի մոտեցել , նկատե՞լ եք, թե՞ ոչ: Ես ՀՀ տարածքում Ռուսաստանի անկլավ եմ ստեղծել, տեղակայել եմ 107-րդ մարտական դիվիզիան, ստեղծել եմ բազա, քանի որ մենք, Ռուսաստանից բացի, այլ դաշնակից չունենք: Մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա վրդովմունքով հիշեց ՌԴ դեսպանատան մոտ ՀՀ-ից ռուսական բազան դուրս բերելու պահանջով ակցիաները: «Իսկ «Սասնա ծռերը» և մնացած սրիկաները դուրս են գալիս ՌԴ դեսպանատան դեմ և ասում են. «ռուսներ, Ձեր բազայով գնացեք այստեղից»: 3 դոլարով ծախվածներ, անպիտան մարդիկ, իսկ իշխանությունները նրանց պատասխանատվության չեն ենթարկում: Միակ դաշնակցին, հզոր միջուկային տերությանն արդեն մեջքով եք շրջվում, ի՞նչ է, Ալիևը հիմա՞ր է, ի՞նչ է: Նա տեսնում է, որ շրջապատում բոլորը թշնամի են հայերի համար, իսկ Ռուսաստանը միակ դաշնակիցն է, ՀՀ-ն թքում է այդ ուղղությամբ, ու Ալիևը գալիս է Հայաստանի ուղղությամբ, որն էլ իր հերթին՝ պաշտպանվել չի կարողանում»,- աշխարհաքաղաքական իրավիճակը կարճ այսպես նկարագրեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Եվ եզրափակելով իր խոսքը՝ նա նշեց. «Այս ի՞նչ ժողովուրդ ենք մենք, այս ինչպիսի՞ ղեկավարներ են գալիս իշխանության»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:22 26/05/2021  |  ՄեկնաբանությունԻնչպե՞ս չհայհոյես՝ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են» խոսքեր ասողին. Իշխանյան
20:18 25/05/2021  |  ՔաղաքականՇատ պրիմիտիվ խաղ էր Ադրբեջանի կողմից, որը Հայաստանի իշխանությունները, իբր, չէին հասկանում. Բանակցությունները նրանց պետք էին մեր դիրքերում ամրանալու համար. փորձագետ
20:15 25/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հորդորել է պետական համապատասխան կառույցներին՝ ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների
20:18 24/05/2021  |  ՀարցազրույցԱնարժան հասարակությունն ընտրելու է անարժան առաջնորդի. Հարություն Մեսրոբյան
19:59 24/05/2021  |  ՄեկնաբանությունՍա արդեն թրքասիրության վերջն է. Շարմազանով
19:40 24/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության կորստի վտանգի առջև. Արտակ Թովմասյան
19:30 24/05/2021  |  ՔաղաքականՀայաստանի միջպետական ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ. փորձագետ
18:42 23/05/2021  |  ՄեկնաբանությունԲրիտանական մի շարք ընկերություններ թուրքին հանձնված մեր տարածքներում պատրաստվում են տնտեսական լուրջ ներդրումներ անել. Զոհրաբյան
16:28 23/05/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլը մատի վրա խաղացնում է բոլորին ու բոլորը հլուհնազանդ կատարում են իրենց դերը. Բաղդասարյան
13:59 23/05/2021  |  ՄեկնաբանությունԵթե պարզվի, որ մեծամասնությունն ուզում է մեռնել, գուցե թողնենք` մեռնի՞, գուցե մեռնե՞նք. Վարոսյան

Արխիվ

[]