ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դելիմիտացիա և դեմարկացիա անել պետք է բացառապես նախկին հավաստի քարտեզներով. Դանիելյան 05/22/2021 11:13 | Մեկնաբանություն
Պետք է տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անել բացառապես նախկին հավաստի քարտեզներով։ Դրանցից մեկը հենց այս պահին գտնվում է Հռոմում՝ փորագրված է քարի վրա։ Ի դեպ, ադրբեջանի պահով ոչինչ չկա՝ հասկանալի պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Պետական սահմանի փաստացի գծանշումներ անելիս՝ բնակավայրերը կիսելու և հանրապետական նշանակության ճանապարհները թշնամու հսկողությանը հանձնելու տեսքով, պետք էր հիշել տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անելու անհրաժեշտության մասին, ոչ թե բացարձակապես անհիմն պարբերաբար արդարանալ խնդրի հետ ոչ մի կապ չունեցող օրենքի գոյությամբ՝ հղումներ անելով դեռևս 5 տարի առաջ ուժը կորցրած հոդվածների վրա։ Այս ամենի բուն իմաստն այն է, որ սահմանագծումներ անելիս, փոխադարձ այնպիսի լուծումներ գտնվեին, որ չխաթարվեին մարդու տարրական իրավունքները և Երկրի անվտանգությունը, ոչ թե GPS֊ի ցուցիչներով մարդուն բռնությամբ վտարեն իր տանից, ինչի մասին բազմիցս փաստարկված արտահայտվել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ արժանանալով հանրային իշխանության պարսավանքին։
Իհարկե, սրանք անհրաժեշտ գործընթացներ են, բայց դրանք չի կարելի կյանքի կոչել այն պայմաններում, երբ մի կողմը հակված է ամեն տեսակի զիջումները, որպես իբր խաղաղության գրավական դիտարկելուն, իսկ մյուսն էլ՝ սուր հոտառությամբ հարմար պահը զգալով, հապճեպ ագրեսիաների ու պորովոկացիաների է դիմում (հենց միայն սպառնալիքի ազդեցության այս փաստերը բացառում են միջազգային որևէ համաձայնագրի իրավաչափությունը)։
Չմոռանանք, որ այս ամենից հետո անխուսափելիորեն լինելու են սահմանային գոտիներ՝ ազատ տեղաշարժի հստակ սահմանափակումներով (որը պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչեւ 5 կիլոմետր լայնությամբ), սրան ևս պետք է պատրաստ լինենք։
Հ.Գ. Այո, պետք է տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անել բացառապես նախկին հավաստի քարտեզներով։ Դրանցից մեկը հենց այս պահին գտնվում է Հռոմում՝ փորագրված է քարի վրա։ Ի դեպ, ադրբեջանի պահով ոչինչ չկա՝ հասկանալի պատճառներով ....»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ