ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստում են ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան՝ շարունակելով վնաս տալ երկրին ու ժողովրդին․ «Փաստ» 05/22/2021 08:53 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր չկա իրադարձությունների կանխատեսելիության որևէ աստիճան։ Կարող է ամեն պահի այնպիսի իրադարձություններ տեղի ունենան, որոնք նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող տեսնել։ Ու հարցն այն է, որ դառն իրականությունը ուղեկցվում է իրարամերժ տեղեկատվական հոսքերով, որի պարագայում հասարակ քաղաքացու համար շատ դժվար է կողմնորոշվել։ Եվ սա արդեն ոչ թե բացառություն, այլ կանոն է դարձել, որ իշխանություններն իրենց գործելակերպին համապատասխան մոլորեցնում են հասարակությանը։
Ինչ տեղեկություն, որ տարածվում է մամուլում, իսկ իշխանությունները հերքում են, հետո պարզվում է, որ այդ ամենը ճիշտ է, իսկ իշխանությունները պարզապես ստում են, ստում են ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Այդպես էլ, երբ համացանցում մեծ տարածում գտան վերջին օրերի սահմանային միջադեպերի մասին տեսանյութերը, իշխանության ներկայացուցիչները շտապեցին հերքել դրանց իսկությունը, բայց հետո ՊՆ-ն հաստատեց, որ դրանք հենց սահմանային իրադարձություններին են վերաբերում ու հենց վերջին օրերին։ Ու հիմա, երբ իշխանությունների խոսքերն ու հավաստիացումները որևէ արժեք չունեն, ավելին՝ նրանց հավատացող գրեթե չի մնացել, Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ մամուլում հրապարակված փաստաթուղթը միակն է, չկա ու չի կարող լինել գաղտնի հավելված։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սրանից, ըստ տրամաբանության, պետք է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, այլ փաստաթուղթ (փաստաթղթեր) գոյություն ունի, որի բովանդակության մասին հանրությունը գաղափար անգամ չի կարող ունենալ։ Ու երբ այն կիրարկվի, հասարակությունը կրկին կանգնելու է փաստի առաջ։ Այսինքն, Փաշինյանն ինքը, հերքելով նման փաստաթղթի առկայությունը, ակամա խոստովանեց, որ նման փաստաթուղթ կա: Ի վերջո, տեսեք, Փաշինյանը հայտարարում է Արծվաշենի անկլավի վերադարձի խնդրի մասին, որը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, խոսում է անկլավների մասին և այլն։ Մյուս կողմից՝ մեծագույն պարադոքս է, որ հրաժարական տված, հետո խորհրդարանում երկու անգամ չընտրված անձը, որ ինքն իրեն ապօրինաբար ԺՊ է կարգել, երկրի ու նրա անվտանգային համակարգի հետ ինչպես ցանկանում, այդպես էլ վարվում է, մոլորեցնում է հասարակությանն այնքան, ինչքան իր ջանքերը ներում են, ավելին՝ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որն ինչքան էլ Նիկոլն ասի, թե «100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին», հենց միայն այն հանգամանքը, որ ինքն է նման բան հայտարարում, հաստատում է, որ 100 տոկոսով հակառակն է լինելու։
Այս ամենին զուգահեռ, այն պայմաններում, երբ պետական ինստիտուտները քաոսի են մատնվել ու կազմաքանդված վիճակում են, երբ իր մեղքով պատերազմ ենք պարտվել, հազարավոր զոհեր ենք տվել, երբ Հայաստանի անվտանգությունը անձամբ է հասցրել զրոյի, երբ մշտապես զբաղվել է քայքայելով, քանդելով ու կործանելով, Նիկոլն իրեն իրավունք է վերապահում ընդդիմությանը մեղադրել քայքայիչ գործունեություն իրականացնելու հարցում։ Ապշելու բան է... Ու այս ֆոնին առավել տեսանելի է դառնում այն միտումը, որ Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափում է որևէ թթու խոսք ասել Ալիևի հասցեին կամ արժանի պատասխան տալ նրա հոխորտանքներին, սակայն մշտապես պատրաստ է ընդդիմադիրներին անվանարկել ու դավաճան որակել։ Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը այսքան շտապում դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում փաստաթուղթ ստորագրել։ Արդյո՞ք պատճառն այն է, որ իրենք էլ գիտեն՝ ընտրություների արդյունքում Փաշինյանը հնարավորություն չի ունենալու ընտրվել վարչապետի պաշտոնում։
Թեպետ կան նաև այլ տեսակետ ունեցողներ, որ առաջիկայում այս ամենը կմատուցվի այնպիսի սոուսով, թե իբր Հայաստանին ձեռնտու տարբերակներ են քննարկվում, որպեսզի ընտրություններում Նիկոլը հաջողության հասնի, իսկ ընտրություններից հետո... Այ, ընտրություններից հետո, նման ողբերգական սցենարի դեպքում, այլևս անկումն ու կործանումը անկասելի կլինեն... Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կլինի Հայաստանի վերջը>>:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 22․05.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից