ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, կգործի «գերիներ՝ գերիների դիմաց» սկզբունքը․Անդրանիկ Քոչարյան 05/27/2021 13:14 | ԼՐԱՀՈՍ
Ունենք սահմանային լարվածություն և լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ ավելացնելով, որ այսօրվա իրողությունները թելադրում են, որ ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները, դուրս գան դանդաղկոտության իրավիճակից, դառնան կենսունակ և խնդիրներ լուծող։
Պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանն անընդհատ իրականացնում է պրովոկացիոն գործողություններ՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի:
«Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, կգործի՝գերիներ՝ գերիների դիմաց սկզբունքը։ Դա է թելադրում օրվա պարտադրանքը։ Մենք գերի չունենք, բայց իրենք էլ նոր գերիներ չունեին։ Գերիներ կային, միջազգային հանրությունը և բոլոր կառույցները բանակցում էին, որ գերիների վերադարձման խնդիրն օր առաջ լուծվի, բայց Ադրբեջանը ոչ միայն ձգում է խնդրի լուծումը, այլ՝ ըստ էության նոր իրողության մեջ կանգնեցրեց, ինչը հղի է շատ լուրջ հետևանքներով և պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ Ադրբեջանական կողմը, առևանգելով հայ զինծառայողներին, սահմանային շատ ծանր իրավիճակ է առաջացրել թե իրենց, թե հայկական կողմի համար․
«ՀԱՊԿ-ը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի, սակայն կարևոր է նաև՝ մենք ինչքանով կարող ենք վերահսկել իրավիճակը: Ուստի ժամանակն է, որ մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի վերապատրաստման և համախմբման մասին, ինչը 20 տարի չի արվել, բոլոր սցենարները պետք է ունենանք մեր տեսադաշտում, քանի որ իրավիճակը կարող է ավելի լարվել, իսկ առջևում ընտրություններ են, դա էլ իր ներքին լարվածությունն է առաջացնում»,- ասաց պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, այս պահին լարվածության օջախները երկուսն են․
«Մենք ունենք լարվածության 2 ուղղություն՝ Սյունիքը և Գեղարքունիքը, չի բացառվում, որ էլի լարվածության օջախներ ունենանք, բայց դա փաստում է նրա մասին, որ երկրի ներսում և զինված ուժերում պետք է ժամ առաջ ունենանք զարգացումների հնարավոր կանխարգելման մշակված գործողություններ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ հետպատերազմյան շրջանում շատ կարևոր է, որ մեր ուժային համակարգը կարողանանք բերել այնպիսի վիճակի, որ կարողանանք կանխել ոտնձգությունները, բայց սահմանի երկարությունը ևս մեծացել է։
Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ ՊՆ նախարարը գտնվում է Մոսկվայում՝ գործուղման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ