ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին. փաստաբանը հաղորդում է ներկայացրել 05/20/2021 10:28 | Մեկնաբանություն
Փաստաբան Երեմ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, ՀԱՅ զինվորի և ՀԱՅ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու ակնհայտ հատկանիշների վկայակոչմամբ։
Ակնհայտ է, որ այս հանցագործությունները նաև ավելի բարձր պաշտոնյաներ են կատարում, սակայն նրանց հնարավոր կլինի հասնել այս անձանց միջոցով։ Այս մասին հայտնում է Երեմ Սարգսյանը։
«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազին էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, ՀԱՅ զինվորի և ՀԱՅ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու ակնհայտ հատկանիշների վկայակոչմամբ։
Ակնհայտ է, որ այս հանցագործությունները նաև ավելի բարձր պաշտոնյաներ են կատարում, սակայն նրանց հնարավոր կլինի հասնել այս անձանց միջոցով։
Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին, ստին, կեղծիքին և ինչ-որ անհայտ ծագում ունեցող շնչավոր էակների կողմից մեզ անուղեղ զանգվածի տեղ դնող հայտարարություններին։
Մեր Հայրենիքը և ՀԱՅ ժողովուրդը ծայրահեղ վատ դրության և վտանգի մեջ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Սակայն վերջին ժամանակների իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ գործող իշխանությունները զբաղված են ոչ թե այդ վտանգը չեզոքացնելով, այլև՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով հանրությանը մոլորեցնելով, ակնհայտ իրական փաստերը ՀԵՐՔԵԼՈՎ, ՍՈՒՏԸ տարածելով, որից հետո ստիպված ընդունում են իրականությունը, սակայն այդ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻ, ՍՏԵՐԻ և ամենակարևորը՝ թշնամու կողմից ՀՀ տարածք անարգել ներխուժելու, ՀՀ տարածքը գրավելու, ՀԱՅ զինվորի և գյուղացու նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալիքներ տալու և ՀՀ ինքնիշխանությունը ոտատակ տալու համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանք կանխելուն ուղղված որևէ գործողություն չի կատարվում։
Մեզ վերածել են ՈՉՆՉԻ, այլևս արժանի հակազդեցության չի արժանանում ոչինչ, նույնիսկ դավաճանություն։ Վերածվել ենք մի խումբ անպիտանների և անկարողների կողմից կառավարվող զանգվածի։
ՊՆ հերքում-հաստատումից հետո պատրաստ էի գնալ Կառավարության շենքի մոտ և պահանջել վարչապետի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ նախագահական և պահանջել նախագահի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ ՊՆ շենքի մոտ և պահանջել նախարարի և գլխավոր շտաբի պետի աթոռներին բազմածների հրաժարականները, սակայն համախմբում չունենալու պատճառով դրանք դեռևս արդյունք չեն տալիս, ուստի որոշել եմ իմ մասնագիտության առումով նպաստել այդ անպիտանների հեռացմանը։
Հ․Գ․ Էլ անիմաստ իշխանություն- ընդդիմություն, լավ ու վատ, ներկա-նախկին, քաղաքականացում-չքաղաքականացում քարոզներ չանեք, Հայրենիքը վտանգի մեջ է՝ ստից խաղեր ենք տալիս։
Կից՝ հաղորդման տեքստը»,֊գրել է Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ