ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր Հայաստանի սոցիոլոգիան 05/25/2021 11:27 | Վերլուծություններ
Երեկ Ֆիզուլիի տարածքում հայտնաբերվել է 4 հայ զինվորի աճյուն, որոնողական աշխատանքները անդադար շարունակվում են։ Մեր զոհերի ցուցակը համալրվեց ևս չորսով։
Պատերազմի ավարտից 6-7 ամիս անց մենք դեռ գտնում ենք մեր տղաների աճյունները։
Հարց. քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց այս տեղեկատվությանը։ Վերնախավերը զբաղված են այլ ցուցակներով, լայն հասարակությունը` անհասկանալի է, թե ինչով։
Կան զուգահեռ ցուցակներ՝ ում տղան, ում եղբայրը որ ամսին գտնվեց՝ դեկտեմբե՞ր, փետրվա՞ր, մայի՞ս… և կա այլ ցուցակ, թե՝ պատգամավորության ցուցակի որ տեղում ով հաջողացրեց հանգրվանել։
Իր տղերքի, իր զոհերի, իր քաղաքների, իր սրբավայրերի հանդեպ այդքան անտարբեր հասարակությունները չեն կարող հաջողություն ունենալ։ Բացառված է։ Պատերազմից հետո մի ձմեռ ու մի գարուն անցավ, ու մեր տղերքի մարմինները դեռևս սարերում ու ձորերում են։ Բայց Երևանում քեֆեր ու աղմկոտ հարսանիքներ են, ընտրացուցակներում՝ շանտաժով կամ աղերսանքով տեղի կռիվ, ձայնի տասովշիկով ընտրություն։
Մենք մեր իրականությամբ սոցիոլոգիայի լրիվ նոր ճյուղ ենք ձևավորում՝ «հայկական սոցիոլոգիա»։ Առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալու եմ այս խնդրին, թեև դա բավական ծանր և հուսահատեցնող գործ է։ Բայց առանց ցավոտ հարցերի ու պատասխանների՝ ոչ մի առողջացում չի կարող լինել։
Ձայնի տասովշիկով ընտրության գնացող վերնախավերը և նրանց կլիենտ ընտրողները դժվար են պատկերացնում, որ ձևավորվել են նոր ընտրազանգվածներ, օրինակ՝ 18-20 տարեկանում պատերազմ տեսածները, նրանց ընտանիքները, տասնյակ հազարավոր վիրավորները։ Նրանք կան, ուղղակի մենք նրանց չենք տեսնում քեֆերում, հարթակներում, նախընտրական շտաբերում կամ ցուցակի տեղերի համար պայքարում։ Նրանք ունեն իրենց սեփական՝ այս ամենից տարբերվող ցուցակները։ Եվ, վերջապես, կա Եռաբլուրը. «Նոր Հայաստանի» խորհրդանիշը։ Մենք կարող ենք չուզենալ հիշել, նկատել, տեսնել, որովհետև դա մեր «բնականոն կյանքին» վնասում է, բայց դրանից բան չի փոխվելու։
Այս հարցերը ես անպայման տալու եմ, որքան էլ դրանք շատերին դուր չգան, և ես կարևոր եմ համարում նշել մի քանի անուն, ովքեր որպես կայացած անհատներ հանրային կյանքում իրենց ձևակերպումներով հանդես են գալիս որպես քաղաքացի ու ձևավորում են զուգահեռ արժեքներ, որոնք տարբերվում են ընդհանուրից՝ Արփինե Հովհաննիսյան, Գառնիկ Գևորգյան, Արմեն Աշոտյան, Էդիկ Բաղդասարյան, Ավետիք Իշխանյան։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ