ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կեղծ «հարցումներին» սոցհարցում մի ըսեր, մեղք է․ «Փաստ» 05/25/2021 08:36 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը առավել մեծ ջանքեր են գործադրում հանրության վստահությանն արժանանալու ուղղությամբ, ինչը բնական երևույթ է։ Սակայն հարցն այն է, որ այսօր քաղաքական դաշտում շատ են հանրությանը անհայտ քաղաքական ուժերը, որոնք նոր են կամ գործել են մարգինալ դաշտում, սակայն մեծ հավակնություններ են սկսել ներկայացնել։
Գաղտնիք չէ, որ օրեցօր ավելանում է իշխանությունների վարած քաղաքականությունից հիասթափված մարդկանց թիվը, իսկ շատերը մինչև հիմա տատանվում են և հստակորեն չեն կողմնորոշվել, թե առաջիկա ընտրություններում որ ուժին են սատարելու։ Դրա համար էլ ընտրապայքարի մեջ մտած կուսակցությունները և դաշինքները պայքարում են այս մարդկանց վստահությանն արժանանալու համար։ Բայց որոշ քաղաքական շրջանակներ իրական հանրային աջակցություն ձեռք բերելու ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու փոխարեն նախընտրում են մանիպուլ յատիվ մեթոդների կիրառման միջոցով ֆոն ստեղծել, թե իրենք լուրջ քաղաքական պոտենցիալ ունեն։
Ընդ որում, ուշագրավ է, որ ստի ու մանիպուլ յացիայի ճանապարհով գնում են առավելապես իշխանություններն ու նրանց սատելիտ մի քանի «ուժերը», որոնք քաղաքական դաշտում այլ անելիք չունեն, քան Նիկոլ Փաշինյանի արհեստական վերարտադրությանը նպաստելը: Իսկ ի՞նչ են անում դրա համար այդ ուժերը։ Օրինակ՝ սոցցանցերում խումբ են բացում, ընդգրկում իրենց համակիրներին, այնպիսի գովազդ միացնում, որ էջին միանան բացառապես «նիկոլապաշտները», հետո հարցում են անցկացնում, որտեղ, բնականաբար, միայն Նիկոլն ու մի երկու մարդկուսակցություններն են բարձր տոկոսներ ստանում, ապա այդ հարցման արդյունքները սկսում են իրենց ունեցած հարթակներում տիրաժավորել ու տարածել, թե՝ տեսեք, սոցիալական հարցումներն ինչպիսի արդյունքներ են ցույց տալիս։
Բայց, ինչպես հայտնի բեմադրության մեջ հերոսն էր ասում՝ «բրինձ կա, բրինձ ա, բրինձ էլ կա, բրինձ ա, ամեն բրինձ բրինձ չի»: Հիմա սոցիոլոգիայի հանդեպ ուղղակի սրբապղծություն կլինի ցանկացած հարցում սոցհարցում անվանելը։ Սոցիոլոգիական հարցման համակարգն ինքնին լուրջ գիտություն է, որի հիմքում ընկած են հատուկ մեթոդոլոգիաներ։ Ըստ էության, սոցհարցումները սոցիոլոգիայի շրջանակներում իրականացվող հետազոտական արժեքավոր գործիքներ են, որոնք կիրառվում են հետազոտական ամենատարբեր ծրագրերի համար: Նախ՝ հենց այդ հարցումների միջոցով հետազոտողները հնարավորություն են ստանում հավաքել իրականությունն արտացոլող տվյալներ և այդ տվյալներն օգտագործել վիճակագրական վերլուծություններ անցկացնելու համար, որոնք բացահայտում են ամփոփ արդյունքներ այն մասին, թե ինչպես է փոխկապակցվում չափված փոփոխականների բազմազանությունը: Մեծ հաշվով, ըստ տեսության, սոցհարցումները մշտական կապ են ապահովում տեսության և իրականության միջև՝ հետազոտողին օգնելով ոչ միայն գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, այլև շատ դեպքերում, դրանց վրա հիմնվելով, կանխատեսումներ իրականացնել։
Սակայն երբ հարցում իրականացնելու գործընթացում արտացոլված չեն սոցիալական հարցման օբյեկտիվության մինիմալ պահանջները, ապա այն ավելի շատ ծաղր է հիշեցնում և ոչ մի դեպքում չի կարող արտացոլել իրականությունը։ Իսկ եթե տվյալները կեղծ են ու կողմնակալ, ապա դա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն։ Չէ՞ որ ցանկացած քաղաքական միավոր ցանկացած պահի կարող է ներկայացնել հարցումների՝ իր երազած տվյալները, որի համաձայն ինքը ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում։ Բայց հարցն այն է, որ դրանք ոչ ոք լուրջ չի ընդունի, թերևս բացառությամբ մի քանի անտեղյակների, որոնք հնարավոր է ենթարկվեն մանիպուլ յացիայի, և հենց իրենցից, քանի որ սկսում են նույնիսկ հենց իրենք հավատալ իրենց իսկ ստին: Այդուամենայնիվ, դա որևէ կերպ չի կարող եղանակ փոխել։
Իսկ օբյեկտիվ հարցումներով ստացված պատկերը կարող է շատ օգտակար լինել հետագա քաղաքականության մշակման տեսանկյունից։ Պատահական չէ, որ սոցհարցումներում մասնագիտացած անկախ կազմակերպությունները և հատուկ ծառայություններն անընդհատ հանրային կարծիքի մշտադիտարկում և սոցհարցումներ են իրականացնում։ Ուղղակի խնդիրն այն է, որ այդ հարցումները անմխիթարական արդյունքներ են ցույց է տալիս իշխող ուժի համար: Դե, էլ չենք խոսում իշխանություններին իշխանություններից առավել աջակցող և սոցցանցային կեղծ «հարցումների» հույսին մնացած արբանյակների մասին, որոնց համար արդար ու ազնիվ ընտրություններում նույնիսկ կես տոկոս ձայն հավաքելը կարող է լուրջ արդյունք համարվել։ «Գելլափը»՝ ձեզ վկա>>:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․05.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից