Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Հերոստրատները». ինչո՞ւ ենք այսքան թանկ վճարում մեր երկրում ապրելու իրավունքի համար․ «Փաստ» 05/22/2021   08:48  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Հայաստանում այս օրերին կարծես երկու տարբեր իրականություն լինի, կարծես երկու տարբեր իրականության մեջ ապրենք: Մեր կյանքը բաժանվեց պատերազմից առաջ ու հետո ժամանակաշրջանների, իսկ մե՞նք, իսկ մենք վաղուց ենք կիսված, ջլատված, բաժանված, իրար չենք հանդուրժում, իրար կարծիք չենք լսում, ատում ենք իրար որքան ուժ ունենք: Եթե նույն ուժով պետություն կառուցեինք, թերևս հիմա այս օրին չլինեինք: Հանրապետության հրապարակում երկու զուգահեռ իրականություն էր: Աբովյան փողոցից դեպի Ամիրյան խաչմերուկ և Նալբանդյան փողոցից դեպի կառավարության շենք գնացող հատվածները, կարծես թե, լրիվ տարբեր աշխարհներ լինեին: Հանրապետության հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին, Աբովյան փողոցում անհոգ քայլող զբոսաշրջիկներ, խոսքից հասկանալի էր՝ հիմնականում իրանցիներ և ռուսներ, իսկ կառավարության շենքի մոտ Հայաստանի քաղաքացիներն էին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին ստորագրել հերթական հակահայ փաստաթուղթը:

Նա ասում է, թե «ձեռք բերված նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»: Իսկ մենք երևի բան չենք հասկանում և համառում ենք ու դեմ արտահայտվում լավ ապրելու հեռանկարին, դե, այն մեկին, որ կունենանք, երբ կոմունիկացիաները գործարկվեն, կամ մյուսին, որ մեր տղաները, հնարավոր է, Ացախում չծառայեն, դե, այն մեկին, որ սահմանների բացման դեպքում էժան գներով բանջարեղեն և այլ ապրանքներ կներմուծենք: Հիմա լրիվ հասկանում եմ մարդկանց, որոնք սկսում են հայհոյել, անաստված հայհոյել: Մեկ էլ հարակից փողոցում մի իսկական աղմուկ է սկսվում, ոստիկանների՝ իրար հերթ չտվող հրահանգները, որ ճանապարհն ազատեն երկրորդ շարքում կանգնած մեքենաներից: Մի աղմուկ, մի աղաղակ: Ակամայից պտտվում ես՝ տեսնելու, թե հիմա ի՞նչ է եղել: Չեք հավատա, չորս մեքենա է անցնում, պաշտոնյաների մեքենաներ:


Թվաց, թե ինչոր կարևոր բան է պատահել: Ուզում ես բղավել մեքենաների հետևից՝ ինչո՞ւ եք խախտում քաղաքի լռությունը, մեռած, բայց չթաղված քաղաքի ու երկրի լռությունը: Մեկ էլ լռությունը քաղաքի վրայով թռչող ուղղաթիռներն ու ինքնաթիռներն են խախտում, որոնց ձայնն առաջ ստիպում էր երկինք նայել ու անգամ ձեռքով բարևել, կարծես օդաչուն տեսնելու էր քեզ: Երեխա էինք, հավատում էինք հրաշքների, իսկ հիմա իրականության մեջ ենք ապրում, չենք համակերպվում, բայց ապրում ենք, մեռնելու համար ո՛չ ուժ ունենք, ո՛չ քաջություն: Հաճախ ենք ասում՝ կյանքը շարունակվում է, այո՛, շարունակվում է, բայց ինչո՞ւ է կանգնել կոկորդներիս ու ցած չի իջնում, ինչո՞ւ այսքան թանկ վճարեցինք մեր երկրում ապրելու և արարելու իրավունքի համար:

Որովհետև ժամանակին մեզ տրված, մեր կողմից նվաճված իրավունքին տեր չեղանք: Կենացներ ու կենացներ, այդպես գիտություն «զարգացրեցինք», մշակույթ, կրթական համակարգ: Այո՛, ինչ-որ բաներ արեցինք, բայց այդ ճանապարհին քաղաքական շատ ուժեր ու գործիչներ սխալներ թույլ տվեցին, իրենք նաև ժամանակին ճանապարհ հարթեցին արդեն երեք տարի Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար, իրենք այնպես արեցին, որ շատերի բանականությունը մթագնի, վերլուծելու ունակությունը երկրորդ պլան մղվի, և նրանք իրենց ձայնը տան մեկին, ով Արցախը բեռ էր համարում, ով պոպուլիստ էր, ով բոլոր կոռուպցիոներներին և մյուս օրինախախտներին պետք է «ասֆալտին պառկեցներ», բայց անգամ նորմալ, որակյալ ասֆալտ փռել չկարողացավ: Նա քաղաքական ամենատարբեր պաշտոններում նշանակեց մարդկանց, որոնք այնքան անտեղյակ և հեռու են իրենց ղեկավարած ոլորտներից, ինչպես Հայաստանը տիեզերագնացությունից:

 
Պաշտպանության նախարար, որը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց, իսկ իմ լրագրող գործընկերները չեն հիշում դեպքեր, երբ պաշտպանության նախարարն ուղղակի ճողոպրել է իրենցից, էկոնոմիկայի նախարար, որը չգիտես թե ինչ հույսով երկնիշ տնտեսական աճ է խոստանում, և այսպես շարունակ: Մի խումբ պաշտոնյաներ գնում են Սյունիք, լուսանկարվում, մեզ համոզում, թե տեսեք՝ ամեն ինչ հանգիստ է: Դե, իսկ «քայլող» պատգամավորները ամենաիսկական «գլուխգործոցներ են»: Նրանց մտքի գոհարները ստիպում են կասկածել սեփական բանականության սթափությանը: Դժբախտաբար, նաև նրանց մեղքով մարտնչող տգիտությանն այսքան տեղ տրվեց մեր երկրում:

Այն մեկ մարդը, որ գրեթե միշտ ու բոլոր հարցերում մեղադրում է «նախկիններին», զրոյացրեց պետական կառավարման համակարգը: Ամենացավալին՝ զրոյացրեց պաշտպանական գերատեսչության հանդեպ վստահությունը, իսկ այն այնքան մեծ էր: Այո՛, բոլոր տարիներին ունեցել ենք հարցեր պաշտպանական գերատեսչության այս կամ այն խնդրի, զինծառայողների հետ պատահող դժբախտ դեպքերի, ինքնասպանությունների կամ այլ դեպքերի հետ կապված: Հասկանում ենք, որ կատարյալ համակարգեր չեն լինում, բայց վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրում պետական կառավարման համակարգը դրված էր ռելսերի վրա և ընթանում էր առաջ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, իսկ հիմա՞: Հիմա ոչ միայն ընկել է ռելսերից, այլ նաև հետ է շպրտվել մի քանի տասնյակ տարով:

Տպավորություն է, թե զրոյից պետք է պետություն կառուցենք՝ հույս ունենալով, որ կան պետական որոշ գերատեսչություններ, որոնք, չնայած ամեն ինչին, շարունակում են աշխատել, որովհետև իրենք ծառայում են պետությանը և ոչ թե Նիկոլ Փաշինյանին և «իրենցքայլականներին», որովհետև պետությունը, չնայած այս պարտությանը, չնայած իր ու քաղաքացիների արժանապատվության ոտնահարմանը, մնայուն է, իսկ Փաշինյանն ու «իրենցքայլականները»՝ անցողիկ, շատ անցողիկ, հուսանք՝ արագ անցողիկ, չնայած նրանք էլ են հիշվելու, պատմությունը նրանց չի մոռանա և արժանի գնահատական կտա բոլոր գործողություններին: Հերոստրատին էլ է պատմությունը հիշում>>:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 22․05.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:40 22/05/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը «ընտրակաշառք» է բեմադրելու․ «Փաստ»
23:52 21/05/2021  |  ՔաղաքականՎարչապետի աթոռից կառչած անձի և ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջև առկա են ակնհայտ հակասություններ. «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը
23:36 21/05/2021  |  Մեկնաբանություն«Նիկոլի Սասունը հրաժարվու՞մ է Նիկոլից». Համբարյան
23:14 21/05/2021  |  ՄեկնաբանությունԸնտրություններում հաղթելու հնարավորություն ունի այն քաղաքական ուժը, որն այսօր կարողանա թույլ չտալ ստորագրել չարաբաստիկ փաստաթուղթը. Իշխանյան
21:40 21/05/2021  |  ՎերլուծություններՍատանայի փաստաբանները-1
20:47 21/05/2021  |  ՔաղաքականԱԳՆ-ից հայտնել են, որ երկրորդ փաստաթղթի գոյության մասին տեղյակ չեն. Արթուր Վանեցյան
20:03 21/05/2021  |  ՔաղաքականԱԳՆ-ն դեմարշի է գնում. Նրա ձևակերպումն արդարացի ու իրավացի է. իրանագետ
19:59 21/05/2021  |  ՔաղաքականՀայաստանն ամբողջությամբ կհայտնվի շրջափակման մեջ. Ադրբեջանական հսկողության տակ կլինեն դեպի Իրան եւ Վրաստան տանող մայրուղիները
16:24 21/05/2021  |  ՄեկնաբանությունՎերաքննիչ դատարանը մերժեց Սյունիքի ակցիաների գործով Խաչատուր Գևորգյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը
16:14 21/05/2021  |  ԼՐԱՀՈՍ«Կարևորում ենք ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը». Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]