ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենց ասում են ՝ «ձեռքներդ դրեք գրպաններդ, շվշվացնելով մտի հայկական հող, քեզ ոչ մեկ ոչինչ չի ասի». Հրաման լինի՝ մի փայտով կարող ենք հետ ուղարկել. Մահապարտ 05/24/2021 16:48
ՀՀ իշխանության թույլ դիվանագիտության արդյունքն է, որ թուրքի բերանում այնքան լեզու են դրել, որ անարգել կարողանում է մտնել ՀՀ տարածք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը տեղեկացրեց, որ թշնամու դեմն առնելու հրաման կա, բայց կտրուկ գործողությունների հրաման չի լինում, ինչը զարմանալի է։ Մահապարտը հավելեց, որ հիմա իշխանությունները մեղադրում են ընդդիմադիր ուժերին, որ եթե իրենք չլինեին, ադրբեջանցիները դուրս կգային ՀՀ տարածքից, իսկ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, թե իրենք են ադրբեջանական ուժերին բերել ՀՀ տարածք։
«Նախ, ով է թողել նրանց մտնեն ՀՀ տարածք, երկրորդ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում սա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընդդիմությունը թույլ չի տալիս ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից։ Այսինք՝ ընդդիմությունը վարձե՞լ է, ադրբեջանական բանակին ասել է խնդրեմ համեցե՞ք։ Ընդդիմությունը նախ նման իշխանություն չունի, իշխանավորների ձեռքն է ներկայիս իշխանությունը և թող չփորձեն թույլ քաղաքականությունը գցել ընդդիմադիրների վրա։ Մեր թույլ ընդդիմությունն էլ՝ արդեն կասկածելի է՝ արդյոք ընդդիմություն կա ՀՀ-ում, ինչո՞ւ չեն ստիպում իշխանություններին աշխատել, որպեսզի ադրբեջանական ԶՈՒ-երը, որոնք ապօրինի ձևով մտել են ՀՀ տարածք, դուրս գան։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը, երբ նրանք սահմանախախտներ են»։
Հարցին, թե քաղաքական ղեկավարությունն ուզում է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, ստորագրվելու է նոր փաստաթուղթ, հետեւապես ի՞նչ պետք է անի ռազմական ղեկավարությունը, մահապարտը նկատեց, որ Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը սուս ու փուս ենթարկվում են մի մարդու ասածին, որն առհասարակ պատկերացում չունի՝ ի՞նչ է բանակը։
«Ինչո՞ւ են ենթարկվում են տվյալ մարդուն, չեն ստիպում ՀՀ վարչապետին, որ սա սխալ է, ռազմական օրենքներով նման բան չի կարող լինել։ Ինչո՞ւ իրենք չեն ստիպում վարչապետին, որ ինքը աշխատի, կամ տա այդ հրամանը, թե որտեղ պետք է կտրուկ լինել։ Մեր զինվորականները պատրաստ են կտրուկ գործողությունների անկասկած։ Եթե գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը ինքը չի հասկանում, թե դա ինչ է, թող մեր զինվորական էլիտան ստիպի իրեն, կամ հասկացնի։ Պարտավոր են ստիպելու, որ գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գործի ըստ զինվորական կանոնակարգի»։
Դիտարկմանը, թե գուցե չեն ուզում դիմել գործողությունների, որովհետև փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի՝ Մարգարյանը նշեց, որ մեկնաբանություն չունի, որովհետև նախ տեղյակ չէ՝ ի՞նչ փաստաթուղթ է, բացի այդ, Փաշինյանը հանրությանը չներկայացրեց փաստաթղթի կետերը, հաստատեց միայն, որ ստորագրելու է։ Ավելին՝ պարզվում է, որ այս օրերին, ինչ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, պաշտպանության նախարարը Սյունիք չի այցելել։
«Վերջիվերջո մեր ռազմական էլիտան պետք է հասկանա, որ Տիգրան Ավինյաններ, կամ մնացածը տվյալ իրավիճակից շատ հեռու մարդիկ են։ Ավելի լավ էր մի լուրջ զինվորական գար գնահատեր օպերատիվ վիճակը, քան թե Տիգրան Ավինյանի լուսանկարը։ Ես հավատացած եմ, որ եթե այսօր առաջնագծում սահմանային ճշտումների ժամանակ անգամ ամենաթույլ հրամանը, որ զորքերին կուղղորդի, որ հետ տան թուրքերին, հաստատ հավատացեք, որ կարող է լինել, որովհետև նրանք էլ մի ինչ- որ վիճակի չեն, որ ամուր կանգնեն»։
Մահապարտն անձամբ է եղել Իշխանասարում, որտեղ մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունեցիներն ու առաջին բանակային կորպուսի զինծառայողներթ կասեցրել են թշնամու առաջխաղացման փորձը։
Մահապարտն ասում է՝ արել են կտրուկ գործողություններ, իհարկե, ոչ զենքի կիրառմամբ, պարզապես վախեցրել են։
«Իրենց սովորեցնում են՝ «ձեռքներդ դրեք գրպաններդ, շվշվացնելով մտի հայկական հող, քեզ ոչ մեկ ոչինչ չի ասի, բայց դե չենք մոռանում, որ գործ ունեն արմատական սյունեցիների հետ, որոնք չեն հանդուրժել դա, նյարդերը տեղի է տվել և Ադրբեջանը ստացել իր բաժին ծեծը։
Հավատացած եմ՝ մի փոքր հրաման լինի, այդտեղ զենք օգտագործել պետք չէ, ուղղակի մի փայտով կարող ես հետ տալ։ Առուշը, կամ մյուս համայնքի ղեկավարները, որոնք անմիջական մասնակիցն են եղել այդ գործողություններին, գործել են սյունեցուն վայել։ Թուրքը իր տեսակով է տենց, երբ երես ես տալիս, աստառ էլ է ուզում, մի բան էլ ավելին։ Բայց երբ հանդիպում է արժանի դիմադրության, սկսում է դրա մասին մտածելը ու տղաներն էնպես արեցին, որ արդեն մտածելու տեղիք ունեն»։
Մահապարտը տեղեկացրեց նաև, որ ադրբեջանցիները ևս չունեն կահավորանք, մնում են բաց երկնքի տակ, որովհետև թիկունքային ապահովման խնդիրներ ունեն, իսկ ՀՀ զինծառայողները ունեն վրաններ, իսկ եթե չունեն, փոս են փորում, թիկնոց վրաններով ծածկվում։ Քանի որ չկա հստակ սահման, տարածքներում էլ չեն եղել են հստակ դիրքեր, ուստի կահավորման մասին խոսք լինել չի կարող։
Նրա խոսքերով՝ ուղղակի հրաման է պետք և տղաներն այնքան պատրաստակամություն ունեն, որ կարող են նրանց դուրս քշել. «1000 ադրբեջանցին ի՞նչ է, որ դուրս չկարողանան հանել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ