ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից խարդախությամբ հափշտակվել է 9000 ԱՄՆ դոլար. Հանգամանքները պարզվում են 05/24/2021 18:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից հաղորդում է ստացվել այն մասին, որ բնակարան գնելու պատրվակով իրենից 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել:Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ քաղաքացին 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում որոշել է Արցախից Երևան տեղափոխված փախստական որևէ ընտանիքի տեղավորելու նպատակով բնակարան գնել: Տեսնելով օնլայն գնումների հարթակում՝ https://erevan.unibo.ru/m19080814/dvuh-komnatnaya-ne-dorogo.htm կայքում, տեղակայված Երևանի Սարյան փողոցում 18.000 ԱՄՆ դոլար արժողությամբ երկու սենյականոց բնակարանի վաճառքի մասին հայտարարություն՝ հեռախոսով կապ է հաստատել «բնակարանի սեփականատիրոջ»՝ «Վլադիմիրի» հետ: Վերջինս հայտնել է, որ բնակվում է Պորտուգալիայում և գնորդից պահանջել, որ նա իր իսկ հաշվեհամարին փոխանցի բնակարանի արժեքի կեսը՝ 9000 ԱՄՆ դոլար գումարը, կտրոնը նկարի և ուղարկի իրեն, որպեսզի համոզվի, որ այն գնելու համար գնորդն ունի անհրաժեշտ գումարը:
Պայմանավորվածության համաձայն՝ գնորդը հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղից 2020թ. հոկտեմբերի 15-ին 9.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել «MoneyGramm» փոխանցման համակարգի իր հաշվեհամարին, որից հետո կտրոնը նկարել և ուղարկել է բնակարանն իբր վաճառող անձին: Մի քանի օր անց վերջինս կրկին հաղորդագրություն է ուղարկել գնորդին՝ մնացած 9.000 ԱՄՆ դոլար գումարն ուղարկելու պահանջով, ինչին նա չի համաձայնել: Կասկածելով, որ հնարավոր է խաբեության զոհ է դարձել, գնորդը ցանկացել է հետ ստանալ իր հաշվեհամարին փոխանցված գումարը, սակայն բանկից տեղեկացել է, որ ողջ գումարը ՌԴ Սարատովի մարզում իր իսկ անունով կանխիկացվել է:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է խարդախության մեխանիզմը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև հիշյալ անձի կողմից նույն տարբերակով մեկ այլ անձի հետ գործարք կատարելու փորձ վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Վլադիմիր» անվամբ ներկայացած անձի ինքնությունը պարզելու, նրա գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Վարույթն իրականացնող մարմինը հորդորում և զգուշացնում է քաղաքացիներին լինել զգոն՝ խարդախությունների զոհ չդառնալու համար, միաժամանակ խնդրում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, տուժել են վերը նկարագրված անձի գործողություններից, դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ՀՀ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ