ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրիստինա Նազարյան. «Ընտրություններից հետո չարքը չքանալու է իշխանությունից. Չկասկածեք» 05/24/2021 18:14 | Քաղաքական
«Հին Հռոմում գոյություն ուներ մի ասացվածք՝ «Վայ պարտվողին», - «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է «Սթափ զրույց» բանավիճական հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը՝ զուգահեռներ անցկացնելով այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ։ Այսինքն՝ պարզ ու հասկանալի մեսիջ. երբ դու քո երկիրը հասցնում ես պատերազմի, իսկ հետո՝ այդ պատերազմում պարտության, ապա վա՜յ պարտված կողմին։ Այսուհետ նա ստիպված է լինելու գնալ մշտական զիջումների ճանապարհով։ Սա համաշխարհային պատմության մեջ հայտնի փաստ է, և Հայաստանն այստեղ բացառություն չէ։ Ցանկացած երկիր, որը հասցվել է այնպիսի պարտության, որին մեզ բերել է Նիկոլ Փաշինյանը, ստիպված գնում է զիջումների ճանապարհով։ Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդը գտնվում է իշխանության ղեկին։ Քանի դեռ ժողովուրդը նրան չի ասել՝ «հեռացիր»։
«Թեև մենք հասկանում ենք, որ եթե Փաշինյանը գնում է արտահերթ ընտրությունների, ուրեմն գիտակցում է, թե որքան բարդ իրավիճակ է ստեղծվել երկրում,- շարունակում է զրուցակիցը։ Նա ընտրեց իշխանությունը պահելու միջանկյալ մեթոդը՝ սկզբում մի քանի ամսով, հետո մեկ ամսով, հետո մի որոշ ժամանակով, ինչը թույլ կտա իրադարձություններիիր իսկ գործարկած շղթան հասցնել մինչև ինչ-որ տրամաբանական, իր դիրքից, վերջին։ Թեպետ մինչև 2018-ի ընտրությունները նրա հռչակած հռետորաբանությունը բոլորովին այլ էր։ Այսօրվա՝ «ինչի ուզենք, դրա մասին էլ կպայմանավորվենք», «ինչ ուզեմ, այն էլ կստորագրեմ» սկզբունքով ցինիզմ չկար։ Բայց 2018 թվականի ընտրություններից հետո, լեգիտիմացնելով իր իշխանությունը, նա աստիճանաբար սկսեց բացահայտել իր ողջ հռետորաբանությունը և մեզ բերել այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան։
Մինչ այդ նա չի խոսել իր բանակցությունների զրոյական կետի մասին։ Նա ասում էր, որ պատրաստ չէ բանակցություններ վարել, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել։ Հետո հայտարարեց, որ արդեն մի քիչ պատրաստ է։ Իսկ հետո, որ բանակցություններ չի վարում, ուղղակի Ալիևը նրան պատմել է բանակցային գործընթացի մասին, ինչն ինքնին աբսուրդ է, որովհետև Հայաստանում կա մարդ, ով կպատմի բանակցային գործընթացների մասին, և դա պետք է անի բացարձակապես ոչ Ալիևը»:
«Հենց այդպես էլ վարչապետի պաշտոնակատարը մեզ համակարգված կերպով բերեց նրան, ինչ տեղի ունեցավ։ Եվ մի անգամ հնչեց, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի, ինչն ինքնին աբսուրդ է, որովհետև այդ լուծումը չի կարող հավասարապես ձեռնտու լինել հակամարտության կողմերին։
Մենք բոլորս հիշում ենք նրա՝ «Արցախը Հայաստան է, և վերջակետ» արտահայտությունը, որն ասվել է, հնարավոր է, պոպուլիստական նկատառումներից ելնելով՝ առանց հասկանալու պետության առաջին դեմքի պատասխանատվության չափը, որը դա ասում է։ Ի պատասխան Ալիևից լսեցինք. «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»: Եվ սկսվեց հայտնի իրադարձությունների շղթան։ Այսինքն՝ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը մեզ համակարգված դրդեց պատերազմի, գիտակցաբար, թե ոչ, իմ կարծիքով, դա արդեն կարևոր չէ։
Կարևոր են արդյունքները, որոնք մենք ունենք. 5000-ից ավելի հայ զինվորների, Արցախի տարածքի 75%-ի, բուն հայկական Շուշիի, Հադրութի կորուստ և այլն: Իսկ հետո մենք կորցրեցինք 21 կմ ճանապարհ դեպի Սյունիք, ստացանք Շուռնուխի իրադարձություններ և հիմա արդեն կանգնած ենք այն տարածքների հանձնման հարցի առջև, որոնց մասին, սկզբունքորեն, գիտեինք արդեն նոյեմբերի 9-ից:
Մենք հասկանում էինք, թե ինչի ենք գնում, որովհետև ընդդիմության պահանջը, որ նա նոյեմբերի 9-ից անմիջապես հետո հեռանա, ժամանակավոր կառավարություն ստեղծի, որը մեկ տարի հետո նորմալ ընտրություններ կանցկացներ, երևի այդ պահին ամենախելացի որոշումն էր։ Բայց ստացվեց այլ կերպ։
Այսօր մենք ունենք մերկացած Հայաստանի սահման։ Եվ շատերը վերջապես հասկացան այն, ինչի մասին մենք խոսում էինք հենց սկզբից, որ Հայաստանը չէ, որ պաշտպանում է Արցախը, այլ Արցախն է պաշտպանում Հայաստանը։ Հայաստանի վահանն Արցախն էր, որը մենք կորցրեցինք, չկարողացանք պաշտպանել», - արձանագրում է Քրիստինա Նազարյանը ։
Հարցազրույցը վարեց Լանա Մշեցյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ