ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 05/20/2021 11:16 | Վերլուծություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Գեղամ Նազարյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը։ Սա տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո։ Աբսուրդը ոչ միայն բուն՝ ակնհայտ քաղաքական հետապնդման մեջ է, այլև այն բանի, որ այս պահին, երբ երկիրը կանգնած է նոր «նոյեմբերիննյան» փաստաթղթի և սահմանային բախումների մեծ ռիսկի առջև, այս իշխանության գործունեության միակ նպատակը և իմաստը դարձյալ քրգործերի հարուցումն է։ Երկիրը նորից պատերազմի շեմին է, տարածքային կորուստների շեմին է, կուլիսներում ստորագրվող փաստաթղթերի շեմին է, սոցցանցերը ողողված են մեր զինուժի ստորացման կադրերով, և նույնիսկ նման պահերին քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս՝ քրեական հետապնդման, նոր գործերի, քննչական մարմինները շարունակում են հնազանդորեն կատարել այս քաղաքական իշխանության պատվերները, քննչական ողջ համակարգն անգամ այս պայմաններում պատանդի պես կատարում է քաղաքական հրահանգներ։
Խնդիրը մասնավոր չէ, Արմեն Գևորգյանի անձի մեջ չէ խնդիրը, թեև, նրանից սկսած, բոլորս պետք է փոխենք երկրում առկա խաղի կանոնը և մթնոլորտը։ Իներտ, դիտորդական պահվածքից պետք է անցում անել ավելի հստակ քայլերի։ Անել դա փողոցում, թե քաղաքական գործիքներով՝ որոշման հարց է, բայց միանշանակ է, որ դա պետք է արվի։ Սա վերաբերում է բոլորին՝ սկսած «Հայաստան» Դաշինքից, մինչև մյուս իրական ընդդիմադիր ուժեր, քաղաքացիական հասարակություն, պարզապես քաղաքացիներ։
Այսօր պարտության դեմքը նույն ոճով շարունակում է ղեկավարել երկիրը. սա նշանակում է, որ հետևանքներն էլ լինելու են նույնը։
Վստահ ենք, որ կա անհրաժեշտություն.
1. Խստիվ զգուշացնել պետական համակարգին, իրավապահներին, որ ապօրինի գործունեությունը անհետևանք չի լինելու, ապօրինի հրահանգների կատարումը նոր իշխանության ձևավորումից հետո խստորեն պատժվելու է։ Անհատապես՝ պատժվելու են։
2. Անհապաղ սկսել խորհրդակցություններ, հանրային լայն համախմբման գործընթաց՝ փոխելու համար ուրվագծվող նոր զարգացումների ընթացքը։ Համախմբում՝ իրական ուժերի, իրական շրջանակների, իրական անհատների, և ոչ թե՝ անարդյունավետ ֆորմատներով։
Այլընտրանքային նախագծեր խումբ
Վահե Հովհաննիսյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Գեղամ Նազարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ