Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Անարժան հասարակությունն ընտրելու է անարժան առաջնորդի. Հարություն Մեսրոբյան 05/24/2021   20:18  |  Հարցազրույց

Վերջին օրերին շրջանառվում էր տեղեկատվություն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատրաստվում է ստորագրել ևս 1 փաստաթուղթ, որի համաձայն՝ թշնամուն հնարավոր է նոր հողեր հանձնվեն։ Փաստաթղթից, սակայն, տեղյակ չէր անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Այս և այլ հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ։

- Պարոն Մեսրոբյան, խոսք գնաց փաստաթղթի մասին, որից որևէ մեկը տեղյակ չէր՝ ո՛չ իշխող խմբակցությունում, ո՛չ էլ ԱԳՆ-ում։ Նախ, ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, որ պետական կառավարման համակարգում մեկը մյուսից անտեղյակ են։

- Իրավիճակն անփոփոխ է, գնահատականները նույնպես։ Արդեն 3 տարի է, ինչ այդ երևույթը շարունակվում է։ 2018-ի հունիսին կառավարության նիստի ժամանակ կուտակային կենսաթոշակի հետ կապված որոշում ընդունվեց և նորերը վարվեցին այնպես, ինչպես նախորդ իշխանությունները։ Իսկ մինչ իշխանության գալը կատաղի քննադատում էին կուտակային կենսաթոշակային համակարգը, բայց հետագայում նրանց կայացրած որոշումը 180 աստիճանով հակասեց իրենց նախկին պահվածքին։ Նույնն էլ հիմա է։ Հանրահավաքներից մեկում հայտարարվեց, որ ոչ մի նման փաստաթուղթ առանց ժողովրդի հետ քննարկելու չի ստորագրվի, բայց հիմա նորից կատարվում է ճիշտ հակառակը։

- Այսինքն, իրենց կայացրած բոլոր որոշումները միանձնյա՞ են։

- 3 տարի բոլորս տեսնում ենք դա և 3 տարի նույն զարմանքն ենք տածում։ Դա արդեն իշխանության խնդիրը չէ, այլ մե՛ր խնդիրն է։

- Այս դեպքում ակնհայտ էր, որ վարչապետի պաշտոնակատարի և ԱԳՆ-ի դիրքորոշումները տարբերվում են, քանի որ նախարարությունը գտնում է, որ առաջնայինն Արցախի հարցի լուծումն է, այնուհետև սահմանազատման աշխատանքները։

- Բոլորս սիրում ենք բառեր մեկնաբանել, բայց ես փորձագետ եմ և գործ ունեմ բացառապես փաստերի հետ։ Երբ նրանք իշխանության եկան, նրանց գործերը 180 աստիճանով հակասեցին իրենց հայտարարություններին, խոստումներին և սկզբունքներին, որոնք ունեին նախկինում։ Ստացվե՞ց, որ բառերը զրո արժեք ունեն։ Գործով տեսնում ենք, որ ցանկացած պահի, ցանկացած որոշում կարող է ընդունվել, որը կհակասի նախքան իշխանության գալն իրենց ունեցած դիրքորոշումներին։ Մենք դեռ քանի՞ տարի այդ երևույթը պետք է տեսնենք, որ չզարմանանք։

- Ստացվում է՝ շարունակելու՞ են իրենք իրենց հակասել։

- Բնական է։ 3 տարի հակասելուց հետո ինչո՞ւ պետք է 4-րդ տարին չհակասեն։ Մեր անսկզբունք միջավայրում խոսքերի վրա՞ ենք ուշադրություն դարձնում։ Եթե այդպես է, առաջարկում եմ այս հարցազրույցը շարունակել Երևանի Աջափնյակի նոր կառուցված մետրոյի կայարանի սրահում: Կարո՞ղ ենք... Սա՛ է խոսքի ու գործի տարբերությունը: Մենք կեղծավոր, ստախոս հասարակություն ենք և նման հասարակության մեջ բառերի վրա ուշադրություն դարձնել նշանակում է լինել կեղծավոր ու մնալ մանկան հասակում։ Անգամ երեխային, որ 1-2 անգամ խաբում են, 3-րդ անգամ դժվարանում են խաբել, իսկ մեզ մոտ տարիներով խաբում են, հաջորդ տարի նորից սկսում ենք զարմանալ։ Ես միայն փաստերն ու քայլերն եմ կարևորում։

- Եթե փաստերով գնահատենք, անկախ նրանից, թե ով ինչ կարծիք կամ դիրքորոշում կարտահայտի, Նիկոլ Փաշինյանն անելու է այն, ինչ այդ պահին նպատակահարմա՞ր է գտնում։

- Փաստերը ցույց են տալիս, որ երկիրը բացարձակապես չի կառավարվում, այլ ուղղորդվում է։ Դա ակնհայտ է։ Եթե չի կառավարվում, այլ ուղղորդվում է, նշանակում է՝ բառերի վրա պետք է զրո ուշադրություն դարձնել։

- Ո՞ր կողմից է ուղղորդվում:

- 2015-ին հրապարակվեց իմ վերլուծականն «Էլեկտրիկ Երևան» դեպքերի կապակցությամբ, որտեղ մանրամասն ներկայացրել եմ ուղղորդվածության խնդիրը: Նույն պրոցեսներն են գնում ներկայումս: Այդ իսկ պարճառով ինձ հիմա չի հետաքրքրում որտեղից է ուղղորդվում՝ ինձ հետաքրքրում են փաստերը։ Բառերով խոստացան, որ ներդրումների տարափ է լինելու: Կարո՞ղ ենք այս 3 տարվա մեջ արված մի լուրջ ներդրում հիշել։ Համատարած ականատես եղանք սուտ խոստումների, և ոչ ոք այս 3 տարվա մեջ ոչ մի պատասխանատվություն չկրեց։ Դա ևս ապացույց է, որ մենք սուտասան, կեղծավոր հասարակություն ենք, որովհետև այս ամենը կուլ ենք տալիս։

- Ո՞ր մարմինները թերացան, որ մինչ օրս ոչ մեկը պատասխան չի տվել։

- Ամեն խոստման հետևում կա կոնկրետ կառույց և անուն-ազգանուն։ 3 տարվա մեջ մեր պետական պարտքը մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլարով ավելացել է: Ինչպե՞ս է այն ավելանում։ Քննարկվում է համապատասխան գերատեսչությունում, նախարարությունում, կառավարությունում, հետո մտնում է խորհրդարան, որոշում է կայացվում և վարկ է վերցվում։ Այդ բոլոր կառույցների ղեկավարները պետք է գլխով պատասխան տան: Բայց ինչո՞ւ ոչ մեկը պատասխան չի տալիս: Նման հասարակությունում նման հարցի պատասխանն անգամ տեսականորեն գոյություն չունի։ Այդ միջավայրում լուրջ հարցերին լուրջ պատասխան գոյություն չունի։

- Պարոն Մեսրոբյան, հունիսի 20-ին նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հասարակությանը ևս 1 հնարավորություն է տրվում իրավիճակը փոխելու և նոր իշխանություն ձևավորելու...

- Հիմար սպասումներ։ 2 անգամ է որոշ չափով արդար ընտրություն եղել՝ 1991-ին և 2018-ին: 2 դեպքում էլ խիստ դժգոհ ենք։ Հիմա մենք Կոկա-կոլայի՝ «Կրկին փորձիր» մոտեցու՞մն ենք կիրառում։ 2 դեպքում էլ վատ ընտրություն է եղել, հիմա 3-րդի հետ ի՞նչ հույսեր ենք կապում։ Անարժան հասարակությունն ընտրելու է անարժան առաջնորդի։ Բացի այդ, փետրվարից զգուշացնում եմ, որ հետպատերազմյան շոկային վիճակում ցանկացած ընտրության պարագայում 80%-ով, ըստ Պարետոյի օրենքի, վտանգ կա, որ ողբերգական դեպքեր կլինեն։ Պետք է մոտակա 5 տարվա մեջ ցանկացած ընտրություն արգելվի։ Ավելին, մինչև ընտրությունն ամբողջ բնակչությունը պետք է ընտրողի ցենզ անցնի։ Շատերը պետք է իրավունք չունենան ընտրելու։ Օրինակ՝ նրանք, ովքեր 2018-ին ընտրություն արեցին, բոլորը ցմահ պետք է զրկված լինեն ընտրության իրավունքից, որովհետև նրանք իրենց ընտրությամբ երկիրը բերեցին ողբերգական վիճակի։ Հիմա այդ մարդկանց նորի՞ց շանս եք տալիս։ 1998-ին Հայաստանում սարսափելի ներքաղաքական ճգնաժամ էր, ինչպե՞ս լուծվեց հարցը. կուլիսների հետևում... Ժողովրդին չնյարդայնացրին, լարվածություն չստեղծվեց, ոչ ոք անգամ քերծվածք չստացավ, բայց իշխանությունը փոխվեց։ Հիմա այդքան արյուն թափվելուց, այդքան զոհեր ունենալուց, շոկային վիճակում գտնվելով, ադեկվատ ընտրությո՞ւն ենք ակնկալում, երբ 2018-ին մահացու վտանգների բացակայության պայմաններում մեր հասարակությունը խայտառակ ընտրություն արեց։

- Բայց ստեղծված ներքաղաքական իրավիճակում հնարավո՞ր է կուլիսների հետևում հարցը լուծել։

-  Միշտ հնարավոր է։

- Այդ դեպքում ինչո՞ւ այս ամիսների ընթացքում չլուծվեց։ Պատերազմից հետո բազմաթիվ հանրահավքներ, ցույցեր, կազմակերպվեցին, սակայն իշխանությունը չփոխվեց։

- Ընդդիմության բոլոր քայլերը պարբերաբար մեկնաբանել եմ և ասել, թե ինչ պետք է անեն։ Էլի՛ չեն լսում։ Մենք դարձել ենք իմպոտենտի հոգեբանությամբ հասարակություն։ Ընկնում ենք խոսքերի հետևից, գործողություններ չկան, իսկ դա իմպոտենտ հասարակության ախտանիշն է։ Ներքաղաքական լարվածությունն աճում է, քաղաքում պարբերաբար ականատես եմ լինում տարբեր մարդկանց հրապարակավ բախումների ընտրության հետ կապված։ Նշանակում է՝ որքան մոտենա հունիսի 20-ն, այնքան լարվածությունը կմեծանա։ Աստված մի արասցե, եթե սկսվեն բախումներ։ Մեր արտաքին թշնամին ժանիքները սրած սպասում է, մենք էլ գնում ենք հենց այն ուղղությամբ, որտեղ ինքներս մեր արյունն ենք թափելու։ Բա դա մեր մասին լուրջ բան ասու՞մ է։ Ստացվում է՝ այս թեժ իրավիճակում մի գործողություն ենք կատարում, որն ավելի է թեժացնելու իրավիճակը։ Հայի բախտը հայի անբարո և անմիտ գործողությունների հետևանքն է։ Ավելի լավ է ես իմ կոշտ խոսքերով տրամադրություն փչացնեմ, բայց արյուն չթափվի, քան ականջահաճո կեղծավոր բաներ ասեմ, և մենք վերանանք։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 24/05/2021  |  ՄեկնաբանությունՍա արդեն թրքասիրության վերջն է. Շարմազանով
19:40 24/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության կորստի վտանգի առջև. Արտակ Թովմասյան
19:30 24/05/2021  |  ՔաղաքականՀայաստանի միջպետական ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ. փորձագետ
18:42 23/05/2021  |  ՄեկնաբանությունԲրիտանական մի շարք ընկերություններ թուրքին հանձնված մեր տարածքներում պատրաստվում են տնտեսական լուրջ ներդրումներ անել. Զոհրաբյան
16:28 23/05/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլը մատի վրա խաղացնում է բոլորին ու բոլորը հլուհնազանդ կատարում են իրենց դերը. Բաղդասարյան
13:59 23/05/2021  |  ՄեկնաբանությունԵթե պարզվի, որ մեծամասնությունն ուզում է մեռնել, գուցե թողնենք` մեռնի՞, գուցե մեռնե՞նք. Վարոսյան
13:47 23/05/2021  |  ՔաղաքականԵթե շարունակենք հանդուրժել, ապա շուտով թուրքը Երևանում է գործելու. Փոստանջյան
13:29 23/05/2021  |  ՔաղաքականԻշխանություններին հարմար է, որ իրենց ընդդիմադիրները լինեն մարդիկ, որոնց նկատմամբ հարուցած քրեական գործեր ունեն. Մարուքյան
13:11 23/05/2021  |  ՔաղաքականՆախկին նախագահների հակառեյթինգի շնորհիվ իշխանությունն ուժ է ստանում. Մարուքյան
12:51 23/05/2021  |  ՔաղաքականԹշնամին օր օրի իր զորքերն ավելացնում է ՀՀ սուվերեն տարածքում. Մարուքյան

Արխիվ

[]