Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Մի փնտրեք «փրկիչների», նրանք պարզապես չկան ու չեն լինելու. Վարոսյան 05/21/2021   13:10  |  Մեկնաբանություն

Ընտրություններն իշխանություն ձևավորելու բնավ լավագույն միջոցը չեն։ Շատ հեշտ է հասարակությանը խաբել, մոլորեցնել, ստեղծել տարաբնույթ հուզական ենթատեքստեր, ամենը վերածել մարզական ինչ-որ մրցման` մարզիկներով, հանդիսատեսով ու երկրպագուներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ընտրություններն իշխանություն ձևավորելու բնավ լավագույն միջոցը չեն։ Շատ հեշտ է հասարակությանը խաբել, մոլորեցնել, ստեղծել տարաբնույթ հուզական ենթատեքստեր, ամենը վերածել մարզական ինչ-որ մրցման` մարզիկներով, հանդիսատեսով ու երկրպագուներով։ Սա է պատճառը, որ զարգացման «ժողովրդավարական» ճանապարհն ընտրած երկրներից հաջողել են նրանք, որոնք կարողացել են ձևավորել այնպիսի ֆիլտրերով համեմված քաղաքական համակարգեր, որոնց պարագայում իրական ընտրությունը կատարվում է շատ ավելի վաղ, քան այն ստանում է իր փաստաթղթային ձևակերպումը։ Վերջում միայն հասարակությանը թույլ է տրվում «ընտրություն» կատարել աննշան դետալների մեջ, գնալ տեղամաս, թուղթ լրացնել, նետել արկղն ու երջանիկ լինել այն մտքից, թե ինքն իշխանություն է ձևավորում։ Զարգացած համարվող երկրներում բնական ճանապարհով ձևավորված ոչ մի էլիտա, երբեք թույլ չի տա, որպեսզի «լայն զանգվածները» ուղղակի ձևավորեն իշխանություն «իրենց տեսքով ու նմանությամբ», կործանելով այդ երկրները։
Բայց հիմա մենք կրկին գնում ենք ընտրությունների առանց ֆիլտրերի, առանց քաղաքական համակարգի, առանց ձևավորված էլիտայի։

Հավասար են թե իրական գործիչները, թե տարատեսակ պարապ շարլատանները։ Ավելի ճիշտ անհավասար են, քանի որ իրական քաղաքական, պետական գործիչներն ունեն ներքին պատասխանատվություն շաղ չտալու տարատեսակ խոստումներ, չանելու անպատասխանատու հայտարարություններ, ստելուց դա անելու գոնե չափավոր։ Շարլատանները, սակայն, այս հարցում ազատ են, քանի որ իրենց նպատակին հասնելու ճանապարհին չունեն որևէ արգելք։

Այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, ու պետք է փորձենք որևէ կերպ հնարավորինս շահած դուրս գալ իրավիճակից, հատկապես որ իրավիճակն իրոք օրհասական է, իսկ ընտրություն չենք կատարում միայն անձանց ու ծրագրերի մեջ, ընտրությունը կյանքի ու մահվան միջև է։

Որևէ քաղաքական ուժի, թիմի մաս ես չեմ հանդիսանում, դժվարությամբ ինձ կհամարեմ անգամ նրանցից որևէ մեկի համակիր։ Այդ պատճառով ոչ մեկի համար քարոզ չեմ տանի, չեմ համոզի ընտրել սրան կամ նրան։ Բայց ինքս ինձ համար ձևավորել եմ մի քանի չափանիշ, որոնք թույլ կտան չսխալվել կամ սխալվել հնարավորինս ոչ ողբերգական հետևանքներով.

1. անպայման մասնակցել ընտրությունների, անպայման։

2. մի կողմ դնել Նիկոլ Փաշինյանին ու նրա տարատեսակ արբանյակներին։ Ինչո՞ւ։ Նախորդ ընտրություններից արդեն պարզ էր, որ այդ անձը չունի թիմ, չի ուզում ունենալ թիմ, իր խառնվածքով չի էլ կարող ունենալ թիմ։ Նա միշտ շրջապատված է լինելու իր, առանց այն էլ համեստ ինտելեկտուալ կարողություններից ավելի ցածր սանդղակների վրա գտնվող անբաններով։ Նա սիրում է «մտքի տիտան» խաղալ ծնկից ներքև աճող խոտի մարգագետիններում։ Նա վախ ունի ինքնուրույն մտածելակերպ ունեցող, քիչ թե շատ զարգացած, կայացած ցանկացած մարդու հանդեպ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն արդեն առիթ ունեցել է ապացուցելու, թե ինչ հետևանքներ է ունենում իր նման դատարկ պոպուլիստի կառավարումը, ում իշխանության գալու միակ նպատակը իշխանության գալն է։ Ցավոք այդ ապացուցման ընթացքը մեզ արժեցավ ազգային աղետ, որից դեռ պարզ չէ, երևէ դուրս գալու ենք, թե ոչ։ Ավելին` այդ ապացուցման ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձավ պարտված ղեկավար, պարտության, ազգային նսեմացման խորհրդանիշ, որից հետո ինքն այլևս որևէ բան անել անկարող է, եթե անգամ ինքը Նիկոլ Փաշինյան չլիներ։ Նա այլևս երբեք, որևէ պարագայում չի կարողանա Հայաստանի համար որևէ նպաստավոր հարց առաջ տանել ոչ երկրի ներսում, ոչ դրսում։ Նա չի կորող որևէ պարագայում չզիջել, նա արդեն զիջող է, իսկ այդ քաղաքականությունը անխուսափելիորեն տանում է դեպի նոր պատերազմ, պատերազմ, որն արդեն լինելու է վերջինն ու ավարտվելու է նոր ցեղասպանությամբ։

3. Ընտրություն պետք է կատարել մյուս ներկայացված ուժերից նրանց միջև, որոնք առհասարակ մասնակցում են իրական ձայներ հավաքելու նպատակով ու իշխանություն ձևավորելու նպատակով։ Մենք հիմա չենք կարող մեր քվեն փոշիացնել, ընտրելով պարապությունից քաղաքականություն եկողներին կամ ընտրության միջոցով մի քանի կոպեկ աշխատել ցանկացողներին։


4. Մի փնտրեք «փրկիչների», նրանք պարզապես չկան ու չեն լինելու։ Ավելին` սա սպորտային մրցում չէ, որտեղ մենք պարզապես մարզաշապիկի գույնի պատճառով երկրպագում ենք մի թիմի ու ատում մյուսին։ Սա Մադրիդի Ռեալի ու Բարսելոնի պայքարը չէ, որտեղ մենք ուղղակի երկրպագում ենք մի թիմի` անկախ ամեն ինչից։ Սա ընտրություն է քաղաքական թիմերի մեջ, որոնց մենք պատրաստվում ենք վստահել մեր երկիրը, մեր կյանքը, մեր երեխաների ապագան։ Եթե անգամ չեք կրում ազգային ու պետական գաղափարներ, չեք հասկանում, թե կոնկրետ ձեր համար ինչ հետևանքներ է ունենալու պետականության ավարտը, փորձեք հարցին մոտենալ կենցաղային ձևով։ Պատկերացրեք, որ բժիշկ եք ընտրում, ով ձեզ վիրահատելու է, փաստաբան եք ընտրում, ով ձեր իրավունքներն է պաշտպանելու, մեքենայի շարժիչի մասնագետ եք ընտրում, որ այն վերանորոգի, բնակարան վերանորոգող եք փնտրում, լավ վերջապես վարսավիր եք ընտրում... Ու ծառայության դիմաց վճարելու եք նրանց ձեր գրպանից։ Ո՞ւմ կդիմեիք այդ ժամանակ։ Անկասկած մեկին, ում կվստահեք, ով իր գործի մասնագետն է, խաբող չէ, անպատասխանատու չէ, խարդախ չէ։ Իսկ ինչո՞ւ կենցաղային հարցերին մոտենալ լրջորեն, իսկ ամենակարևոր հարցին` ջրիկ։ Չէ՞ որ սա ամենակարևոր հարցն է, սրանից կախված է ամեն ինչ, այդ թվում նաև կենցաղը։

Նայեք թեկնածուների թիմերին, ովքեր են նրանք, ինչ կրթություն ունեն, ինչ մասնագետներ են, խելք ունե՞ն ի վերջո, ինչ ճանապարհ են անցել, որտեղ են հաջողել, որտեղ ձախողել, իրենց կյանքում մինչև հիմա ինչ-որ բանի հասե՞լ են, թե իշխանություն են տենչում, որ նոր հասնեն, տեսա՞ծ են, թե չտես, ունա՞կ են ինչ-որ բան կատարել, թե դատարկախոսներ են, սկզբունքայի՞ն են արդյոք, թե պատրաստ են ամեն պատեհ պահի մաշկափոխ լինել, պատրա՞ստ են իրենց գաղափարի համար զրկանքներ կրել, թե շահի համար ցանկացած պահի կկռանան իշխանություն ունեցողի դիմաց, ունա՞կ են սեփական կարծիք ունենալ, թե պատրաստ են ծափահարել ցանկացած զառանցանքի։ Կրկնում եմ` սա պարզապես ընտրություն չէ, սա կյանքի ու մահվան կռիվ է։

5. եթե անգամ նշվածին հետևելն է բարդ, առաջնորդվեք գոնե բնազդներով, ինքնապահպանման, ծնողական բնազդներ ունենք բոլորս, անկախ մեր ցանկությունից...

Աստված մեզ պահապան»,- գրել է Վարոսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:40 10/05/2021  |  ՄեկնաբանությունՈւզում եմ մեր հայրենիքի ու 5000 երեխեքի գլուխը կերածների արդար դատը տեսնել. Երվանդ Վարոսյան
22:22 03/05/2021  |  ՄեկնաբանությունՄովսես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը առաջին հերթին նշանակում է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը. Վարոսյան
18:19 30/04/2021  |  ՄեկնաբանությունՊետականաքանդ խունտայի անդամները շատ շուտով երազելու են, որ իրենց վերաբերյալ գործերը մակագրվեն հատկապես դատավոր Արման Հովհաննիսյանին. Վարոսյան
22:20 22/04/2021  |  ՄեկնաբանությունՔաջարանի քաղաքապետն այսօր Քննչական կոմիտե չի հրավիրվել, չի տեղափոխվել. Երվանդ Վարոսյան
16:58 02/04/2021  |  ԼՐԱՀՈՍ4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը գոյություն չունի. Վարոսյան
22:05 31/03/2021  |  ՄեկնաբանությունՁեր բացատրությունը որքան ինձ ուրախացրեց որպես ՀՀ քաղաքացու, նույնքան տխրեցրեց որպես փաստաբանի. Վարոսյանը՝ Աննա Վարդապետյանին
22:14 30/03/2021Այդ մարտական ընկերները հլու-հնազանդ մարսելու են անգամ իրենցից մեկի նկատմամբ իրականացված ապօրինությունը. Ողբերգությունը հենց սա է. Վարոսյան
22:51 16/03/2021  |  ՄեկնաբանությունԿամ այս անհայրենիք խառնամբոխն է դուրս շպրտվելու Հայաստանի իշխանական օղակներից, կամ մենք` Հայաստանից. Վարոսյան
21:57 11/03/2021  |  ՄեկնաբանությունԱյս խայտառակության վերաբերյալ քննության փոխարեն ԱԱԾ-ին հանձնարարելու են պարզել, թե ով է կոտրել քննիչի էլեկտրոնային փոստը. Երվանդ Վարոսյան
22:28 02/03/2021Գրված է` չի ստորագրում և դիմում է, նա էլ չի ստորագրել ու դիմել է. Երվանդ Վարոսյան

Արխիվ

[]