ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիտավորյա՞լ են անում, թե՞ չհասկանալու հետևանքով․ «Փաստ» 05/20/2021 10:05 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի թույլ և անկարող վիճակում չի գտնվել։ Սակայն ոչինչ պատահական չի լինում։ Ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրադարձությունների էվոլ յուցիայի օրինաչափությանը, որը պարզորոշ է դարձնում, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունն իր ոչ համարժեք գործողություններով քայլ առ քայլ էրոզիայի ենթարկել մեր պետականությունը։ Պարզից էլ պարզ է՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ Հայաստանի դեմ քայլեր են իրականացնում, նրանք թշնամական պետություններ են և տարիներ շարունակ ատամ են սրել Հայաստանի դեմ։ Եվ դրանից էր բխում նաև մեր երկիրը տարածաշրջանային առանցքային նախագծերից մեկուսացնելու և զարգացումն արգելակելու հատուկ քաղաքականությունը։
Հետևաբար, բնական է, որ ինչքան ժամանակն անցնում է, թուրք-ադրբեջանական տանդեմը այնքան փորձում է ուժեղացնել իր ճնշումը Երևանի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանը ևս իր բոլոր հնարավոր միջոցներով պետք է պատրաստվեր դիմակայության։ Բայց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանությունները սկսեցին ոչ միայն թուրքական վտանգին լուրջ չվերաբերվել ու անտեսել, այլև առաջ քաշել թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու և մեր հասարակությանը, այսպես ասած, խաղաղության նախապատրաստելու թեզեր։ Չնայած 2020 թվականի ամռանը հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թուրքիան ու Ադրբեջանը համարվում են Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող հիմնական երկրները, սակայն իրականության մեջ Փաշինյանը գրեթե մշտապես շրջանցել է թուրքական վտանգը։ Ու սա այն դեպքում, երբ ադրբեջանական և թուրքական հասարակությունը բացահայտորեն սնուցվել ու սնուցվում է Հայաստանի դեմ բացահայտ թշնամանքով, իսկ Բաքուն և Անկարան օգտագործում են իրենց ունեցած հնարավորությունները, կապերը և ֆինանսական ռեսուրսները միջազգային մակարդակում Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն անելու նպատակով։
Այս ամենի ֆոնին, շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ իշխանությունների կողմից ի սկզբանե թիրախավորվեցին գրեթե բոլոր այն զինվորականները, հերոսներն ու գործիչները, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի դեմ տարած հաղթանակների կերտման գործում։ Դրանով Արցախյան հաղթանակների նշանակությունը հանրության աչքում նվազեցվեց ու հասցվեց համարյա թե եղած-չեղածի մակարդակի։ Իսկ դրան զուգահեռ կամաց-կամաց ներքին թշնամանքով տոգորված հասարակության ներսում սրսկվեց այն մտայնությունը, թե Թուրքիայից եկող վտանգ չկա։ Անգամ պատերազմի նախօրյակին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ, բայց պատերազմի արդյունքում տեսանք, թե ինչպիսի թելադրող դեր էր ստանձնել Թուրքիան Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից հետապնդումների և ճնշումների են ենթարկվում ընդհանրապես այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան գիտելիքների ու հնարավորությունների թուրք-ադրբեջանական կեղծիքները վեր հանելու, իրական փաստերը ներկայացնելու և նրանց հակաքարոզչությանը դիմակայելու հարցում։ Ադրբեջանաթուրքական ագրեսիվ քարոզչությանը հակազդած մարդկանցից մինչև ադրբեջանագետներ ու թուրքագետներ հետևողականորեն թիրախավորվում են Նիկոլի ու իր խմբակի կողմից: Տպավորություն է, թե դրանով Փաշինյանը հատուկ ժեստ է անում թշնամուն և փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարելու փոխարեն պայքարում է նշյալ անձանց դեմ։ Եվ ընդհանրապես, իսկական թշնամուն այս իշխանությունները թշնամի չեն համարում, բայց թշնամիներ են փնտրում ներսում, հատկապես նրանց առումով, որոնք այս կամ այն կերպ տրորել են Ադրբեջանի կամ Թուրքիայի «ոտքը»:
Դժվար է ասել՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, թե՞ չհասկանալու հետևանքով: Սակայն պարզ է, որ նրանց համար այս պահին առաջնայինը սեփական աթոռը պահպանելն է, իսկ մնացյալ առանցքային հարցերը կարծես թե երկրորդական նշանակություն ունեն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 20․05.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ