Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բաքվի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու դեպքում կթուլանա Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա. Փորձագետ 05/24/2021   21:42  |  Քաղաքական

Մեծ Բրիտանիան և Թուրքիան ամեն ինչ անելու են, որպեսզի խոչընդոտեն Ադրբեջանի անդամակցությանը ցանկացած վերպետական կառույցին ` թե ՀԱՊԿ-ին, թե ԵԱՏՄ-ին: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նշենք, որ այսօր Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլոր երկրների համար, այդ թվում նաև՝ Ադրբեջանի:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պետք է դիտարկել այդ երկրի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակից Թուրքիայի, տնտեսական առումով վերադաս՝ Մեծ Բրիտանիայի՝ իր «Բրիթիշ Փեթրոլիումով» տեսանկյունից, քանի ադրբեջանական նավթի վաճառքի հիմնական տնօրինողը մեծ բրիտանական այդ ընկերությունն է: Փորձագետի խոսքով, եթե Բաքուն անդամակցի ՀԱՊԿ-ին, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա կթուլանա, իսկ փոխարենը կուժեղանա Ռուսաստանի և նրա դաշնակիցների ազդեցությունը:

«Որքանով է Ադրբեջանի այդ դաշնակիցներին ձեռնտու, որ Բաքուն դուրս գա Թուրքիայի ռազմական, տնտեսական, քաղաքական և Մեծ Բրիտանիայի տնտեսական վերահսկողությունից: Թուրքիային ու Մեծ Բրիտանիային ձեռնտու չէ, որ Ադրբեջանը ինտեգրվի մեկ այլ ռազմական բլոկի մեջ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները ամեն ինչ անում են, որպեսզի Ադրբեջանը ինտեգրվի իրենց դաշինքում: Ուստի առնվազն այս երկու երկրները կխոչընդոտեն Ադրբեջանին ինտեգրվելու այլ դաշինքների մեջ՝ իրենց շահերից ելնելով»,- շեշտեց ռազմական փորձագետը:

Իսկ որքանով է Հայաստանին ձեռնտու Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ դիտարկմանն ի պատասխան փորձագետը նշեց, որ այդ դաշինքի մեջ ինտեգրվելով, տեսականորեն Ադրբեջանը և Հայաստանը որոշ ժամանակ հետո դիվանագիտական հարաբերություններ կստեղծեն, որոշակի ստատուս-քվո է ստեղծվում նաև Հայաստանի և Ադրբեջանի առկա իրավիճակի հետ կապված, ինչպիսին կլինեն հարաբերությունները ռազմական բլոկում:

«Դա մի բլոկ է, որտեղ Հայաստանը ունի ձայնի իրավունք, կարևորագույն հարցերում բոլոր անդամներին տրված է նաև վետոյի իրավունք: Այսինքն՝ մեզ ձեռք է տալիս, որ Ադրբեջանը հայտնվի ընդհանուր խաղի կանոնների տիրույթում: Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ կան ըստ պայմանագրի և կանոնադրության առաջնահերթություններ, քո հարևանների հետ հարաբերություններում, ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններում և մեծ հաշվով ՀԱՊԿ-ի միջոցով լծակ է առաջանում: Եվ այդ լծակի գործիքակազմը գտնվում է նաև Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ձեռքում: Ես կարծում եմ, որ Հայաստանին ձեռնտու է որպեսզի Ադրբեջանը ամբողջովին չինտեգրվի Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Քանի որ մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է և մենք գիտենք, թե ինչպիսին է ՆԱՏՕ-ի անդամ երկրների վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ»,- շեշտել է փորձագետը:

Նրա արձանագրմամբ՝ Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ն ունի թշնամական վերաբերմունք: Այսպիսով, մեզ ձեռք չի տալիս, որ մեր հարևան պետությունը դառնա ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի անդամ-երկիր: Մեզ առավել ձեռնտու, որպեսզի մեր հարևան երկիրը մեր ընդհանուր դաշտում հայտնվի և որի վրա ազդեցություն կունենա նաև ՀՀ-ն:

Նահապետյանի կարծիքով՝ ռազմավարական տեսանկյունից դա ՀՀ-ի ազգային-պետական շահերի ձեռնտու գործընթաց է:

«Ադրբեջանը իր համար արցախյան հիմնախնդրի հարցում ստացավ առավելագույնը, սակայն, այս պատերազմի արդյունքներից գոհ չէ Թուրքիան: Քանի որ Թուրքիայի նպատակը նրանում չէր, որ Ադրբեջանը հաղթի պատերազմում, այլ որ թուրքական զինուժը տարածաշրջանում ունենա կարգավիճակային ներկայացվածություն: Այսինքն՝ Թուրքիայի զինված ուժերը պետք է լինեին ամենուր ` Ադրբեջանում, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի կամ Արցախի գրավված տարածքներում, ընդ որում իրավականորեն ամրագրված կարգավիճակով: Թուրքիան ցանկանում էր Արցախի և Ադրբեջանի շփման գծում, որպեսզի ռուս խաղաղապահների հետ միասին լիներ նաև թուրքական ԶՈՒ-ն: Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի դա չլինի: Թուրքիան նաև ցանկանում է ռազմական բազաներ ունենալ Նախիջևանում և Ադրբեջանում:

Սա Ռուսաստանի համար մարտահրավեր է, քանի որ Մոսկվան շատ լավ հասկանում է, որ տնտեսական հարաբերություններ ստեղծել մի պետության հետ չի նշանակում, այդ պետությանը զիջել ազգային-պետական շահերի տեսանկյունից ռազմավարական լուրջ տարածքներ: Խոսքը Արցախի տարածքների մասին է: Այլ խոսքերով, Թուրքիան ամեն ինչ կանի, որ իրավական կերպով ամրապնդվի այդ տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը դրան կհակազդի: Ուստի Թուրքիան է շահագրգիռ, որ այս տարածքներում լարումներ առաջանան, որ չբացառվի ռազմական բախում և Անկարան կպարտադրի Ադրբեջանին իր ռազմական ներկայությունը:

Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի համար այլընտրանք է ստեղծում, առաջարկելով անդամակցել ՀԱՊԿ-ին: Եթե Ադրբեջանը անդամակցի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ապա Թուրքիան այլևս անելիք չի ունենա Հարավային Կովկասում և կթուլանա Մեծ Բրիտանիայի ազդեցությունը»,- եզրափակեց Նահապետյանը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:39 24/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար. ՌԴ փոխարտգործնախարար
23:52 23/05/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ. Տիգրան Աբրահամյան
19:46 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ. Արա Այվազյան
23:26 20/05/2021  |  ՄեկնաբանությունԺողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով ազգի դավաճանը պայմանավորվել է Հայաստանի տարածքը զիջելու մասին. Միքայել Մինասյան
23:03 20/05/2021  |  ՔաղաքականԱդրբեջանից Փաշինյանին դեմ են տվել, վախեցրել, որ ստորագրի փաստաթուղթը, այլապես սահմանին կճնշեն. Զաքարյան
18:42 20/05/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը պետք է հրապարակի փաստաթուղթն ամբողջությամբ՝ նախքան ստորագրելը. Նահապետյան
23:35 19/05/2021  |  ՔաղաքականԱդրբեջանը ռազմական ուժով ՀՀ տարածքում որևէ խնդիր լուծելու պոտենցիալ չունի. Մելիք-Շահնազարյան
19:10 19/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ անդամ երկրների սահմանների ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ստանիսլավ Զաս
18:02 19/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը տեսավ, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են ոչ ադեկվատ վիճակում, նրանք շատ տեղերում կարող են առաջ գալ, այդ թվում՝ Տավուշի մարզում, Եղեգնաձորում, Վայքում, Արարատում. Փորձագետ
15:58 19/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ ԱԳՆ նախարարը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Արխիվ

[]