ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրապարակված ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հերթական հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթն է. Մելոյան 05/20/2021 10:53 | Մեկնաբանություն
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հերթական հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հերթական հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթն է:
Ի դեպ, ըստ տարածված հավաստի տեղեկատվության, այս փաստաթղթի ստորագրմանը կտրուկ դեմ է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Փաստաթուղթը հակասահմանադրական է, քանի որ
իր բովանդակությամբ քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր է, օրինակ՝ սահմանում է դելիմիտացիայի իրականացման սկզբունքները, ժամկետները, դելիմիտացիոն հանձնաժողով ձևավորելու կարգը և ամենակարևորը նախատեսում է ՀՀ պարտավորությունը ճանաչել ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանները՝ ըստ հայտարարության մեջ նախատեսված պայմանների և ընթացակարգի,Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, ուստի՝ Հայաստանն այս պահին չունի վարչապետ, իսկ մեկ ամսից՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և ձևավորվելու է նոր կառավարություն:
Հետևաբար, Հայաստանում այս պահին չկա պատշաճ սահմանադրաիրավական մարմին, որն իրավասու է բանակցել ՀՀ հետագա ճակատագրի համար անկյունաքարային այս փաստաթղթի շուրջ:
Ճիշտ է, իշխանական սատելիտները կարող են փորձել փաստարկել, որ
ա) Փաշինյանը հանդիսանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ինչն իրավական տեսանկյունից, մեղմ ասած, վիճահարույց է, եւ
բ) վարչապետի պաշտոնակատարը կարող է իրականացնել վարչապետի բոլոր լիազորությունները, ինչը գործող օրենդրության շատ սահմանափակ մեկնաբանություն է:
Սահմանադրության ոգու համաձայն՝ բարձրագույն իշխանություն կրողը՝ ժողովուրդը, մեկ ամսից ձևավորելու է նոր իշխանություն, իսկ կառավարության անդամների ժամանակավոր պաշտոնակատարները պետք է ունենան միայն այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու հանար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։
Ժամանակավորապես պաշտոնավարող կառավարությունը չի կարող կատարել այնպիսի գործողություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք ճակատագրական են պետության համար:
Հատկապես այն դեպքում, երբ անգամ Փաշինյանն է ընդունել, որ չունի նախկին հանրային վստահությունը, ինչի պատճառով գնում է արտահերթ ընտրությունների:
Այսինքն, նա ընդունում է, որ այս փուլում չունի ժողովրդի կողմից տրված մանդատ՝ բանակցելու և ստորագրելու ՀՀ ապագայի տեսանկյունից այս վճռորոշ եւ հակասահմանադրական փաստաթուղթը:
Ավելին՝ Ադրբեջանի հետ դելիմիտացիոն բանակցություններն անթույլատրելի են, քանի դեռ՝Ադրբեջանում պահվում են հայ ռազմագերիներ. քանի որ, ինչպես այս հայտարարարության ստորագրման փուլում, այնպես էլ՝ դրա իրականացման ընթացքում Ադրբեջանն անընդհատ օգտագործելու է հայ ռազմագերիներին որպես կոպիտ ճնշման գործիք՝ փորձելով խաղարկել այդ հարցն ամեն վիճահարույց իրավիճակի, անգամ՝ բլրակի կամ հարյուր մետրի մասով նշված յուրաքանչյուր հարցով՝ հանգեցնելով հակահայկական հետևանքների, Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, այսինքն՝ այս բանակցությունները՝ դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում են բացահայտ սպառնալիքի ներքո, ինչը կրկին անգամ հանգեցնելու է հակահայկական հետևանքների, դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը, ինչպես նաև այդ գործընթացի իրականացումն անմիջապես հետպատերազմյան շրջանում, երբ հայկական կողմը և հասարակությունն ունի պարտված հոգեբանություն, իսկ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես անզիջում մաքսիմալիստ, որևէ դեպքում հաշվի չեն առնվելու հայկական կողմի շահերը:
Հայ ժողովրդին ժամանակ է պետք վերականգնելու հավատքը սեփական ուժերի, պետականության և բանակի նկատմամբ, և, քանի դեռ, դա տեղի չի ունեցել, նշված հարցի վերաբերյալ ցանկացած գործընթաց կրկին հանգեցնելու է հակահայկական հետևանքների:
Հետևաբար, Միքայել Մինասյանի կողմից հրապարակված հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթն իր էությամբ և բնույթով հակասահմանադրական և հակահայկական փաստաթուղթ է, որը հանգեցնելու է կործանարար հետևանքների և մահացու հարված է հասցնելու հայոց պետականությանը»,- գրել է Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից