ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդ պետք է էլեմենտար «քթի ծակ» ունենա. Արմեն Գևորգյանը՝ՀՔԾ-ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելու մասին 05/20/2021 13:00 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանը ՀՔԾ էր հրավիրվել դեռևս մեկ տարի առաջ հարուցված փողերի լվացման գործով։ ՀՀ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել դեռևս անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Այդ ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, որովհետև, կարծում եմ հասկացել են, որ դա աբսուրդի ժանրից է եղել»,-լրագրողների հետ զրույցում նշել է Գևորգյանը՝ հավելելով, որ իր գույքի վրա կալանք է դրվել, որը բողոքարկվել է դատական ատյաններում և բեկանվել։
«Մարդ պետք է էլեմենտար «քթի ծակ» ունենա այն առումով, որ հասկանա, թե երբ, քաղաքական ինչ պայմաններում և ինչ վիճակում՝ ինչ որոշում է կայացնում։ Դուք պատկերացնու՞մ եք՝ սահմաններում տիրող իրավիճակի պայմաններում, որոշել են ինձ մեղադրանք առաջադրել, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը հիմնավորված լինի և ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որով խաթարեն իմ գործունեությունը՝ որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»,- նշել է Գևորգյանը եւ հայտարարել, որ հրաժարվել է որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։
«Կյանքը ցույց է տվել, որ այդ կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում, ուստի՝ իրենց հետ նստելը և մեղադրանք քննարկելը ժամանակի կորուստ է»,- նշել է Արմեն Գեւորգյանը՝ ընդգծելով, որ մեղադրանքի որոշմանը չի ծանոթացել։
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն՝ ինչ-որ անհասկանալի նյութերի նախապատրաստման շրջանակներում, ինչ-որ տարիներ շարունակ քննվող քրեական գործով ինչ-որ պարզաբանումներ ստանալու և այլն։
«Ակնհայտ է, որ մեր այսպես կոչված իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդկանց մոտ ցանկությունը և վճռականությունը կոտրվի՝ իրենց դեմ պայքարելու, բայց կարծում եմ՝ նմանատիպ օինբազություններից վճռականությունը միայն ավելանում է, ամրապնդվում է։ Մեր դաշինքը կազմակերպված է արդեն, աշխատանքները դրված են ճիշտ հունի վրա»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ ցավում է, որ այս իրավիճակում ՀՔԾ-ն զբաղվում է ինչ-որ անհասկանալի բաներով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ