ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ստորագրվելիք փաստաթուղթը ձեռնտու լիներ Հայաստանին՝ գործընթացը գաղտնի չէր իրականացվի. փորձագետ 05/20/2021 17:19 | ԼՐԱՀՈՍ
Վերջին տարիների, հատկապես 6 ամսվա պրակտիկան ցույց է տվել, որ այն ինչ շահեկան է Ադրբեջանին, այսօրվա կառավարությունը հանձինս վարչապետի ներկայացնում է, իբր , շահեկան է նաև Հայաստանի համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Վերջինս նկատեց՝ պարզ է, որ խոսք է գնում շատ վտանգավոր համաձայնագրի մասին, քանի որ փորձագետի կարծիքով գործող իշխանությունները չեն կարող Հայաստանի համար ինչ-որ շահեկան փաստաթղթի շուրջ աշխատեն։
«Հաշվի առնելով վերջին վեց ամիսների զարգացման տրամաբանությունը՝ կարելի է ասել, որ խոսքը գնում է GPS-ով Հայաստանից էլի տարածքների զիջման մասին, որի դիմաց ենթադրենք Ադրբեջանը խոսք է տալիս, որ իր տարածքով ինչ-որ կոմունիկացիա կաշխատի դեպի Ռուսաստան, ինչը շատ վտանգավոր է նաև Հայաստանի տնտեսության համար։ Դեռ հարց է՝ կոմերցիոն առումով դա մեզ ձեռք է տալիս, թե ոչ։ Այսինքն՝ օրինակ գործարարը կնախընտրի իր ապրանքը Ռուսաստան ուղարկի Լարսով՝ մեքենաներով բարձած, թե վագոններով Ադրբեջանի տարածքով։ Դա շատ կասկածելի և վտանգավոր գործընթաց է, որի հետևանքները հաշվի առնված չեն»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ այս վտանգավոր գործընթացն արվում է գաղտնի և ոչ ոք որևէ բան չգիտի այդ մասին, իսկ եթե գործընթացը գաղտնի է՝ նշանակում է, որ դա հակահայկական փաստաթուղթ է։
Արմեն Մանվելյանի խոսքով Հայաստանի համար սա կլինի հերթական նահանջ։
«Այս համաձայնագրի արդյունքում զիջումների են գնալու նաև Տավուշի շրջանից, ընդհանրապես Վրաստան գնացող ճանապարհն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսինքն` առաջանալով ու այդ գյուղերը վերցնելով՝ նրանք կարող են գնդակոծել հենց այդ ճանապարհը, ինչի արդյունքում կտրվում ենք նաև Վրաստանից։ Այսինքն` այն ճանապարհները, որոնք ունեինք մեր տարածքում, դառնում են վտանգավոր և որպես այլընտրանք փորձում են առաջարկել ադրբեջանական ճանապարհը»,-նշեց փորձագետը։
Արմեն Մանվելյանը վստահ է՝ եթե այդ փաստաթուղթը 100 տոկոսով շահեկան լիներ Հայաստանի համար, ապա դրա մասին կբարձրաձայնեին։ Պարզ է, որ այն Հայաստանին ձեռնտու չէ, դրա համար էլ խոսք է գնում գաղտնի, այլ ոչ թե աշխատանքային բանակցությունների մասին։
«Հիմա դրա դիմաց նրան փող են տվել, թե խոստումներ են տվել, արդեն էական չէ։ Էականն այն է, որ այս մարդը ոչ մի քաղաքական գործընթաց վերջին երեք տարում չի արել, որ շահեկան լինի ՀՀ-ին։ Սա հերթական կորուստը և մեր պարտությունն է լինելու։ Պարզ է, որ Ալիևն ուզում է օր առաջ այդ փաստաթուղթը ստորագրել, որովհետև վախենում է, որ ընտրություններից հետո Փաշինյանը չի մնա իր աթոռին։ Չեմ էլ բացառում, որ այդ փաստաթղթի ստորագրման դիմաց ինչ-որ բաներ է խոստացել, այդ թվում ֆինանսական օգնություն»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հաստատել էր երրորդ փաստաթղթի առկայությունը և ասել, որ մտադիր է այն ստորագրել. ««Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, և այո՛, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ-որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին»,-ասել էր վարչապետը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ