Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Կոռուպցիայի դեմ պայքարի նիկոտինային հմայքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 05/24/2021   17:56  |  ԼՐԱՀՈՍ

 ԱԱԾ պահեստազորի սպաների միություն տարածել է հայտարարություն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Օրերս տեղեկություն տարածվեց Վրաստանի տարածքում հարևան երկրի իրավապահների կողմից Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակով ծխախոտի ներմուծումը կանխելու վերաբերյալ։ 

Համաձայն «Սպուտնիկ Վրաստան» լրատվական կայքի 18.05.2021թ. հաղորդագրության, Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության մաքսային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Սադախլո» մաքսային կետում Հայաստանի Հանրապետությունից մուտք գործած ուկրաինական պետհամարանիշերով բեռնատարում հատուկ զննող սարքավորման կիրառմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից հատուկ թաքստոցում՝ բեռնատարի կրկնահատակում, թաքցված, առանց ակցիզային դրոշմանիշների՝ առանձնապես խոշոր չափերով, էլեկտրոնային սիգարետների մեծ խմբաքանակ՝ շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուկայական արժեքով։

Համապատասխան մասնագիտական հմտություններով օժտված մարդկանց ուշադրությունից չի սպրդել վրաց իրավապահների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին արտահայտությունը, ինչը, ցավոք, հիմք է տալիս եզրահանգելու, որ հարևան երկրի գործընկերները բացահայտել են Հայաստանից դեպի արտերկիր տևական ժամանակ գործող ծխախոտի մաքսանենգության կայուն ուղի։ Եվ այստեղից հարցեր՝ ինչո՞վ են զբաղված եղել ոլորտը վերահսկող Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, գործ ունենք բացթողմա՞ն, հանցավոր անգործությա՞ն, թե՞ հովանավորչության հետ, ինչպե՞ս բացատրել, որ ծխախոտ տեղափոխող բեռնատարները հայկական մաքսակետերում պատշաճ չեն զննվել։

Ցավոք, «թավշյա» իշխանությունների օրոք մեր հանրությանը ծխախոտի մաքսանենգության գերշահութավետ, սակայն այնուամենայնիվ հանցավոր բիզնեսի ծաղկման մասին լուրերով դժվար է զարմացնել։ Բոլորի հիշողության մեջ թարմ են մամուլում հրապարակված, փաստաթղթավորված և, ցավոք սրտի, այդպես էլ պատշաճ քննությամբ չհերքված տեղեկությունները համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռներով Ռուսաստանի Դաշնություն՝ Կրասնոդար, Վորոնեժ և Սոչի մաքսանենգությամբ ծխախոտի առանձնապես խոշոր չափերով խմբաքանակներ արտահանելու դեպքերը, որոնց կապակցությամբ ռուսաստանյան իրավապահները հարուցել են քրեական գործեր և ձեռնամուխ են եղել նախաքննության կատարմանը։

Մի կողմ նույնիսկ թողնենք նշված հանցավոր բիզնես-ծրագրերը հովանավորող բարձրաստիճան պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների և մերձավորների, մամուլում հնչեցված՝ անհասկանալի հանգամանքներում մաքսային ծառայության գնդապետի կոչում ստացած, համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, զարմիկի՝ Սիփան Փաշինյանի ու աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի անունները։

Առնվազն պետք է փաստել, որ բարձրացած աղմուկից հետո թեև ԶԼՄ-ներով անցել է անորոշ տեղեկություն, թե Հայաստանի իրավապահ մարմինները դեպքի առթիվ նախաձեռնել են քննություն, սակայն դրա արդյունքներն այդպես էլ չեն հանրայնացվել։ Տվյալ դեպքում ողջամիտ և առերևույթ կասկածների փարատմանը դժվար թե կարող է նպաստել երկրի համար կործանարար և մահաբեր սպառնալիքներն անտեսող, սակայն կոռուպցիայի դեմ «անզիջում» պայքար մղող պաշտոնյայի ֆեյսբուքյան «լայվ»-երն առ այն, թե «ով ինչին հավատում է, թող հավատա»։ Իսկ ավելի կոնկրետ, 30 տարվա պատմություն ունեցող 3-րդ Հանրապետության միակ կայացած ինստիտուտը կոռուպցիան հռչակելուց առաջ, երկրի ղեկավարը պետք է հետամուտ լիներ մերձավորների անունը կասկածից մաքրելուն, և հանրությունն իրավունք ուներ ստանալու բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված (այդ թվում՝ ռուսաստանյան իրավապահների տվյալների հետ համադրված) փաստական տվյալներ հանցադեպի բացակայության կամ այն մասին, որ երկրի վարչապետի, նրա մերձավորների, ներառյալ՝ ոլորտը համակարգող ընտանիքին մտերիմ պաշտոնյայի գործողություններում բացակայում են հանցակազմի հատկանիշներ։ Նշենք, որ խոսքը գնում է տարեկան հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող ծխախոտի ապրանքաշրջանառության մասին, և բանիմաց մարդիկ հեշտությամբ կարող են պատկերացնել այդ բիզնեսում ներգրավված անձանց և նրանց հովանավորների ստացած ապօրինի եկամուտների չափը։

Կարող ենք առաջարկել կոռուպցիայի դեմ պայքարում վճռականությունն ապացուցելու առիթ։ Կան վստահության արժանի շրջանառվող տվյալներ, որ օրերս Վրաստանում ծխախոտի տաքացվող գլանակների մեծ մաքսանենգ խմբաքանակով, ուկրաինական պետհամարանիշերով բռնված բեռնատարը մինչ այդ Հայաստան է ներմուծել «Տուրվանդ» ՍՊ ընկերությանը հասցեագրված լինոլեումի խմբաքանակ։

Ըստ պաշտոնական կայքի տվյալների, նշված ընկերությունը (տնօրեն՝ Սպարտակ Հովհաննիսյան) զբաղվում է շինարարական նյութերի ներկրմամբ և մեծածախ ու մանրածախ վաճառքով, երկաթյա դռների արտադրությամբ, ներմուծում է որակյալ և մատչելի շինանյութ Ուկրաինայի 2 առաջատար գործարարներից և Հարավային Կորեայից, հանդիսանում է նշված երկրների մի շարք կազմակերպությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը:

Հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ և որտե՞ղ է բեռնատարում պատրաստվել գաղտնարանը, ինչքա՞ն ժամանակ է գործում մաքսանենգության այդ ուղին, ովքե՞ր են դրանում ներգրավված և ո՞ւմ կողմից են հովանաավորվում, որտեղի՞ց բեռնատարում հայտնվեցին էլեկտրոնային սիգարետները։ Նույն տվյալների համաձայն, 2018 թվականին «հեղափոխությունը» ողջունած ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ներկայումս իշխանամերձ «խոշոր սեփականատեր» Արման Սահակյանն իրեն պատկանող՝ թերթերի, ամսագրերի, ինչպես նաև սիգարետների և այլ ապրանքների վաճառքով զբաղվող «Պրես Ստենդ» և «Վիդիս» ՍՊ ընկերությունների միջոցով հանդիսանում է ծխախոտի տաքացվող գլանակների ՀՀ խոշորագույն ներկրողը և ծխախոտի առանձին ապրանքատեսականու պաշտոնեական ներկայացուցիչը։

Ելնելով ստեղծված «թավշյա» իրողությունից՝ մշակվել է պարզունակ, բայց ապօրինի սխեմա՝ ներկրումից սահմանին վճարված ավելացված արժեքի հարկը վերադարձնելու ուղղությամբ։ Տևական ժամանակ հայտարարագրելով «Հիթս» ապրանքանիշի էլեկտրոնային սիգարետների գլանակների արտահանում դեպի Իրաքի Հանրապետություն, Վրաստան, Ուկրաինա, Սինգապուրի Հանրապետություն և Արաբական Միացյալ Էմիրություններ, նշված սխեմայի համակարգողներն ապօրինի վերադարձնում են դրանց ներմուծման ժամանակ վճարված ավելացված արժեքի հարկի գումարները, իսկ սահմանը հատող բեռնատարների մեջ իրականում բարձվում և առանց մաքսային հսկողության մանքսանենգ ճանապարհով արտահանվում է «Մարլբորո», «Վինսթոն», «Բոնդ» և այլ ապրանքանիշերի սիգարետներ, որոնց համար ներմուծման այլ ռեժիմների պատճառով ԱԱՀ վերադարձ չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է հայտարարագրված և իբր արտահանած «Հիթս» ապրանքանիշի տաքացվող էլեկտրոնային գլանակներին, ապա դրանք իրացվում են կամ Գյումրիում գործող «Բասենի Գովք» ՍՊԸ խանութների ցանցում և հանրապետության տարածքի այլ վաճառակետերում, կամ մաքսանենգ ճանապարհով արտահանվում արտերկիր։ «Բասենի Գովք» ընկերության ղեկավարն է հանդիսանում գյումրեցի Գևորգ Եղիկյանը, ով ունի լուրջ կապեր ՀՀ իրավապահ համակարգում, ինչին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք հաջորդիվ, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է ինչպես հիշյալ Սպարտակ Հովհաննիսյանի, այնպես էլ ծագումով գյումրեցի Արման Սահակյանի հետ։

Միամիտ կլինի մտածել, որ նման սխեմայի գործածումը հնարավոր կլիներ առանց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների իմացության կամ հովանավորչության, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու մինչ այժմ հատուկ սարքավորումների («Ռապիսկանի») տեխնիկական հագեցածությամբ վրացական մաքսակետերին չզիջող հայկական մաքսակետերում գեթ մեկ անգամ պատշաճ չեն զննվել մաքսանենգ ապրանքով բեռնատարները, ծխախոտի խմբաքանակները չեն առգրավվել, դեպքերին ընթացք չի տրվել, իսկ Ռուսաստանում և Վրաստանում բացահայտված դեպքերով էլ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից պատշաճ քննություն առ այսօր չի իրականացվել։ Բացի այդ, առանց որևէ խնդրի վերադարձվել են տասնյակ միլիոնավոր դրամի ավելացված արժեքի հարկի գումարները։

Ամեն դեպքում մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքերի շուրջ իրավական զարգացումները, իսկ հաշվի առնելով հանրապետությունում կայանալիք արտահերթ ընտրությունները, անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների ուշադրությունը դարձնել հանցավոր ճանապարհով ստացված գերշահույթների օգտագործումը կայանալիք ընտրական գործընթացներում իսպառ բացառելուն»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:02 24/05/2021  |  ԼՐԱՀՈՍԶբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների աշխատակիցներին, ովքեր չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը
17:52 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍԽԱՂՈՒՄ ԵՆՔ․․․ КВН. ԱԱԾ պահետազորի սպաների միություն
15:06 21/05/2021  |  ՄեկնաբանությունՂարամյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
12:40 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ ոստիկանությանը ողջամտության կոչ ենք անում՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվում, անխուսափ գալու է պատասխան տալու պահը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
15:38 20/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀիշյալ ստորացումից հետո ինչպես կարելի է նայել սեփական ենթակաների աչքերին. ԱԱԾ պահեստազորայինների սպաները Վաղարշակ Հարությունյանին
16:30 19/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻրականում ինչի մասին է զգուշացնում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
15:41 19/05/2021  |  ԼՐԱՀՈՍՁեր փնտրած հայաստանյան սատանան ունի առավել քան կոնկրետ մարդու կերպարանք, կեղծիքների թագավորն է, տենչում է արյուն. ԱԱԾ նախկին աշխատակիցները օգնում են ԱԱԾ-ին՝ գտնել սատանային
14:54 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱնհամաչափ գործողություններ, անհարիր պահվածք
13:03 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է պետական մակարդակով բացառվի սուտը
17:38 17/05/2021  |  ԼՐԱՀՈՍԷլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու.հայտարարություն

Արխիվ

[]