ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սատանայի փաստաբանները-2 05/25/2021 23:50 | Վերլուծություններ
Նրանք տարբեր ռանգի են, տարբեր մաշկի գույն ունեն, տարբեր է նրանց կրթական ցենզը, սակայն նրանցից ոչ մեկին չի կարելի համարել պրոֆեսիոնալ քանզի եթե անգամ այն առկա էր, իրենք հեշտորեն դարձրեցին փալաս՝ սատանայի ոտքերի տակ։ Իսկ վերջինս այն տրորեց ու տրորեց բազմապատիկ։
Սատանայի սույն երկու երկու կարևոր փաստաբանները՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ երկրի ներսում և դրսում, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, այսօր բոլորովին այլ գործերով են զբաղված։
Հանձինս Աբազյանի և Ղազարյանի՝ մենք գործ ունենք իրավական ոլորտը ներկայացնող 2 բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր իրենց բնագծերում ստացած գիտելիքն ու պաշտոնեական առաջխաղացումը մեկ մարդու կամոք զերոյացրեցին՝ կամովի դառնալով սատանայի փաստաբանները։
Սատանան կարող է մի օր ԱԱԾ-ում «սատանաների որս» կոչվող օպերացիա իրականացնելու հանձնարարություն տալ, ավելի վաղ ԱԱԾ-ն վերածել էր ՀԴՄ կտրոն որսացողների, իսկ այդ նույն ժամանակ ամեն կարգի լրտեսները Հայաստանը դարձրել էին քարվանսարա։ Սակայն, սատանայական ու հիմնական լրտեսին թողած, որն Արցախի 75 տոկոսը ծրագրված կերպով պարտվեց թշնամուն, որ 5000-ից ավելի հայ երիտասարդի կյանք զոհեց, 10000-ին՝ խեղեց, գերության մեջ թողեց, 3000-ից ավելիին՝ անհետ կորցրեց, ինչ է, թե՝ դավաճան անվան չարժանանա, բայց մեկ է, նա ոչ միայն թիվ 1 դավաճանի կոչմանն արժանացավ, այլև՝ մինչ օրս շարունակում է իր դավաճանական գործը՝ այժմ, արդեն Հայաստանում։
Ինչի մասին է խոսքը, ԱԱԾ տնօրենը նույնիսկ այնքան թափ չունեցավ, որ քրեական գործ հարուցեր Փաշինյանի օգնականի կողմից քննությանն ապօրինի միջամտելու դեպքի առթիվ՝ որքան էլ ապացույցներն ակներև էին։ Փաշինյանը մատ թափ տվեց, վերջացավ, գնաց։
44 օրյա պատերազմից հետո՝ Աբազյանի նշանակումով ԱԱԾ հիմնական գործառույթը դարձավ նաև ֆեյքեր բռնել-բաց թողնելը։ Ֆեյքին գտնելն իր պատվի հարցը համարող Աբազյանը հայտնի ֆեյքին փնտրում էր ընդդիմադիրների շարքերում, իսկ վերջինս ամեն օր հռհռում էր ԱԱԾ տնօրենի վրա։ Աբազյանն ընդհանրապես, մոռացել է ինչ ասել է՝ ազգային անվտանգության ծառայություն։ Ազգն էլ, պետությունն էլ իր համար սատանայակերպն է, որի անվտանգությունն ապահովելով ամեն Աստծո օր անապահով է դարձնում ՀՀ քաղաքացիներին, վտանգի ենթարկում, կործանում Հայաստանը։
Պետությունը չորս կողմից հայտնվել է թուրք-ադրբեջանական օղակում, ադրբեջանցի զինվորներն ամեն օր մեր սահմանից մի քայլ էլ առաջ են գալիս, 250-ից 1000 դարձնում իրենց քանակը, իսկ ազգային անվտանգության ծառայությունը ասես մեռած լինի։ ՈՒրիշ ո՞նց կարելի է բացատրել թշնամու այսօրվա կրակահերթերի արդյունք՝ հայ զինվորների մահերն ու վիրավորումները։
Մինչ պետական գլխավոր դավաճանն ազատորեն գործում է՝ ՀՀ սահմանները, օդն ու ջուրը, էներգետիկան, լեռներն ու հանքերը ալիևին նվիրելով, Արմեն Աբազյանը հերքում է անհերքելին։ Մասնավորաբար, հերքում է այն ամենն, ինչ կատարվում է մեր սահմաններին՝ թշնամու ձեռամբ։ Ոչ միայն հերքում է, այլև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է «զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից»։ Ասում է՝ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:
Մինչ ԱԱԾ-ն և Արմեն Աբազյանն իրենց գործիքակազմ թուր ու թվանքը կհանեն կամ, ավելի ճիշտ չեն հանի այդպես էլ, թշնամին հակահարձակման շանսերից զրկված՝ միանգամից հարձակում է սկսում։
Իսկ սատանայի այս փաստաբանը թույլ է ու ծույլ, ՀՀ ԱԱԾ-ն մրափած է, խումհարի մեջ․․․Սակայն՝ ներքին կյանքում՝ ընդդիմադիրների դեմ պայքարում վերածվել է իշխանության քիլլերի և այդ դերում կարծես իրեն կոմֆորտ է զգում։
Սատանայի մյուս փաստաբանը՝ սատանայի դասարանցին և թիվ 1 հենարանը՝ սեփական հայրենիքը թուրքի վիլայեթ չդառնալու համար պայքարող հայության դեմ դուրս եկած՝ իջևանյան կլանի կարկառունը հատկապես վերջին շրջանում ասես «ազվերին» խմած լինի։
ՀՀ ոստիկանապետն է՝ Վահե Ղազարյանը՝ սատանայի կարևոր պաշտոնյան, հայրենակիցը, որին փողով՝ հսկայական պարգևատրումներով պահում է՝ որպես բարձրաստիճան սպա ոչնչացնելով և ուղղակի իր կամակատարը դարձնելով։ Այդ նա է, որ ոստիկաններին սատանայի անունից ագրեսիվ և անզիջում լինելու հրաման է իջեցնում։ Նորացված ոստիկանության կարգախոսը ժ/պ-ն դեռ վարչապետ ժամանակ է սահմանել՝ «ասֆալտին փռել, պատերին ծեփել, թաթիկները կտրել», որը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր դեմ են նիկոլիզմին։ Իրեն թավիշ համարող իշխանությունը ոստիկաններին դարձրել է բոբոներ՝ կերակրում, սնում է ըստ պահանջի և հրամայում հարձակվել ընդդիմադիրների վրա։
Ոստիկանապետության այս կիրքը նույնպես ժառանգաբար է անցել ժ/պ-ին, իսկ սա նշանակում է այն, ինչ կատարվում է՝ դեռ ծաղիկներն են՝ ակտիվիստներին՝ կին, տղամարդ, ջահել, ահել չնայելով՝ վայրագ կերպով բռնոտել՝ մեքենաները խցկելուց՝ մինչև ընդդիմության ներկայացուցիչներով բաժինները լցնելը, նրանց հոգեբանական ճնշումների ենթարկելը՝ դեռ սկիզբն է։ Բանդաներ է երազում։ Բա՝ թե չէ ինչու է ասվում՝ նոր որակի ոստիկանություն։ Սա ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու գործառույթ չունի, այս՝ բոլորովին ուրիշ ոստիկանության հիմնական գործը նիկոլի հետույքը պաշտպանելն է, 100 քայլի վրա՝ հսկա զորք կազմած նրան գլխներին դրած տանել-բերելը։
Սրանք հանրության հետ կապված միայն պատժիչ գործառույթ ունեն, որի համար էլ վճարվում են իրենց տիրոջից։ Դրա համար էլ առանց վարանելու հարձակում են գործում ընդդիմադիր կանանց հանդեպ։ Այդ են վկայում և՛ Վազգեն Մանուկյանի կնոջ ու դստեր հանդեպ բռնությունը՝ ապրիլյոթյան տոնի օրը, երբ մայրության օրը ՀՀ ոստիկանությունը մայրերի հանդեպ բռնություն կիրառեց, և՛ մայիսի 20-ին ԱԺ-ի մոտ Զարուհի Փաստանջյանի նկատմամբ մի խումբ ոստիկանների կողմից կիրառված բռնարարքները, որոնք ուղեկցվել են նաև ոստիկանական բաժնում, և՛ ընդդիմության՝ ակցիաների մասնակից ակտիվ երիտասարդների հանդեպ բռնությունները։
Բանակը, Զինված ուժերը, որ կոչված են թշնամական հարձակումներից պահել-պաշտպանել մեր սահմանները՝այսօր կազմաքանդված է, փոխարենը՝ ոստիկանական ստվար բանակ է ձևավորում սատանայակերպը՝ Հայաստանը դարձնելով ոստիկանապետություն։ Իր ստեղծած ոստիկանությունն էլ իր նման է՝ թշնամու առաջ՝ հպատակ, սեփական ժողովրդի հանդեպ՝ դաժան ու բռնի։
Իրականում, վահեղազարյանական ոստիկանության պես անմարդկային, հակահումանիստական ոստիկանության մենք երբևէ չենք ունեցել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալներով ՝սատանայի փաստաբան՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը այդ ամենի համար է, որ 2020-ին աշխատավարձից զատ, որ 9 մլն 524 հզր դրամ է կազմել, պարգևատրվել է 6 մլն 800 հզր դրամով: Բնականաբար, 2021-ին պարգևները ավելացել են, ուստի ժողովրդի դեմ բռնարարքներն ու խոշտանգումներն էլ՝ ավելի դաժան ու վայրենի են դարձել։
Սատանայի կամքն է՝ «կուզեմ արյան գետեր տեսնել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ