ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական առումով Հայաստանը և Ադրբեջանը չեն ընդունել ԽՍՀՄ իրավահաջորդի կարգավիճակը. Ինչու են իշխանությունները Հայաստանի շահերին հակառակ ամենավատ քարտեզով սահման գծում 05/25/2021 16:03 | ԼՐԱՀՈՍ
Անկախության հռչակումից հետո և՛ անկախության հռչակագրերում, և նոր հանրապետությունների կազմավորման համապատասխան փաստաթղթերում Հայաստանը և Ադրբեջանը որպես ԽՍՀՄ իրավահաջորդ հանդես չեն եկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո կապիտուլյացիոն ակտի ստորագրմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախի շուրջ 75 տոկոսը, Հայաստանի որոշ բնակավայրեր, որի գործընթացը դեռ շարունակվում է։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե GPS-ով սահման է գծվում ու այդպես արդարացվում հայկական հողերը ադրբեջանական հսկողության տակ թողնելը։ Ավելին՝ օրերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, որով նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։ Նա հրապարակել էր նաեւ փաստաթղթի օրինակը։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել՝ որով ԽՍՀՄ-ի քարտեզներով իրականացվելու է սահմանազատում։ Ու սա այն դեպքում, երբ ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Ադրբեջանն իրենց ԽՍՀՄ իրավահաջորդ չեն ճանաչել։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի տեսանկյունից առնվազն հասկանալի է, թե ինչու են նրանք փորձում ԽՍՀՄ 1970-ականների քարտեզով առաջնորդվել, քանի որ այն առավելագույն ի նպաստ է իրենց և առավելագույն հայկական տարածքները կկարողանան զավթել դրա հիման վրա, միևնույն ժամանակ անհասկանալի է հայկական կողմի՝ իշխող ուժի դիրքորոշումն՝ այդ քարտեզների հիման վրա բանակցությունների գնալու Ադրբեջանի հետ, որովհետև դրանք առավել անբարենպաստն են հայկական կողմի վրա։ Բացի այն, որ իրավական առումով երկու պետություններն իրավահաջորդ չեն ԽՍՀՄ-ի, այլև՝ սահմանադրագետն ընդգծեց այն հանգամանքը, որ ԽՍՀՄ տարիներին մի քանի քարտեզներ են եղել, որոնք համեմատաբար ավելի բարենպաստ են հայկական կողմի համար։
«Օրինակ՝ ինչու՞ 1930-ականների քարտեզով չենք առաջնորդվում։ 1933թ քարտեզագրումով Քաշաթաղի շրջանի Մեծ և Փոքր Ալ լճերը եղել են հայկական կողմի տիրապետության տակ։ Ընդ որում՝ այս պատերազմի ընթացքում անգամ հայկական զորամիավորումների արյան գնով պահվել են և հայտնի կապիտուլյացիոն ակտով հանձնվեցին թշնամու տիրապետությանը»,- նշեց Մելոյանը՝ հավելելով, որ այս պայմաններում մի շարք անգամներ ռազմագերիների վերադարձի ապահովման խնդիրը, որը դավադրորեն չի ապահովվել իշխող ուժի կողմից, որովհետև մի շարք անգամներ խաղաքարտեր են բաց թողնվել, որով հնարավորություն եղել է ապահովել վերադարձը։
Մելոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ իրավական առումով երկու պետություններն էլ չեն ընդունել ԽՍՀՄ իրավահաջորդի կարգավիճակը, ուստի՝ հարցը քաղաքական և դիվանագիտական կոնտեքստում է։
«Ուժն է ծնում իրավունք։ Այս պարագայում Ադրբեջանն է թելադրողը և իր շահերից ելնելով՝ մաքսիմալիստական տեսանկյունից շահագործելու է իր հաղթողական կարգավիճակը՝ իր համար մաքսիմալ լուծումների հանգելու համար »,- նշեց Մելոյանը։
Սահմանադրագետը նկատեց, որ ստեղծված իրավիճակում, երբ ունենք Ադրբեջանում գերության մեջ գտնվող ռազմագերիներ, թշնամու զինված միավորումները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, բնական է, որ անհեթեթություն է ակնհայտ հակահայկական պայմաններում գնալ նոր փաստաթղթի ստորագրմանը, ընդ որում՝ հակասահմանադրական ճանապարհով։
Մելոյանի դիտարկմամբ՝ գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, ուստի՝ չեն կարող բախտորոշիչ փաստաթուղթ կնքել, իրենց ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն իրենց լիազորում է բացառապես այս ընթացքում՝ մինչև ընտրության իրականացումը, հետևել, որ պատշաճ կերպով կառավարության գործունեությունն իրականացվի։ Այլ խոսքով՝ վերջինս իրավասու չէ նման փաստաթղթի շուրջ բանակցային գործընթաց մեկնարկել և մեր ազգի պարանոցին հերթական խեղաթյուրված փաստաթուղթը փաթաթել։ Բացի դա՝ սահմանադրագետն ընդգծեց, որ հերթական՝ արդեն չորրորդ անգամ սահմանադրական կարգ է տապալվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր անհեթեթ հիմնավորումներով պնդեց, թե դա միջազգային պայմանագիր չէ, քանի որ հայտարարություն է վերնագրված, ինչն անհեթեթ է՝ թե կոնվենցիաների, թե միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ գործ ունենք միջազգային պայմանագրի հետ, ընդ որում՝ ռազմական և քաղաքական բնույթի։ Մելոյանի դիտարկմամբ՝ բոլոր միջազգային բնույթի ռազմական և քաղաքական պայմանագրերը, որոնք նա ստորագրել է հետպատերազմյան շրջանում, Սահմանադրության համատեքստում նախատեսում էին ներպետական վավերացման գործընթաց, որոնք Նիկոլ Փաշինյանը չի ապահովել, այսինքն՝ պետք է ներկայացվեին ՍԴ՝ դրական եզրակացություն ստանալու համար, ապա վավերացվեին ԱԺ-ի կողմից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել